Պուտինը և Մերկելը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հետագա համագործակցության փոխադարձ պատրաստակամությունը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Կայացել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը…կողմերը փոխադարձ պատրաստակամություն են հայտնել՝ շարունակելու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում համագործակցությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Zham.am

