Լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը չի կալանավորվի. դատախազության վերաքննիչ բողոքը մերժվեց
Դիտել նաև
18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա. փաստաբան
Դավիթ Մինասյանին տեղափոխել են Նաիրի ԲԿ, շնչաhեղձություն ունի, եղունգները սկսել է սևանալ. փաստաբան
Առողջական խնդիրներով պայմանավորված՝ դեռևս չորս տարեկանից Դավիթը ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք. Դավիթ Մինասյանի բաց նամակը
Երկվորյակ եղբայրներից Դավիթ Մինասյանին տեղափոխել են դատարան, խափանման միջոցը կալանքը քննելու համար
Մենք այս ի՞նչ արեցինք տղերք, մենք այս ի՞նչ արեցինք․ Աշոտ Մինասյան
Լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը չի կալանավորվի. դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Մինասյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը։
«Հարգելի գործընկերներ,
Վերաքննիչ քրեական դատարանում մի քանի ժամ քննության առնվեց Դատախազության վերաքննիչ բողոքը, որի վերաբերյալ շատ սպառիչ եւ հիմնավոր ներկայացրեցինք մեր առարկությունները։ Արցախյան երեք պատերազմների մասնակից լեգենդար հրամանատար Աշոտ Երկաթին ամեն կերպ կալանավորված տեսնելու փորձերը կրկին մերժվեցին՝ Դատավոր Բեկթաշյանի չափազանց կարեւոր որոշմամբ։ Դատավոր Հովհաննիսյանի բացառիկ պատճառաբանված դատական ակտը մնաց օրինական ուժի մեջ»,- գրել է Վարդեւանյանը։

