Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան. Գագիկ Ծառուկյան Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու համար. NBC Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան
10
Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Պատերազմ Արցախում
Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում 2026 թվականի մարտը ամենատեղումնառատ էր Հայաստանի համար Շիրակի մարզում վթարի հետևանքով կա 6 զոհ, 3 վիրավոր Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան. Գագիկ Ծառուկյան «Հայաքվեն» դադարեցնում է համագործակցությունը «Միասնության թևերի» հետ. հայտարարություն ՌԴ-ի քայլերը դեռ ժուռնալն են, կինոն հետո է սկսվելու. Կարեն Քոչարյան Դատապարտյալի անվամբ բերված հանձնուքում՝ եփված մսի ոսկորների միջից, հայտնաբերել է 7 փաթեթ մարիխուանային նմանվող զանգվածով ԵՄ դիտորդներն իրենց ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում․ «Հրապարակ» Քասախի չգործող հիվանդանոցում հրդեհ է բռնկվել Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու համար. NBC Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը փոշմանել է Գյումրին ՔՊ չի ընտրելու Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է Եթե պետք է Քոչարյանը լինի վարչապետ, ապա չեմ համագործակցի. Գագիկ Ծառուկյան ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա. փաստաբան Սպիտակ տունը նեղվել է Ջորջ Քլունիի քննադատությունից ու, խռովկան երեխայի նման հակադարձելով, հայտնի դերասանին «ռազմական հանցագործ» է անվանել Եկեղեցու «բարեփոխման ծրագիրը» հակասահմանադրական է. սահմանադրագետ 2021թ․-ի ընտրությունների արդյունը չի կրկնվի,Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ավելի մաշված է․ Սուրենյանց Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում. Փաստաբան Մայր Աթոռը դատապարտում է ՔՊ–ի նախընտրական ծրագրում Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը. հայտարարություն Ավան վարչական շրջանի Դուրյան 33 հասցեի ճանապարհային փոսը գնալով վերածվում է աղբավայրի (տեսանյութ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Հրապարակվել են «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները

ԿՐԿԻՆ ՀԱԿԱՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

ԿՐԿԻՆ ՀԱԿԱՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
 
• Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ Հայաստանի հետ նույն հարկի տակ ապրում է նաև հակաՀայաստանը, որը խոր արմատներ ունի հայկական մշակույթի մեջ, և որի մարմնավորումն է երկրիս այսօրվա ղեկավարը (https://www.facebook.com/ElbakeanEdgar/posts/3753321478047643
 
• Նկատած կլինեք, որ այս օրերին այստեղ-այնտեղ ակտիվացել են թուրքերի հետ առևտուր անել ցանկացող, թուրքերին լավը համարող մարդիկ։ Դեռ մի կողմ թողնենք, որ սա պիղծ ցանկություն է մի ժամանակում, երբ դեռ ունենք ռազմագերիներ ու այդ նույն թրքասիրաց ազատության համար հայոց դաշտերում տակավին անթաղ հանգչող զինծառայողներ։
 
• Այստեղ կա ավելի ցավալի հակաՀայաստանյան մոտիվ։ Դիցուք՝ երբ մարդուն փորձում ես պարզ բացատրել, որ թշնամին ատում է մեզ, դաժան է տրամադրված, գլուխ է կտրում, ձեռք է կտրում, հաճախ լսում ես՝ «դե հայերն էլ են անում» կամ «դե մենք էլ ենք արել» պատասխան։ Այսինքն՝ մարդը տարբերություն չի տեսնում մեր ու թշնամու միջև, մարդն իրականությանը չի նայում ՀԱՅՈՑ հայեցակետից, որ անգամ եթե ֆիզիկապես նույն գործողությունն ենք արել իրար հանդեպ, թուրքի գլուխ կտրողը մեզ պաշտպանողն է, մեր զինվորը, որ չի թողնում՝ թշնամին հասնի մեր տներին, իսկ հայի գլուխ կտրողը մեր թշնամին է, որ մեր գլուխն էլ կկտրեր, եթե ճակատագրի բերմամբ այդ հայի տեղում մենք լինեինք։
 
• Սա տիպիկ հակաՀայաստանյան դրսևորում է՝ հայ-և-թուրք թշնամանքին նայել ոչ թե ՀԱՅՈՑ հայեցակետից, այլ մի վերացական, համաշխարհային, կեղծ հումանիստական, «սպիտակ մարդու» դիրքերից, որ հավասարության նշան է դնում երկու «սև շների» միջև։ Մեծ հաշվով սա է մեզ 100 տարի շարունակ ասում Ռուսաստանը՝ «նույնն եք էլի, մի դռան շան պես յոլա գնացեք», սա է ասում Արևմուտքը՝ մեր հակամարտությունը դիտարկելով զուտ ինստրումենտալիստական դիրքերից՝ որպես «թերի միջնակարգ» ազգերի անհաշտ գզվռտոց և Մյունխենում՝ կամերաների առաջ, կռվեցնելով այդ երկու «սև շներին» (պատահական չէ, որ հայոց ղեկավարներից միայն հակաՀայաստանի կրողը համաձայնեց մասնակցել այդ խեղկատակությանը)։
 
• Ցավոք, նորից պիտի հիշենք, որ հակաՀայաստանը խիստ հայաստանյան երևույթ է։ Հիշո՞ւմ եք Չարենցի «Երկիր Նաիրիի» հերոս Մարուքե Դրաստամատյանին, որ «իրերի անհայտ բերումով, երկու-երեք ամսով եղել է Բեռլինում» և վերադառնալով ծննդավայր՝ չէր հիանում Կարսի բերդով և հիանում էր միայն «նոր ու կատարյալ» բաներով։ Նա հակաՀայաստանն է։ Իսկ Երկիր Նաիրիի այն բնակիչները, որ հիանում էին Կարսի բերդով, Հայաստանն են, որովհետև նրանց հայեցակետն ազգային է, նրանք հասկանում են, որ իրենց գոյության համար պարտական են այդ բերդին («Եվ թող ասի խնդրեմ պ. Դրաստամատյանը, այդ մեծամիտ «եվրոպացին». ինչո՞վ, ինչո՞վ պիտի պաշտպանվեր հնամյա այդ քաղաքը առաջին իսկ թշնամուց, եթե բերդը չլիներ»)։ Իսկ «դե մենք էլ ենք արել» ասողի հայեցակետն ապազգային է, նա չի հասկանում, որ այդ «անելը» եղել է իր գոյության համար, իսկ թուրքի «անելը»՝ իր չգոյության։
 
• Երկիր Նաիրիի հավերժական ընթացքի համար անհրաժեշտ է, որ Հայաստանն իր մեջ հաղթի հակաՀայաստանին։
 
Ադրբեջանագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>