Քամուց վնասվել է տանիքը
Հունվարի 26-ին, ժամը 12.44-ին տեղեկատվություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել է Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղի տների տանիքներից մեկը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քամուց ամբողջությամբ շրջվել է գյուղի 1-ին փողոցի թիվ 78 հասցեում գտնվող գեղեցկության սրահի տանիքը (մոտ 72 քմ):

