Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել
11
Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Պատերազմ Արցախում
Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին, հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել ՔՊ վարչության անդամը ՔՊ–ի նախընտրական փիառ է անում ՀԷՑ–ի սեփականատերերի հաշվին. ՀԷՑ Վերահսկողական կոմիտե Ինչո՞ւ է ՀՀ-ում ՌԴ դեսպանը գնացել ԿԸՀ. Հովակիմյանի պարզաբանումը Այսօրվա Հայաստանում կա քաղաքական էլիտայի ճգնաժամ. քաղաքագետ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 զոհ կա, որոնցից 2-ը՝ երեխաներ են Ու՞ր են գնում և ինչի՞ն են ծառայում Երևան քաղաքի բյուջեից հատկացումները (տեսանյութ) Գլխավոր դատախազը մերժել է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացնելու միջնորդությունը Հեռո՛ւ պահեք ձեր պիղծ ձեռքերը Հայոց Եկեղեցուց. հոգևոր իշխանությունը ձեր խելքի բանը չէ. հայտարարություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում 2026 թվականի մարտը ամենատեղումնառատ էր Հայաստանի համար Շիրակի մարզում վթարի հետևանքով կա 6 զոհ, 3 վիրավոր Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան. Գագիկ Ծառուկյան «Հայաքվեն» դադարեցնում է համագործակցությունը «Միասնության թևերի» հետ. հայտարարություն ՌԴ-ի քայլերը դեռ ժուռնալն են, կինոն հետո է սկսվելու. Կարեն Քոչարյան Դատապարտյալի անվամբ բերված հանձնուքում՝ եփված մսի ոսկորների միջից, հայտնաբերել է 7 փաթեթ մարիխուանային նմանվող զանգվածով ԵՄ դիտորդներն իրենց ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում․ «Հրապարակ» Քասախի չգործող հիվանդանոցում հրդեհ է բռնկվել Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու համար. NBC Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը փոշմանել է Գյումրին ՔՊ չի ընտրելու

Կազմակերպված բարդակ. Բուհը չունի գործիք՝ պարզելու՝ արդյո՞ք դիմողը մասնակցել է ռազմական գործողություններին. Դ.Ափոյան

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ուսանողների վարձերի վերաբերյալ կառավարության որոշմանը: Ըստ նրա՝ Կառավարություն հաստատեց ծրագիրը, ստացավ մամուլում լավ վերնագրեր ու ծափահարություններ, սակայն ծրագրի իրագործումը թողեց բուհերի վրա՝ առաջացնելով նոր խնդիրներ:

Նա, մասնավորապես, գրել է.

«Կազմակերպված բարդակ՝ հանուն լավ վերնագրի

Դեկտեմբերի 10-ին Կառավարությունը ընդունեց միջոցառման ծրագիր, որով պետք է փոխհատուցվի մարտական գործողությունների մասնակից ուսանողների այս կիսամյակի ուսման վարձը։ Ըստ ծրագրի՝ ուսանողը մարտական գործողություններին իր մասնակցությունը կարող է հավաստել զինկոմիսարիատի կողմից տրամադրվող տեղեկանքի կամ զինգրքույկում համապատասխան նշման միջոցով։

Հիմա առաջացել է մի շատ կանխատեսելի իրավիճակ։ Պատերազմին մասնակցած ուսանողները տեղեկանք վերցնելու համար գնում են զինկոմիսարիատ, սակայն այնտեղ նրանց չեն տրամադրում տեղեկանք՝ ասելով, որ նույնականացման խնդրի պատճառով չեն կարող տրամադրել, բացի այդ՝ չունեն նման հրաման:

Ես այս հարցով զանգում եմ ԿԳՄՍ Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչություն՝ պարզաբանում ստանալու նպատակով: Ստանում եմ հետևյալ պատասխանը.«Մենք տեղյակ ենք խնդրից, և նույնիսկ նախնական քննարկման ժամանակ իմացել ենք, որ այդ խնդիրը լինելու է, և հույս ունենք որ ՊՆ֊ն լավագույն դեպքում հունվար ամսին տեղեկանքի կամ զինգրքույկի նշման խնդիրը կլուծի։ Նախարարության խնդրանքով բուհերը այս կիսամյակ չեն պահանջի ուսման վարձ այն ուսանողներից, ովքեր ծրագրի հավանական շահառու են»:

Ի՞նչ է ստացվում: Բուհը ստիպված է լինելու ընդառաջել գրեթե բոլոր դիմողներին, քանի որ չունի նույնականացման արդյունավետ գործիք՝ պարզելու համար, թե արդյոք դիմողը մասնակցել է ռազմական գործողություններին: Բուհի բյուջեի նախատեսվող մուտքերը չեն ապահովվելու, որի արդյունքում մեծանալու են ֆինանսական խնդիրները: Իսկ թե պետությունը, երբ կտրամադրի տեղեկանքը և կփոխհատուցի ուսման վարձը, հայտնի չէ:

Կառավարություն փաստորեն հաստատեց ծրագիրը, ստացավ մամուլում լավ վերնագրեր ու ծափահարություններ, սակայն ծրագրի իրագործումը թողեց բուհերի վրա՝ առաջացնելով նոր խնդիրներ:

Եվ այս գործելաոճը նորություն չէ: Կորոնավիրուսից իրապես տուժած ուսանողներին աջակցելու փոխարեն Կառավարությունը նախընտրել լավ վերնագիրը «Խրախուսում ենք լավ սովորողին», ինչի արդյունքում բազմաթիվ տուժված ուսանողներ չկարողացան վճարել վարձը և ԵՊՀ-ն ստիպված 55 մլն դրամի փոխհատուցում իրականացրեց, ինչի դիմաց էլ հետագայում կրճատվեցին առաջադիմության զեղչերը: Այստեղ են ասում. «Ունքը ուղղելու տեղը աչքն էլ հետը հանեցին»:

Ես ամեն ինչ անելու եմ, որ պատերազմին մասնակցած յուրաքանչյուր ուսանող ստանա արժանի փոխհատուցում: Բայց պետության նման գործելաոճի պայմաններում մի խնդիր լուծելով ստեղծելու ենք նոր խնդիր»:

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>