«Թևանյանի գործը մեծ սուտ է․ մեղադրանքի առարկա չկա»․ Դերենիկ Մալխասյան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր․ Ձյունիկ Աղաջանյան
21
Պարալիզացված է «7or.am» կայքի աշխատանքը. դատապարտում ենք իրավապահ մարմինների այս մոտեցումը․ հայտարարություն Տրանսպորտի գինը թանկանալու է՝ գանձարանները համալրելու խնդիր կա. Մանուկ Սուքիասյան Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը Ապօրինի կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը հանրամատչելի բացատրում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է հայտնվել Հայաստանը Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Ընդդիմադիր ուժերը դիմում են Սահմանադրական դատարան Պատերազմ Արցախում
Կարկուտը մեծ վնասներ է պատճառել Ոսկեվանին.Բաղանիսին, Կոթիին «Թևանյանի գործը մեծ սուտ է․ մեղադրանքի առարկա չկա»․ Դերենիկ Մալխասյան Պարալիզացված է «7or.am» կայքի աշխատանքը. դատապարտում ենք իրավապահ մարմինների այս մոտեցումը․ հայտարարություն Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Քաղաքական հաշվարկ․ ԿԸՀ-ն ասում է՝ չի ազդել, ԲՀԿ-ն՝ հակառակը․ ի՞նչ կլիներ, եթե 3 տեղամաս չզրոյացվեր Երևանում հնչած կրակngների հետևանքով 4 անձ հոսպիտալացվել է, 1 անձ ձերբակալվել է Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր․ Ձյունիկ Աղաջանյան Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Տրանսպորտի գինը թանկանալու է՝ գանձարանները համալրելու խնդիր կա. Մանուկ Սուքիասյան Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Երևանում թիվ 46 համարի ավտոբուսը վթարի հետևանքով ջարդուփշուր է եղել. Կան տուժածներ Ապօրինի կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը հանրամատչելի բացատրում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է հայտնվել Հայաստանը Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Բաքուն չի էլ թաքցնում, որ «Արևմտյան Ադրբեջանը» իր համար ռազմավարական նպատակ է. Տիգրան Աբրահամյան Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը «Եթե ՍԴ-ն մակերեսորեն մերժի դիմումները, դա կարող է ճանապարհ բացել ցնցումների համար»․ Սուրեն Սուրենյանց Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Գեղարքունիքի մարզում Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Շիրակի մարզի գյուղ Հայկավանում այսօր տեղացել է հավկիթի մեծության կարկուտ Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության․ Արա Զոհրաբյան Փաշինյանը կորցրել է իշխանության մենաշնորհը. Փոստանջյան Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Ամենաակնառու խախտումը վարչական ռեսուրսի կիրառումն է ու ռեպրեսիվ միջոցների օգտագործումը. Դրմեյան Այս ընտրությունների արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր․ Արամ Վարդևանյան

Աննա Հակոբյանի հիմնադրամը ծրագրում է Ստեփանակերտում փարթի կազմակերպել. Արցախցի պատգամավոր

Փաստինֆո-ն գրում է․ «Լուրեր կան, որ դեկտեմբերի 31-ին Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամը պատրաստվում է Ստեփանակերտի «Նադեժդա» հանդիսությունների սրահում փարթի կազմակերպել: Այսինքն, այն մարդկանց համար, որոնք կորցրել են իրենց զավակներին, հայրերին ու եղբայրներին, էլ չեմ ասում Հայրենիքը, որովհետև Հայրենիք մենք բոլորս ենք կորցրել, Աննա Հակոբյանի հիմնադրամը պատրաստվում է ամանորյա փարթի կազմակերպել: Փաստորեն նրանք, ովքեր այդ մարդկանց հայրենիքը հանձնել են թուրքին, ովքեր հազարավոր ընտանիքների անհայրենիք են դարձրել, գալիս են այստեղ՝ նոր տարվա փարթի կազմակերպելու: Սրանց լկտիությունն ուղղակի սահմաններ չունի», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի Ազգային Ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Պատգամավորը մանրամասնել է՝ Ստեփանակերտի հանդիսությունների այդ սրահում, որտեղ, ասում են, թե Աննա Հակոբյանը ցանկանում է ամանորյա փարթի կազամակերպել, «Իմ քայլը» հիմնադրամի միջոցներով կերակրում են այն մարդկանց, որոնք ստեղծված իրավիճակով պայմանավորված, չեն կարողանում ապրել իրենց տներում, այլ ժամանակավոր հյուրանոցներում կամ խնամքի կենտրոններում են բնակվում։ «Ես ուզում էի գնալ այդ, այսպես կոչված, բարեգործական ճաշարանի ստեղծման հետքերով, բայց ամեն անգամ ինձ հետ է պահում այն միտքը, որ ամեն դեպքում դա սնունդ է, որից օգտվում են այստեղ կարիքի մեջ հայտնված որոշ թվով մարդիկ: Բայց այդ բարեգործությունն այնքան տգեղ կերպով է արվում՝ հենց սրահի մուտքի մոտ ցուցանակ է փակցված, որի վրա մեծ տառերով գրված է հիմնադրամի անունը, տակն էլ ինչ – որ կասկածելի նշանաբան է՝ որ առաջարկում է «Իմ քայլը» հիմնադրամը՝ «Համատեղենք մեր քայլերը»… Թե ի՞նչ քայլերի մասին է խոսքը, և թե ինչո՞ւ արցախցին պետք է իր քայլերը համատեղի «Իմ քայլը» հիմնադրամի հետ, թողնում եմ ընթերցողի դատին: Ստացվում է, որ ամեն անգամ այդ ճաշարան մտնողը պետք է տեսնի, թե ով է իրեն կերակրում: Շատ են եղել դեպքեր, երբ մարդիկ մուտքի մոտ տեսնելով «Իմ քայլը»-ի ցուցանակն, ուղղակի շրջվել ու հետ են վերադարձել, ներս չեն մտել: Եթե դա բարեգործություն է, ինչպես հայտարարել է Աննա Հակոբյանը հիմնադրամը, ապա, սովորաբար բարեգործությունն անում են համեստ ու լուռ»,- ասել է Արցախի Ազգային Ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Հիշեցնենք, որ օրերս Ստեփանակերտում խափանվեց Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի կողմից անցկացվելիք ամանորյա բացօթյա միջոցառումը, որին պետք է մասակցեին Ստեփանակերտում ապրող մանկահասակ և պատանի երեխաները: Պարզվեց, որ միջոցառման անցկացման հավանությունը հիմնադրամը ստացել էր Արցախի իշխանություններից, սակայն տեղական ինքնակառավարման մարմիններից շատերը, այդ թվում նաև Ստեփանակերտի քաղաքապետը տեղյակ չեն եղել այդ մասին: Միջոցառման կազմակերպման աջակցությունը եղել է Արցախի պետական նախարարության կողմից, ի դեմս նախարար՝ Գրիգորի Մարտիրոսյանի և Արցախի Կրթության Գիտության և Մշակույթի նախարարության, ի դեմս նախարար՝ Լուսինե Ղարախանյանի:

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Ստեփանակերտում տեղադրված տոնածառն ու ամանորյա վրաններն ապամոնտաժվել են։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>