Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել
11
Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Պատերազմ Արցախում
Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին, հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել ՔՊ վարչության անդամը ՔՊ–ի նախընտրական փիառ է անում ՀԷՑ–ի սեփականատերերի հաշվին. ՀԷՑ Վերահսկողական կոմիտե Ինչո՞ւ է ՀՀ-ում ՌԴ դեսպանը գնացել ԿԸՀ. Հովակիմյանի պարզաբանումը Այսօրվա Հայաստանում կա քաղաքական էլիտայի ճգնաժամ. քաղաքագետ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 զոհ կա, որոնցից 2-ը՝ երեխաներ են Ու՞ր են գնում և ինչի՞ն են ծառայում Երևան քաղաքի բյուջեից հատկացումները (տեսանյութ) Գլխավոր դատախազը մերժել է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացնելու միջնորդությունը Հեռո՛ւ պահեք ձեր պիղծ ձեռքերը Հայոց Եկեղեցուց. հոգևոր իշխանությունը ձեր խելքի բանը չէ. հայտարարություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում 2026 թվականի մարտը ամենատեղումնառատ էր Հայաստանի համար Շիրակի մարզում վթարի հետևանքով կա 6 զոհ, 3 վիրավոր Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան. Գագիկ Ծառուկյան «Հայաքվեն» դադարեցնում է համագործակցությունը «Միասնության թևերի» հետ. հայտարարություն ՌԴ-ի քայլերը դեռ ժուռնալն են, կինոն հետո է սկսվելու. Կարեն Քոչարյան Դատապարտյալի անվամբ բերված հանձնուքում՝ եփված մսի ոսկորների միջից, հայտնաբերել է 7 փաթեթ մարիխուանային նմանվող զանգվածով ԵՄ դիտորդներն իրենց ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում․ «Հրապարակ» Քասախի չգործող հիվանդանոցում հրդեհ է բռնկվել Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու համար. NBC Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը փոշմանել է Գյումրին ՔՊ չի ընտրելու

էրատոյին տամ մեկ հարց. անցել է 2.5 տարի, քանի՞ անգամ ես հաշվետվություն ներկայացրել ծախսած փողերի մասին

Հիշու՞մ եք ոնց էր էրատոն իր հիմնադրամը բացելուց խոսում, որ սա լինելու է ամենաթափանցիկ, ամենօրյա հաշվետվություններ ներկայացնող, բլոք-չեյն համակարգով աշխատող հիմնադրամը, հիշում եք չէ՞։ Ավելին, նա դա ասում էր իրենց ընտանիքի ուղիղ ցուցումով ինձ ձերբակալելուց ընդամենը մի քանի օր անց։ Դե պարզ է, որ ես շատ լավ հասկանում էի, թե գլխիս ինչի են սարքել և ինչ նպատակներ կային։ Ասեմ ավելին, Համահայկական Հիմնադրամը ըստ որոշման պետք է ընդհանրապես փակվեր և այդ դերը ստանձներ էրատոյի հիմնադրամը։ Ամեն ինչ փոխվեց, երբ Հայաստան ժամանեց Հիմնադրամի Ֆրանսիայի ատենապետ Պետրոս Թերզյանը, ով նիկոլի հետ երկար բանակցությունների արդյունքում կարողացավ վերջինիս համոզել չփակել հիմնադրամը` դիմացը որպես տնօրեն նիկոլի մարդուն նշանակելու երաշխավորությամբ։ Ակնհայտ է, որ եթե չուզենային փակել հիմնադրամը, ապա նման շոու չէին կազմակերպի։ Սա էշին էլ է պարզ։ 

Իսկ իրականում ինձ հետ իրականացրին գեներալ Մանվելի տուշոնկա շոու, ունենալով մեկ նպատակ` քանդել ստեղծվածը։ Փաստ է, որ այսօր Երկրապահը չունի այն հեղինակությունը, որն ուներ մինչև տուշոնկա շոուն։ Հիմնադրամին փրկեց իր համաշխարհային իմիջը, որի կայացման մեջ ես էլ ունեցել եմ մեծ դերակատարություն։ Փաստ է, որ իմ ղեկավարման 11 տարիների ընթացքում չի եղել մեկ դեպք, որ որևէ բողոք հնչեցվի հիմնադրամի հասցեին, որևէ։ Միակ բացառությունը կազմում էր ԱՄՆ-ում բնակվող մի մարդ, ով այսօր մեղադրվում է երեխայի հանդեպ սեռական ոտնձգություն կատարելու մեջ։ Ու վերջ... Չի եղել գեթ մեկ մարդ ողջ աշխարհում ով կասկածի տակ էր դնում Հիմնադրամի աշխատանքը։ Սա այն դեպքում, երբ իմ ղեկավարման տարիների ընթացքում իրականացվել է շուրջ 80 միլիարդ դրամի ծրագրեր։ Չկա գեթ մեկ շինարար, ով բողոքել է մրցույթներից, չկա գեթ մեկ շահառու, ով բողոքել է իրականացված աշխատանքից։ 

Այսօր, երբ ամեն ինչ արդեն պարզ է, ինձ գրում ու զանգում են հարյուրավոր սփյուռքահայեր և ասում միայն մեկ բան` Արա ջան, մենք հասկացել ենք ամեն ինչ ու խորապես ցավում ենք, որ քո հետ այդպես են վարվել։ 

Իսկ ես չեմ ցավում... Այո, չեմ ցավում, քանզի դա ինձ պայքարելու հնարավորություն տվեց։ Քչերը գիտեն, որ ես իմ պաշտոնավարման վերջին 3 տարին բազմաթիվ անգամներ դիմել եմ թե՜ Հայաստանի Հանրապետության և թե՜ Արցախի Հանրապետության Նախագահներին, ինձ գործից ազատելու խնդրանքով։ Ես դեռևս այդ ժամանակ էի ուզում մտնել քաղաքականության մեջ։ Կհարցնեք, ինչու՞ դուրս չեկա իշխանազավթումից հետո։ Դա էլ ասեմ. դուրս չեմ եկել քանի որ Արցախի Նախագահ Բակո Սահակյանի նկատմամբ ունեի անվերապահ հարգանք և իր հորդորով որոշում կայացրեցի մնալ մինչև իր ժամկետի ավարտը։ 

Այնուհետև տեղի ունեցավ կազինո և կահույք շոուն։ Կասկած չունեմ, որ իմ մասին պատմող ԱԱԾ նյութը մոնտաժել է նույն թուրքը, որը մոնտաժել էր Մանվելի մասին նյութը։ Ասեմ ավելին, կասկած չունեմ, որ նա շատ շուտով պատասխան կտա նաև իմ առջև։ Ինչպես նշել եմ, ինձ բերման են ենթարկել նիկոլի, այսինք թուրքի, ընդունարանից։ Գործս անմիջապես մակագրվեց իշխանազավթմանը հրապարակում միացած քննիչին, վրաս էլ ցուցմունք տվեց իմ քայլի անդամներից մեկի հայրը... Ամեն ինչ դավադրական ֆիլմի սցենարներով։

Բայց ես շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ համար ստեղծվեց հնարավորություն մտնել քաղաքական պայքարի մեջ։ Մտա որպես "հիմնադրամի փողերը կազինոյում խաղացող", իսկ դուրս եմ գալու որպես իմ հայրենիքի համար 16 տարի օր ու գիշեր աշխատած մարդ։ Այսօր էլ անում եմ հենց դա` ծառայում եմ հայրենիքիս։ Ես արդեն հաղթել եմ, քանզի փողոց դուրս գալուց տասնյակ մարդիկ մոտենում են ինձ որպեսզի ձեռքս սեխմեն ու շնորհակալություն հայտնեն։ Բայց վերջին հաղթանակս լինելու է նիկոլի ու իր թուրքերի հեռացումը իշխանությունից։ Հաղթանակը շատ մոտ է։

Եվ վերջում, վերադառնալով էրատոյին` տամ մեկ հարց։ Անցել է 2.5 տարի, քանի՞ անգամ ես հաշվետվություն ներկայացրել հավաքած և ծախսած փողերի մասին. Ոչ մի...

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>