ՀՀ նախագահը հանդիպել է Էդմոն Մարուքյանի հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը:

