Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
23
Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
«Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն

Փաշինյանը խոստովանեց, որ Հայաստանում նպատակ ուներ «հին էլիտան» փոխարինել սորոսա-թուրքական վերնախավով

Ինչպես ասում են ռուսները՝ устами младенца глаголет истина: Եվ եթե այս ռուսական ասացվածքը թարգմանենք հայերեն, ապա դրա լավագույն դրսևորումը Գիքորի հայտնի խոսքերն են, թե «բալը թանկ էր»: Այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը ստախոս է, բոլորին հայտնի է, ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, բայց քչերը գիտեն, որ միջազգային ասպարեզում նա ունի «Գիքորի կարգավիճակ»: Երեկ իր հարցազրույցում նա լիովին բացահայտեց այս արտահայտության իմաստը:

Նախ նա խոստովանեց, որ իր դեմ է դուրս եկել Հայաստանի ամբողջ ներկայիս էլիտան: Քաղաքական դաշտում միավորվել են այն ուժերը, որոնք լուրջ հակասություններ ունեն միմյանց հետ, բայց նրանց միավորում է Փաշինյանին հեռացնելու անհրաժեշտության գաղափարը: Այս գաղափարը միավորել է երկրի գիտական ​​համայնքին, սպորտի, շոու բիզնեսի ներկայացուցիչներին, նկարիչներին, երաժիշտներին, երկու կաթողիկոսներին, նախկին նախագահներին և համայնքների բազում ղեկավարներին:

Այս ամենը Նիկոլը բացատրում է նրանով, որ իրեն մերժում է «հին վերնախավը», և որ երկիրը «նոր էլիտայի կարիք ունի», որն ավելի հասկանալի կլինի, օրինակ, Հոռոմ գյուղի բնակիչների համար:

1917 թ.-ին Լենինը Ռուսաստանում խոում էր նույն ձևակերպումներով, երբ հայտարարում էր, որ «ռուսական էլիտան և ռուս մտավորականությունը» ոչ մի կապ չունեն ռուս աշխատավորի և գյուղացու խնդիրների ու մտահոգությունների հետ, որ նրանք չեն հասկանում այդ խնդիրները, և այդ պատճառով երկրին նոր վերնախավ է պետք՝ բանվորների և գյուղացիների վերնախավը:

Պոլ Փոթը նույն կարգախոսներն ուներ Կամբոջայում, Մաո Ցզե Դունը` Չինաստանում, թուրք բոլշևիկները 1920-ից հետո` մեզ մոտ: Այն փաստը, որ այս բոլոր պոպուլիստները իսկապես զբաղվում էին խաբեությամբ, հայտնի դարձավ արդեն 20-րդ դարի վերջին, երբ աշխարհի բոլոր տոտալիտար պետությունները հայտնվեցին «պատմության աղբանոցում»:

Այս շարքում Փաշինյանը սովորական պատմական ռուդիմենտ է, որն արտաքին ուժերի կողմից բերվեց «քաղաքական ասպարեզ»՝ հայկական պետականության բոլոր կառույցներն ու ինստիտուտները ոչնչացնելու համար:

Օրինակ, երբ Նիկոլը նշում է, որ հայ գեներալները կոռումպացված են և նրանց պետք է փոխարինել, հավանաբար, սերժանտներով, նույն թեզն օգտագործեցին բոլշևիկները Ռուսաստանի ռազմական էլիտայի դեմ 1917-ին՝ գերմանական հատուկ ծառայությունների ուղղորդմամբ:

Իհարկե, աշխարհում չկա մի ռազմական էլիտա, որը բացարձակ մաքուր լինի կոռուպցիայից: Ո՞վ կարող է ասել, որ, օրինակ, Վրաստանի և Ադրբեջանի ռազմական էլիտան մաքուր է կոռուպցիայից: Կամ որ ռուսական բանակում կոռուպցիա չկա: Մենք նույնիսկ չենք էլ խոսի ուկրաինական բանակի մասին...

Իսկ ինչ ասենք թուրքական բանակի մասին.... «ՆԱՏՕ-ի 2-րդ բանակը» ՝ կոռուպցիա չունի՞: Այդ բանակում բարձրաստիճան գեներալները Էրդողանի հետ միասին, լիովին մասնակցում են Սիրիայի և Իրաքի նավթի ապօրինի առևտրի համակարգում:

Այս շարքում հատուկ նշում ենք նաև ամերիկյան օրինակներից մեկը, երբ Պենտագոնը ծախսել էր 500 միլիոն Սիրիայի ազատ բանակի համար զինվորներ պատրաստելու վրա` Բաշար ալ-Ասադի դեմ կռվելու նպատակով, և Սենատում կատարված աշխատանքների մասին զեկույցների ներկայացման ժամանակ նշվել է, որ ծախսելով 500 միլիոն նրանք, ի վերջո, պատրաստել են 5 զինվորների: Այսինքն՝ սիրիական բանակի 1 զինվորի համար շուրջ 100 միլիոն դոլար: Հենց այդքան էլ ծախսեցին ամերիկացի գեներալները: Դա կոռուպցիա չէ՞:

Բնականաբար, Միացյալ Նահանգներում չկար մի ոչխար, որը հավատար, որ այս հարցում կոռուպցիա չկա: Այնուամենայնիվ, ի գիտություն Նիկոլին, մենք նշում ենք, որ նույնիսկ այս ամոթալի դեպքերից հետո ոչ մի ամերիկացի գեներալ չի հեռացվել իր պաշտոնից, պարզապես կայացվել են որոշումներ, որոնք մնացել են փակ դռների հետեւում:

Նույն խնդիրները կան նաև այլ ոլորտներում՝ գիտություն, սպորտ, եկեղեցի, երաժշտություն:

ԱՄՆ-ում, ինչպես Ռուսաստանի Դաշնությունում, այնպես էլ Թուրքիայում, եվրոպական երկրներում դրանցից չեն կարող լիովին ազատվել: Այնուամենայնիվ, ոչ մեկի մտքով չի անցնում այս պատճառով ոչնչացնել պետական ​​ինստիտուտները :

Այն, ինչ ուզում էր անել Նիկոլը, քաղաքական քարտեզից ոչնչացրեց հայկական երկրորդ պետականությունը, ավելի քան 5000 մարդ ուղարկեց գերեզմանոց, իսկ ավելի քան 10 հազար մարդու հաշմանդամ դարձրեց: Սակայն դրանով նա չկարողացավ հայկական էլիտան փոխարինել սորոսա-թուրքական վերնախավով:

Հայ եկեղեցու դեմ գործողություններնն իրականացնում էին ռուսական ցարը, պարսիկ շահը և թուրքական սուլթանը, բայց եկեղեցին կանգուն մնաց: Հասկանալի է, որ այս պատմական շարքում Նիկոլը և նրա սորոսա-թուրքական շրջապատը ոչ մի շանս չունեն:

Ինչ վերաբերում է Bentley-ներին, ապա Նիկոլն ավելի լավ էր խոսեր իր սեփական Bentley- ները և իր կնոջ Bentley-ների մասին: Եվ նաև այն մասին, թե ինչպես էին նրա ընտանիքի անդամները չտեսների պես սելֆիներ նում «Ծառուկյանի զուգարանակոնքից», և ցանկանում մեր հաշվին նոր ինքնաթիռ գնել` Երեւանից Վաշինգտոն ուղիղ թռիչքներ կատարելու համար:

Ակնհայտ է, որ չտես Փաշինյանը կուռք էր և թագավոր բոլոր Հայաստանի չտեսների համար, բայց նույնիսկ այս չտեսները, երբ պատերազմի ընթացքում կորցրեցին իրենց հարազատներին ու սիրելիներին, հասկացան, որ Նիկոլը խաբել է իրենց, որ թալանի մասին խոսող Նիկոլը շատ ավելին էր թալանել, քան նախորդ իշխանությունները:

Այնպես, ինչպես Ելցինը, որը խոսում էր խորհրդային առաջնորդների կողոպուտի մասին, բայց իշխանության գալուց հետո դստեր հետ դարձավ Ռուսաստանի գլխավոր կոռումպացված պաշտոնյան:

Մարդիկ տեսան և հասկացան այս ամենը, այդ պատճառով էլ Փաշինյանն այլևս ի վիճակի չի լինելու փոխել հայկական վերնախավին սորոսա-թուրքական վերնախավով, մանավանդ, որ նույնիսկ թուրքական գործակալական ցանցը՝ MIT-ը, գիտակցել է, որ «Հայաստանում իրենց քաղաքական Բայրաքթարբերը» ավարտել են իրենց առաքելությունը, ցավոք, մեզ համար կորուստներով:

Այնուամենայնիվ, դավաճանին այլևս չի կարելի «քանդելու նոր հնարավորություն» տալ: Ոչ ոք նրան թույլ չի տա դա անել, ինչն էլ լինի դրա գինը...

Սևակ Դանիելյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>