«Թևանյանի գործը մեծ սուտ է․ մեղադրանքի առարկա չկա»․ Դերենիկ Մալխասյան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր․ Ձյունիկ Աղաջանյան
21
Պարալիզացված է «7or.am» կայքի աշխատանքը. դատապարտում ենք իրավապահ մարմինների այս մոտեցումը․ հայտարարություն Տրանսպորտի գինը թանկանալու է՝ գանձարանները համալրելու խնդիր կա. Մանուկ Սուքիասյան Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը Ապօրինի կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը հանրամատչելի բացատրում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է հայտնվել Հայաստանը Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Ընդդիմադիր ուժերը դիմում են Սահմանադրական դատարան Պատերազմ Արցախում
Կարկուտը մեծ վնասներ է պատճառել Ոսկեվանին.Բաղանիսին, Կոթիին «Թևանյանի գործը մեծ սուտ է․ մեղադրանքի առարկա չկա»․ Դերենիկ Մալխասյան Պարալիզացված է «7or.am» կայքի աշխատանքը. դատապարտում ենք իրավապահ մարմինների այս մոտեցումը․ հայտարարություն Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Քաղաքական հաշվարկ․ ԿԸՀ-ն ասում է՝ չի ազդել, ԲՀԿ-ն՝ հակառակը․ ի՞նչ կլիներ, եթե 3 տեղամաս չզրոյացվեր Երևանում հնչած կրակngների հետևանքով 4 անձ հոսպիտալացվել է, 1 անձ ձերբակալվել է Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր․ Ձյունիկ Աղաջանյան Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Տրանսպորտի գինը թանկանալու է՝ գանձարանները համալրելու խնդիր կա. Մանուկ Սուքիասյան Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Երևանում թիվ 46 համարի ավտոբուսը վթարի հետևանքով ջարդուփշուր է եղել. Կան տուժածներ Ապօրինի կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը հանրամատչելի բացատրում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է հայտնվել Հայաստանը Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Բաքուն չի էլ թաքցնում, որ «Արևմտյան Ադրբեջանը» իր համար ռազմավարական նպատակ է. Տիգրան Աբրահամյան Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը «Եթե ՍԴ-ն մակերեսորեն մերժի դիմումները, դա կարող է ճանապարհ բացել ցնցումների համար»․ Սուրեն Սուրենյանց Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Գեղարքունիքի մարզում Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Շիրակի մարզի գյուղ Հայկավանում այսօր տեղացել է հավկիթի մեծության կարկուտ Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության․ Արա Զոհրաբյան Փաշինյանը կորցրել է իշխանության մենաշնորհը. Փոստանջյան Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Ամենաակնառու խախտումը վարչական ռեսուրսի կիրառումն է ու ռեպրեսիվ միջոցների օգտագործումը. Դրմեյան Այս ընտրությունների արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր․ Արամ Վարդևանյան

ՀՌՀ-ում ստեղծվել է Արցախի արդարության եւ արդարադատության կենտրոն

Հայ-Ռուսական համալսարանի եւ Ապկարիան հիմնադրամի համագործակցության արդյունքում Հայ-Ռուսական համալսարանում ստեղծվել է «Արցախի արդարության եւ արդարադատության կենտրոն»՝ որպես համալսարանի առանձին կառուցվածքային ստորաբաժանում:

«Կենտրոնի հիմնական առաքելությունն է դառնալ 2020թ․Արցախյան պատերազմում զոհված եւ տուժած անձանց հանդեպ գործած հանցագործությունների մասին վկայությունները (աուդիո/տեսանյութերի եւ փաստաթղթերի տեսքով) հավաքագրող գործուն շտեմարան։ Այդ ականատեսների վկայությունները հասանելի են լինելու կրթական եւ իրավական ոլորտներում հետազոտությունների համար՝ դրանով իսկ նպաստելով կրթության զարգացմանը, վկայությունների պահպանմանը եւ արդարության վերականգնմանը»,- նշել է Իրավունքի եւ քաղաքականության ինստիտուտի տնօրեն Մարիաննա Քալաշյանը՝ հավելելով, որ դրանք հետագայում կարող են հանդիսանալ որպես փաստական հիմք՝ տուժած անձանց կամ իրենց իրավահաջորդների խախտված իրավունքների վերականգնման եւ կորցրած սեփականության համար փոխհատուցում ստանալու նպատակով դատական հայցեր ներկայացնելիս:

«Արցախի արդարության եւ արդարադատության կենտրոն»-ում Հայաստանի եւ Արցախի իրավաբանական խմբերին՝ հիմնականում բաղկացած ուսանող-սկսնակ իրավաբաններից, սովորեցնելու են պատերազմի հետեւանքով տուժած անձանցից միջազգային իրավական չափանիշներին համապատասխան եւ փաստական հիմք պարունակող հարցազրույցների վարման մեթոդիկային։

«Հայ-Ռուսական համալսարանի «Իրավագիտություն» ուղղության բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողներն արդեն անցկացրել են մի քանի հարցազրույց Հայաստանում ժամանակավորապես ապաստանած արցախցիների հետ։ Կենտրոնը, մեծապես կարեւորելով  հավաքվող բոլոր փաստագրական նյութերի նշանակությունը, երաշխավորում է դրանց գաղտնիությունը. որեւէ փաստաթուղթ կամ տեսանյութ չի կարող հրապարակվել առանց այդ տվյալները հավաքագրած անձի համաձայնության», - ընդգծել է Քալաշյանը՝ հավելելով, որ այդ կենտրոնում ուսումնական պրակտիկա անցնելու հնարավորություն ունեն նաեւ ՀՀ այլ բուհերի ուսանողներ։

Իր հերթին «Արցախի արդարության եւ արդարադատության կենտրոն»-ի համահիմնադիր, ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Օրենջ վարչական շրջանի Գերագույն դատարանի դատավոր Կասիա Աբգարյանն ասել է հետեւյալը․ «Արցախի արդարության եւ արդարադատության կենտրոնը ստեղծվել է Արցախյան պատերազմում տուժած հայերի ձայնը լսելի դարձնելու, ինչպես նաեւ պատերազմում տուժածների վկայությունների արձանագրման, պահպանման եւ ցուցադրման նպատակով: Կենտրոնը կլինի ոճրագործությունը վերապրածների հազարավոր պատմությունների տուն: Այն լինելու է հուշարձան, ինչպես նաեւ մարդկանց տեղահանությունների, ռազմական հանցագործությունների եւ ցեղասպանության մասին ճշմարտության ցուցահանդես: Այն հասանելի կդառնա կրթելու, պաշտպանելու եւ դատական գործընթացներ սկսելու նպատակով: Շնորհակալություն ենք հայտնում Հայ-Ռուսական համալսարանին՝ այս տեսլականն իրականություն դարձնելու հարցում աջակցելու համար»:

«Արցախի արդարության եւ արդարադատության կենտրոն»-ի գործունեության մասին պատմող էջը շուտով հասանելի կլինի ՀՌՀ-ի պաշտոնական կայքում: Բացի այդ, արդեն գործում է Կենտրոնի էլեկտրոնային հասցեն, որին դիմում են պատերազմի հետեւանքով տուժած քաղաքացիները։

Նշենք, որ 2020թ․ ապրիլին Հայ-Ռուսական համալսարանը եւ Ապկարիան հիմնադրամը ստորագրել էին համագործակցության հուշագիր, որի համաձայն ՀՌՀ-ի Իրավունքի եւ քաղաքականության ինստիտուտի «Իրավագիտություն» ուղղության ուսանողներին հնարավորություն է ընձեռնվելու վերապատրաստում անցնել  արտասահմանյան առաջատար ԲՈւՀ-երում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>