Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան
20
Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Պատերազմ Արցախում
Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյանը՝ ակցիայի ժամանակ Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին

Աստված չանի 2-ից հետո գան, տղերքը զինված սպասում են. Շուռնուխի գյուղապետ

«Ում ձեռքին զենք կա, եկեք մեր հողն ու ջուրը պահենք»։ Այս կոչով Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը երեկ դիմել էր գյուղի բնակիչներին՝ հորդորելով պահել իրենց պապական հողն ու ջուրը։ Շուռնուխի կեսը, մեկ տասնյակից ավելի բնակարաններ անցնելու է ադրբեջանական կողմին։ Այսպես է որոշվել Նիկոլ Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտնի հայտարարությունից հետո։ ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչն ասել է, որ մինչեւ հունվարի 2-3-ը գյուղացիները կմնան իրենց տներում։ Թե դրանից հետո ի՞նչ է լինելու, Yerkir.am-ը փորձել է պարզել Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանից։

-Պարոն Արշակյան, փաստորեն շուռնուխցիներին այս անգամ էլ ժամանակ են տվել թողնել տները մինչեւ հունվարի 2-3-ը։ Իսկ դրանից հետո ի՞նչ է լինելու։

-Անորոշ է, անորոշ կարգավիճակ։ Էրեխեքը իրենց տանը պիտի արխային քնեն մինչեւ նշված ժամանակը։

-Գյուղացիները կհեռանա՞ն

-Նրանք գնալով ավելի վճռական են դառնում։

-Մարդկանց կոչ էիք արել՝ պահել իրենց իրենց հողն ու ջուրը։ Մինչդեռ վարչապետն անձամբ է ասել, որ նոր սահմանազատմամբ այդ տները հայտնվում են ադրբեջանցիների տարածքում։ Ի վերջո, նրա որոշմամբ են հիմա ադրբեջանցիները Շուռնուխում։ Սյունեցիների միակ հույսը փաստորեն համայնքապետերն են։ Չե՞ք մտածում, որ Ձեզ էլ կկալանավորեն, ինչպես արեցին մյուս համայնքապետերի դեպքում։

-Վաղը մյուս օրը կարող է ինձ էլ կալանավորեն։ Եթե կառավարության համար համայնքապետը խոչընդոտ է, վերացնում են իրենց ճանապարհի բոլոր խոչընդոտները։ Այսօր դա են անում, վաղը միգուցե ես խոչընդոտ դառնամ, ասեն՝ ի՞նչ զորք ես հավաքել գլխիդ, քո մի կտոր հողը ուզում ես պաշտպանե՞լ։ Ամեն ինչ հնարավոր է։ Ամեն դեպքում տղերքը այստեղ են, եկել են, տրամադրությունները տեղն է՝ չիմանալով, թե հետոն ինչ է լինելու։ Ուղղակի գյուղացիներին խնդրել ենք՝ իրենց վերջին զակատը, որ պիտի խոխեքը ուտեն, հանեն տներից, որովհետեւ ամսի 2-ից հետո չգիտենք՝ ինչ ա կատարվելու։ Տղերքն ամեն դեպքում կազմ ու պատրաստ են։

-Շուռնուխցիները ադրբեջանցիների հետ նույն գյուղում ապրելու համակեցության եզրեր տեսնո՞ւմ են։ Փաշինյանն ասում էր՝ սյունեցիների անվտանգության համար է արվում այս սահմանազատումը։

-Այս ի՞նչ հարց եք տալիս, այս հարցը ինձ չպետք է տաք։ Դա նշանակում է՝ առավոտ արթնանամ, աչքերս մաքրեմ, թուրքին ասեմ՝ արի չայ խմենք միասին։ Էս ի՞նչ հարց եք տալիս, ո՞ւմ հետ ապրենք նույն գյուղում՝ թուրքի՞, ով գիշերը քնած մարդուն գլխատում է։ Այս գյուղում հիմնականում երկրապահ տղերքն են բնակվում։ Նրանք ո՞նց կարող են թուրքի հետ միասին ապրել, չի կարելի այսպիսի հարցեր տալ։

-Պարոն Արշակյան, նման հարց եմ տալիս, որպեսզի ղեկավարության եւ անհեռատես անձանց համար պարզ լինի՝ թուրքի հետ անհնար է ապրել։

-Վաղը իմ թոռը պիտի ասի՝ իմ պապը վաճառվեց, իմ պապը… ու ամենավերջին բառը։ Չի կարելի, չի կարող այդպես լինել։

-Նիկոլ Փաշինյանն առաջարկում է արտահերթ ընտրություններ անցկացնել։ Վարչապետը Շուռնուխում ունի՞ աջակցություն։

-Ես միայն իմ կարծիքն ասեմ․ այս պահին Շուռնուխի կողքին կանգնած է մեր տեղական ինքնակառավարման մարմինը՝ համայնքապետարանը, փորձում ենք՝ խելք խելքի տալով հարց լուծել։ Իսկ Փաշինյանը, եթե մտածում է, որ Շուռնուխը մերը չի, թող մտածի։ Ինձ չի հետաքրքրում իր մտածածը, ինձ հուզում է՝ իմ ժողովրդի, իմ հողի հարցը։ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը գալու է բնակվի Շուռնուխում, մասնավորապես՝ այդ 12 տներից մեկում։ Նա այդքան դատում ու հասկանում է, այդքան կա։ Իր Խնձորեսկի ջոկատով գալու է Շուռնուխում նստի, Հակոբի՝ ինձ մոտ, որովհետեւ ամեն մի թիզ հողն այդ տղու համար արժեք ունի։

-Փաշինյանը հավաստիացնում էր, որ համարժեք փոխհատուցում կտա այդ տներից դուրս եկած գյուղացիներին, որոշվե՞լ է, թե երբ են տալու։

-Չեմ կասկածում, որ կտան։ Բայց հասկացեք, տան հարցը չի, տան տակի հողի հարցն ա, տնամերձի հարցն ա։ Էն մի սանտիմետրը, որ մերն է, ինչի զիջենք։ Դա չի լինելու, ոնց ուզում է լինի։ Ես մարդկանց առաջարկել եմ՝ պահել իրենց հողը։ Եթե ինչ-որ մեկն ասի՝ ես գնացի, թող գնա, իր զենքը վերցնի ու գնա։ Բայց նման բան չի լինելու։ Մեր տղերքը զինված կազմ-պատրաստ սպասում են, Աստված չանի 2-ից հետո գան հանեն։ Չպիտի դուրս գանք։ Ես չեմ կասկածում մեր սահմանապահ զորքի արիության վրա։ Ես չեմ հավատում, որ իրենք հեռվից կնայեն, թե ոնց է կռվում գյուղացին։ Կանգնելու է սահմանապահ զորքը մեր տղերքի կողքին։

-Եթե ամսի 2-ին այնպես ստացվի, որ, այնուամենայնիվ, դուրս գաք, ի՞նչ գործողությունների եք գնալու։

-Մի լույս կբացվի։ Աշխատում ենք, ձեռքներս ծալած նստած չենք։ Նախապատրաստական աշխատանքներ այնուամենայնիվ կատարում ենք՝ անվտանգության հարցերը լուծելու նպատակով։ Տղամարդիկ մնալու են, կանայք կտեղափոխվեն գյուղի վերեւի հատված, մինչեւ տեսնենք՝ ինչ է լինում։

-Իսկ ինչպե՞ս են իրենց պահում ադրբեջանիցները։

-Լկտի, լրբի նման։

-Ի՞նչ են անում։

-Գոռում են, ընդհուպ մինչեւ ռուս սպայի, գեներալի վրա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>