Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել
11
Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Պատերազմ Արցախում
Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին, հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել ՔՊ վարչության անդամը ՔՊ–ի նախընտրական փիառ է անում ՀԷՑ–ի սեփականատերերի հաշվին. ՀԷՑ Վերահսկողական կոմիտե Ինչո՞ւ է ՀՀ-ում ՌԴ դեսպանը գնացել ԿԸՀ. Հովակիմյանի պարզաբանումը Այսօրվա Հայաստանում կա քաղաքական էլիտայի ճգնաժամ. քաղաքագետ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 զոհ կա, որոնցից 2-ը՝ երեխաներ են Ու՞ր են գնում և ինչի՞ն են ծառայում Երևան քաղաքի բյուջեից հատկացումները (տեսանյութ) Գլխավոր դատախազը մերժել է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացնելու միջնորդությունը Հեռո՛ւ պահեք ձեր պիղծ ձեռքերը Հայոց Եկեղեցուց. հոգևոր իշխանությունը ձեր խելքի բանը չէ. հայտարարություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում 2026 թվականի մարտը ամենատեղումնառատ էր Հայաստանի համար Շիրակի մարզում վթարի հետևանքով կա 6 զոհ, 3 վիրավոր Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան. Գագիկ Ծառուկյան «Հայաքվեն» դադարեցնում է համագործակցությունը «Միասնության թևերի» հետ. հայտարարություն ՌԴ-ի քայլերը դեռ ժուռնալն են, կինոն հետո է սկսվելու. Կարեն Քոչարյան Դատապարտյալի անվամբ բերված հանձնուքում՝ եփված մսի ոսկորների միջից, հայտնաբերել է 7 փաթեթ մարիխուանային նմանվող զանգվածով ԵՄ դիտորդներն իրենց ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում․ «Հրապարակ» Քասախի չգործող հիվանդանոցում հրդեհ է բռնկվել Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու համար. NBC Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը փոշմանել է Գյումրին ՔՊ չի ընտրելու

Այս օրերին հանձնում են նաեւ այն տարածքները, որոնց մասին որեւէ խոսք չկար նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ. հայտարարություն

Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախումբը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ այս օրերին հանձնում են նաեւ այն տարածքները, որոնց մասին որեւիցե խոսք չկար նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթղթի մեջ:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Սիրելի Հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը զավթած դավաճանական ռեժիմը` նիկոլ փաշինյանի գլխավորությամբ, այս օրերին հանձնում է նաեւ այն տարածքները, որոնց մասին որեւիցե խոսք չկար նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթղթի մեջ:

Նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլացիայի հայտարարության առաջին կետի համաձայն «Ադրբեջանական Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»

Հայտարարության մեջ ադրբեջանին հանձնվող տարածքները ներկայացվում են հայտարարության բացառապես 2-րդ եւ 6-րդ կետերով, ուր խոսքը գնում է միմիայն Ակնայի (Աղդամ), Քարվաճառի (Քելբաջար) շրջանների եւ Քաշաթաղի շրջանի Բերձորի հատվածի (Լաչինի նախկին շրջան) հանձման մասին:

Այս հայտարարության մեջ որեւէ կետում անգամ ակնարկ չկա Կուբաթլիի եւ Զանգելանի նախկին շրջանների ամբողջական հանձնման մասին, ընդ որում նոյեմբերի 10-ի դրությամբ պահպանվում էին այդ շրջաններից որոշակի մասեր եւ կարեւորագույն դիրքեր, որոնք երաշխավորում էին Սյունիքի, այդ թվում`Գորիս-Կապան ավտոճանապարհի եւ Կապան քաղաքի հարակից գյուղերի անվտանգությունը:

Դավաճանի կողմից Կուբաթլիի եւ Զանգելանի նախկին շրջանների ամբողջական հանձնումը, որը ակնհայտ դուրս է կապիտուլյացիայով ստանձնած պարտավորությունների շրջանակից, վկայում է ,որ այս դավաճանական ռեժիմը փորձում է ոչ միայն խայտառակ ձեւով մեկընդմիշտ փակել Արցախի հարցը, այլեւ կախվածության մեջ դնել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ադրբեջանի քմահաճուքից՝հանձնելով Զանգելանի եւ Կուբաթլիի նախկին շրջաններից մնացած հատվածները, որոնք Սյունիքի անվտանգության երաշխիքներ էին, մինչդեռ նման պահանջ անգամ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկար։

Զորքերը, ըստ տխրահռչակ հայտարարության, մնում էին իրենց զբաղեցրած դիրքերում, բացառությամբ Ակնայի (Աղդամ), Քարվաճառի(Քելբաջար) շրջանների եւ Քաշաթաղի շրջանի Բերձորի հատվածի (նախկին Լաչինի շրջան), ինչն էլ հիմք ընդունելով, զինված ուժերը, հատկապես կամավորականները, անսասան կանգնած են եղել նշված դիրքերում։ Սակայն հայրենանվեր ուժերին հարկադրում են նորանոր տարածքներ զիջելով նահանջել՝ փոխանցելով Հայաստանի իշխանության հրահանգը, ինչը, անխոս, ստվերային համաձայնության արդյունք է։

Սա ոչ այլ ինչ է, քան պետական դավաճանության հերթական բացահայտ դրսեւորում»:

 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>