Անխտիր բոլոր գերիներին բերելու ենք. Արցախի նախագահ
Դիտել նաև
Ինչ վիճակում է հայրենիք վերադարձած գերին
Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմանավորվածություններ. Սիրանուշ Սահակյան
Քանի դեռ գերության դաժան ճիրաններում եք, ես հանգիստ չեմ ունենալու` երդվում եմ․ ադրբեջանական գերությունից վերադարձած
4 գերու դիմաց Հայաստանը փոխանցել է 2 սիրիացի վարձկանների, որոնք գերեվարվել էին 44-օրյա պատերազմի ժամանակ
Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ հանձնվեցին Հայաստանին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ հայկական կողմը վերադարձնելու է ադրբեջանական գերության մեջ գտնվող բոլոր գերիներին: Արայիկ Հարությունյանն այս մասին ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողի հետ զրույցում:
«Աստված տա, որ գերի լինի, որովհետև բոլոր գերիներին բերելու ենք, անխտիր: Չեմ ասում` ինչ ժամանակահատվածում, բայց բոլորին բերելու ենք»,-Արցախի Իշխանաձորի հատվածում անհետ կորած զինծառայողի ծնողին ասաց Հարությունյանը:
Նա Արմավիրում մասնակցում էր ԱԺ նախկին պատգամավոր, «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի հիշատակին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում էլ հենց նրան մոտեցել էր անհետ կորած զինծառայողի ծնողը:

