Դեկտեմբերի 19-ից կհայտարարվի եռօրյա սուգ
Դիտել նաև
3 միլիոնանոց «ժողբաստիոն» Հայաստանում արդեն 40-ից ավել քաղբանտարկյալ ունենք. փաստաբան
Ոստիկանությանը կարգադրագիր կտրամադրի Ջալալ Հարությունյանին կալանավորելու համար
Արայիկ Հարությունյանի կադրը խոշոր գումարներ է հափշտակել
Գեներալ-լեյտենատի ուսադիրներ կրող անձը ձգտում է վաղեմության ժամկետը անցնելու հիմքով խուսափել պատիժը կրելուց․ փաստաբան
Սկանդալ ՔՊ-ում. ինչու Փաշինյանը «կատաղեց» Արայիկի ու Ռազի վրա
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելի՛ հայրենակիցներ
Հաշվի առնելով, որ դեկտեմբերի 19-ին լրանում է 44-օրյա պատերազմի զինադադարի 40-րդ օրը՝ ՀՀ վարչապետի հետ պայմանավորվել ենք Արցախի և Հայաստանի Հանրապետություններում այդ օրվանից հայտարարել եռօրյա սուգ՝ ոգեկոչելու Հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր նահատակների հիշատակը:
Նրանց անունները հավետ մնալու են մեր սրտերում և հայոց պատմության էջերում՝ պարտավորեցնելով մեզ հետագա երթում շարունակել նրանց հայրենանվեր գործը: Ուստի, այն լինելու է ցավի, հպարտության ու պարտավորության սուգ հայ ազգի համար»:

