Փաշինյանը ոչ մի շանս չունի, եթե 50 տոկոսից ավելի մարդ գնա ընտրության․ ինչ է սպասվում 2026-ին (տեսանյութ) Ահազանգում են քաղաքացիները հերթական տուգանքների համար (տեսանյութ) Գոնե ամոթ ունենան, գերիների վերադարձը հանրության վրա որպես լավություն չվաճառեն. Իշխան Սաղաթելյան
19
Ի՞նչ կապ կա Թրամփի քայլերի, Գրենդլանդիայի, Վենեսուելայի, Իրանի դեպքերի և ոսկու գնի սրընթաց աճի մեջ «Մենք կանք»... Կաթվածահար Երևան․ չկատարված աշխատանքի արդյունքը (տեսանյութ) Անհույս է մտածելը, որ քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանությունը» մտածելու է Ձեր մասին Նիկոլական «թավշյա» թվաբանություն Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք. Վարդևանյան Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ինչու է ՔՊ-ն դարձել համր ձուկ (տեսանյութ) Ինչո՞ւ է Դանիել Իոաննիսյանը փորձում հերքել անհերքելին Պատերազմ Արցախում
Ի՞նչ կապ կա Թրամփի քայլերի, Գրենդլանդիայի, Վենեսուելայի, Իրանի դեպքերի և ոսկու գնի սրընթաց աճի մեջ Եպիսկոպոսաց ժողովը կգումարվի Հայաստանից դուրս Փաշինյանը Լևոն Ֆարմանյանին ազատել է պաշտոնից Հունվարի 27-ը սահմանվեց հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր և ոչ աշխատանքային օր ՔՊ-ականները պիտի գերթանկարժեք շորեղեն հագնեն, թե չէ ցնցոտիներով «խաղաղություն» չեն կարող շինել Սամսոնյանի հացադուլի 11-րդ օրն է. Բողոքի ակցիա ՄԻՊ գրասենյակի մոտ Ահա թե ինչ է տիրում Սևան-Երևան մայրուղու «Չայնի» կոչված հատվածում Սամվել Կարապետյանի գործը քննող 53 քննիչները 22 են դարձել՝ չնայած հայտարարում էին, թե դեռ ինտենսիվ քննություն են անցկացնելու. Վարդևանյան «Մենք կանք»... «Քաղաքապետարանը ցանկանում է շատ վարորդների արգելել մուտքը Երևանի Կենտրոն». Արշակ Սարգսյան Ամիսներ շարունակ Մկրտիչ Սրբազանն ազատությունից զրկված է այն բանի համար, որ Ամենայն Հայոց Հայրապետի հետ ազգակցական կապ ունի. Աբրահամյան Նորից պատերա՞զմ, թե՞ խաղաղություն «Մկրտիչ Սրբազանն ազատությունից զրկված է նրա համար, որ Հայրապետի հետ ազգակցական կապ ունի»․ Տիգրան Աբրահամյան Դավթաշենի կամրջի տակ տղամարդու մարմին է հայտնաբերվել Բարձր աշխատավարձ ստացող ամենապարապ մարդը Փաշինյանը ոչ մի շանս չունի, եթե 50 տոկոսից ավելի մարդ գնա ընտրության․ ինչ է սպասվում 2026-ին (տեսանյութ) Պարգևավճարների գումար կա, այս ծրագրի համար չկա (տեսանյութ) Կաթվածահար Երևան․ չկատարված աշխատանքի արդյունքը (տեսանյութ) «Հայաստան» խմբակցությունը հանդիպումների շարք է սկսել․ Իշխան Սաղաթելյան Մեկ օրում 20 հազար դոլար ստանալը ժողովո՞ւրդն է որոշել. Լիա Սարգսյան Ֆիդանն աջակցում է ոչ թե Փաշինյանին, այլ այն գործին, որը նա անում է. Հայկ Նահապետյան Անհույս է մտածելը, որ քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանությունը» մտածելու է Ձեր մասին Ահազանգում են քաղաքացիները հերթական տուգանքների համար (տեսանյութ) Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի պաշտպանների հրատապ ասուլիսը. ՈՒՂԻՂ Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմանավորվածություններ. Սիրանուշ Սահակյան «Նողկալի է այդքան իջնելը»․ Միքայել սրբազանը՝ տիրադավ Տերտերյանին Նիկոլական «թավշյա» թվաբանություն Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը մտադիր է «սրտիկի»-ը դարձնել նախընտրական քարոզարշավի մաս

Էդմոն Մարուքյանը կազատվի՞ պաշտոնից... «Նա ո՞վ է վաբշե». «Հրապարակ»

«Հրապարակի» սյունակագիր Էդիկ Անդրեասյանը, բնորոշ սարկազմով, անդրադարձել է Փաշինյանի «հատուկ հանձնարարություններով դեսպան» Մարուքյանի վերջին խայտառակ հայտարարությանն ու գրել. «Ի՞նչ անել Էդմոն Մարուքյանի հետ: Հարցս ուղղված է նրա անմիջական ղեկավարին՝ Նիկոլ Փաշինյանին: Թողնենք աշխատի՞, թե՞… Պարոն Փաշինյան, ախր, շատ խայտառակ կերպար է, նույնիսկ Ձեզնից խայտառակ: Ես հասկանում եմ, որ վարչապետի համար հեշտ չէ ընդունել թույլ տված սխալը, բայց սխալը չընդունելն ավելի վատ է, հղի նոր սխալներ թույլ տալու հավանականությամբ: Չգիտեմ, ես կառաջարկեի Էդմոն Մարուքյանին պաշտոնանկ անել, իսկ նրա զբաղեցրած պաշտոնը՝ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, տալ որեւէ ՔՊ-ականի, որ սիրով կկատարի այն հատուկ հանձնարարությունները, որ կտաք Դուք: Այլապես Մարուքյանն արդեն բոլոր սահմաններն է անցնում: Ի՞նչ է նշանակում, օրինակ, նրա հայտարարությունը. «ՀՀ-ում Արցախի ոչ մի ինստիտուտ չի գործելու, դա ազգային անվտանգության հարց է»:
Դուք, պարոն վարչապետ, նրան այդպիսի բան հայտարարելու հանձնարարություն տվե՞լ եք: Դե, իհարկե, չեք տվել: Դուք ինչպե՞ս կարող էիք նրան ասել, որ նման ցնդաբանություն դուրս տա: Բայց քանի որ Էդմոն Մարուքյանը ՀՀ վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպանն է, մարդիկ մտածում են, որ նա ՀՀ վարչապետի հրահանգն է կատարում: Եվ անհարմար բան է ստացվում, պարոն Փաշինյան: Ուրեմն, Դուք այնքան չկաք, որ «լուծարված» Արցախի պետական ինստիտուտներն անվտանգության խնդիրնե՞ր են հարուցում երկրի համար: Թե բա՝ անկախ ենք… Բա անկախ պետության վարչապետին այսպես կստորացնե՞ն, ինչպես Էդմոնն է ստորացնում: Նա ո՞վ ա է, վաբշե…
Սկսեմ նրանից, որ Էդմոնը նախկինների բուծած պարազիտն է: Եթե սխալվում եմ, ինձ ուղղեք, պարոն վարչապետ: Դուք էլ եք նախկինների բուծածը, բայց գոնե Էդմոնի նման անորակ չեք, բուծվել եք տեղական բազայի վրա, մարդ դարձել Հայաստանում… Կարդացե՞լ եք Էդմոն Մարուքյանի կենսագրությունը: Մի անգամ կարդացեք, շատ հետաքրքիր է, ես կասեի՝ իսկական դասական վնասատուի կենսագրություն: Իշխանյան Ավետիքը տեղը տեղին նրա մեիդը փռել ա, Ավոյի գրածն էլ կարդացեք, ուսանելի է:
Ինչեւէ, գանք Էդմոն Մարուքյանի՝ խնդրո առարկա հայտարարությանը. «ՀՀ-ում Արցախի ոչ մի ինստիտուտ չի գործելու, դա ազգային անվտանգության հարց է»: Կարծում եմ՝ ավելորդ է ասելը, որ այդ «գաղափարին» հետեւելու դեպքում Հայաստանն էլ ավելի կիջեցնի անկախ պետության իր նշաձողը: Միջազգային հանրության աչքին մենք ուղղակի փալաս կդառնանք, մեզ կդիտարկեն որպես Ադրբեջանի վասալ պետություն, մեր սահմանադրությունը՝ որպես Ադրբեջանի սահմանադրության հավելված: Սա՞ ենք ուզում: Իհարկե՝ ոչ: Մենք ե՞ւս ընդունում ենք, որ Արցախի հարցը վերջնականապես փակված է: Իհարկե՝ ոչ: Մենք պատրաստվում ենք վճռական ճակատամարտից առաջ, թեկուզ դա լինի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը, վերջնականապես զինաթափվե՞լ: Իհարկե՝ ոչ: Եվ ուրեմն՝ ո՞ւմ են խանգարում Արցախի պետական ինստիտուտները, եթե ոչ Հայաստանի թշնամիներին եւ Ադրբեջանի գործակալներին:
Վտարանդի կառավարություններ, ընդհուպ՝ թագավորական ընտանիքներ, կան աշխարհի տարբեր երկրներում: Եվ պատկերացրեք, աշխարհի ոչ մի երկիր սեփական անվտանգության հարց չի բարձրացնում: Ընդհակառակը՝ եթե կա հնարավորություն, ապա տվյալ երկիրը, օտարերկրյա վտարանդի կառույցներին հովանի լինելուց զատ, նաեւ ձգտում է այդ խաղաթուղթն օգտագործել միջազգային հարաբերություններում: Մինչդեռ Արցախի պետական ինստիտուտները, նախագահը, կառավարությունը, Ազգային ժողովը, դատախազությունը եւ այլն, Հայաստանի համար որեւէ օտար պետական հաստատություններ չեն, այլ՝ հայկական երկրորդ պետության մասին վկայող վերջին իրավական փաստարկները, որոնց խաղարկմամբ միայն հնարավոր կլինի թե՛ Արցախի համար որեւէ կարգավիճակ ձեռք բերելը եւ թե՛ արցախցիներին իրենց հայրենի օջախներ վերադարձնելը: Ոչնչացնել այդ ինստիտուտները՝ նշանակում է ոչնչացնել հայության հույսերը, թե մի օր նորից Արցախ կունենանք, ձեռքից բաց թողնել այդ հնարավորությունը՝ նշանակում է ազգովի դառնալ «ազգակործան պատուհաս»:
Կարո՞ղ են, արդյոք, Արցախի իշխանություններն այլ երկրում հաստատվել եւ այնտեղ գործել որպես վտարանդի կառավարություն ու խորհրդարան: Օրինակ՝ Ֆրանսիայում, Հունաստանում, Ուրուգվայում կամ այլուր: Գուցե կարող են, գուցե ամեն ինչ հենց դրան էլ հանգեցնի, բայց ո՞վ կլինենք մենք այդ դեպքում, որ գիտենք միայն Հայաստանի անկախության մասին բարձր ամբիոններից ճղճղալ, խոսել մեր ինքնիշխանությունից ու տարածքային ամբողջականությունից:
ՀԳ. Մի քիչ էլ որ մտածեցի, սկսեցի համոզվել, որ Էդմոն Մարուքյանն այս հայտարարությունը Ռուսաստանի ճնշման տակ է արել: Հաստատ՝ ո՛չ Նիկոլ Փաշինյանը եւ ո՛չ էլ Իլհամ Ալիեւը նրան այդպիսի հատուկ հանձնարարություն չէին տա: Իսկ եթե ավելի պարզ՝ կողմնորոշվիր, պարոն Փաշինյան, թե ի դեմս Էդմոն Մարուքյանի ում ունես դեսպան:

Բնօրինակ հրապարակումը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/eb1c1936caea6d749941f95d8f47f992

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan