Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել
11
Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Պատերազմ Արցախում
Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին, հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել ՔՊ վարչության անդամը ՔՊ–ի նախընտրական փիառ է անում ՀԷՑ–ի սեփականատերերի հաշվին. ՀԷՑ Վերահսկողական կոմիտե Ինչո՞ւ է ՀՀ-ում ՌԴ դեսպանը գնացել ԿԸՀ. Հովակիմյանի պարզաբանումը Այսօրվա Հայաստանում կա քաղաքական էլիտայի ճգնաժամ. քաղաքագետ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 զոհ կա, որոնցից 2-ը՝ երեխաներ են Ու՞ր են գնում և ինչի՞ն են ծառայում Երևան քաղաքի բյուջեից հատկացումները (տեսանյութ) Գլխավոր դատախազը մերժել է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացնելու միջնորդությունը Հեռո՛ւ պահեք ձեր պիղծ ձեռքերը Հայոց Եկեղեցուց. հոգևոր իշխանությունը ձեր խելքի բանը չէ. հայտարարություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում 2026 թվականի մարտը ամենատեղումնառատ էր Հայաստանի համար Շիրակի մարզում վթարի հետևանքով կա 6 զոհ, 3 վիրավոր Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան. Գագիկ Ծառուկյան «Հայաքվեն» դադարեցնում է համագործակցությունը «Միասնության թևերի» հետ. հայտարարություն ՌԴ-ի քայլերը դեռ ժուռնալն են, կինոն հետո է սկսվելու. Կարեն Քոչարյան Դատապարտյալի անվամբ բերված հանձնուքում՝ եփված մսի ոսկորների միջից, հայտնաբերել է 7 փաթեթ մարիխուանային նմանվող զանգվածով ԵՄ դիտորդներն իրենց ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում․ «Հրապարակ» Քասախի չգործող հիվանդանոցում հրդեհ է բռնկվել Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու համար. NBC Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում

Ռազմական տրիբունա՞լ, թե՞ գործող դատարաններ․ ինչպես լուծել առկա խնդիրները․ Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը հոդված է գրել, որում անդրադառնում է ԼՂ հակամարտության բանակցությունների, Արցախյան երկրորդ պատերազմի, պաշտոնատար անձանց գործողությունների և կապիտուլյացիայի պատճառների մասին հարցերին և առաջարկում դրանք պարզաբանելու իրավական ճանապարհները։ Հոդվածը կարող եք կարդալ ստորև։

Պատերազմի հետ կապված բազմաթիվ հարցեր այսօր մտել են յուրաքանչյուրի տուն։ Մենք ունենք բանակցությունները փակուղի տանելու, երկիրը պատերազմի առջև բացելու, պաշտոնատար անձանց գործողությունների և կապիտուլյացիայի պատճառների մասին մեր հարցերը, սակայն չունենք դրանց հստակ պատասխանները։ Յուրաքանչյուր նոր բացահայտում, որ արվում է պետական և ռազմական պաշտոնյաների մակարդակով ավելի է խորացնում այդ հարցերին պետական մակարդակով պատասխան ակնկալելու անհրաժեշտությունը։ Օրակարգում նման հարցեր ունենալով՝ որևէ պետություն չի կարող խնդիրներ չունենալ։

Այս հարցերի պարզաբանման համար գոյություն ունի իրավական մի քանի ճանապարհ.

Տարբերակ առաջին. Մասնագիտացված դատարանի կամ «Ռազմական տրիբունալի» ստեղծում

ՀՀ Սահմանադրության 163-րդ հոդվածը նախատեսում է, որ օրենքով նախատեսված դեպքերում կարող են ստեղծվել մասնագիտացված դատարաններ: Սահմանադրության այս դրույթը հնարավորություն է ընձեռում առանձին հարցերի շրջանակի քննությունն իրավազորել մասնագիտական դատարաններին, որոնց համար կարող է սահմանվել գործերի քննության առանձին կարգ։ Մասնագիտացված դատարանի կամ տրիբունալի ընդդատությանը կարող են վերապահվել պետության անվտանգության և զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված առանձին հանցագործություններ։ Մասնագիտական դատարանի համար կարող է սահմանվել դատավարական առանձին ընթացակարգեր։ Դատարան ստեղծելու և նրա իրավասությանը վերաբերող հարցերը պետք է սահմանվեն ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքով։

Տարբերակ երկրորդ. Առկա դատական համակարգ

Բազմաթիվ ռազմական և պետական պաշտոնատար անձանց կողմից բարձրացվել են հարցեր, հնչեցվել են հայտարարություններ, որոնք իրենցից ներկայացնում են հանցագործության մասին հրապարակային հաղորդում, և որոնց հիման վրա արդեն իսկ պետք է հարուցված լինեին բազմաթիվ քրեական գործեր, դառնային իրավապահների քննության առարկա։ ՀՀ քրեական և քրեադատավարական օրենսգրքերը սահմանում են բոլոր անհրաժեշտ դրույթներն ու ընթացակարգերը, որոնց հիման վրա կարող է և պետք է ընթանա երկիրը պատերազմի հասցնելու և կապիտուլյացիայի պատճառների և հետևանքների վերաբերյալ բազմաթիվ գործերի քննությունը։ Այնուհետև այս գործերը պետք է դառնան մեր դատարանների քննության առակա։ Դատական համակարգն ունի անհրաժեշտ գործիքակազմը այս գործերի քննության համար։ Իսկ մինչ այդ իրավապահները պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ և հնարավոր միջոցները՝ ՀՀ-ից կոնկրետ անձանց ելքը արգելելու համար։

Տարբերակ 3. Պատերազմը քննող հանրային հանձնաժողով

Բազմաթիվ հարցերի պատասխաններ ստանալու համար պետք է ստեղծվի պատերազմը և դրա հետ կապված բազմաթիվ խնդիրները քննող հանձնաժողով։ Հանձնաժողովը կարող է կոչվել «հանրային հանձնաժողով», «պատերազմի հանձնաժողով», «հասարակական տրիբունալ»։ Անկախ անվանումից այն չի կարող լինել «2016 թվականի ապրիլին ծավալված մարտական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող» ԱԺ քննիչ հանձնաժողովի նման կարիկատուրային հանձնաժողով։ Այնտեղ պետք է լինեն ոլորտային մասնագետներ, փորձագետներ, ռազմական և հանրային գործիչներ։ Ընդ որում` հանձնաժողովի ստեղծումը չի բացառում վերը նշված տարբերակների գոյությունը։

Անկախ նրանից, թե տարբերակներից, որը կընտրվի, պետք է պարզաբանվի՝ ինչու բանակցությունները փակուղու հասցվեցին, ինչու երկիրը հասցվեց պատերազմի, ինչու ժամանակին չկանգնեցվեց պատերազմը, պետք է բացահայտվի նաև, թե ինչո՞ւ մինչ պատերազմը հետևողականորեն հեղինակազրկվեցին Արցախը ազատագրած հերոսները, պետք է պատասխանատվության ենթարկվեն 5000-ից ավելի զոհերի և անհետ կորածների համար պատասխանատուները և գերիների վերադարձի հարցում անգործություն ցուցաբերողները։ Այս հարցերը չեն կարող մնալ անպատասխան։ Առանց այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխանների մենք ամեն օր կարող ենք ստանալ նոր պատերազմ։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>