Նիկոլ «հպարտ քաղաքացիներին» նվաստացնում են: Որտե՞ղ ես դու
Դիտել նաև
Սասուն Միքայելյանի վախն են բռնում
Սա ոչ թե պարզապես հերթական ամոթալի դեպք է, սա մեր ապագայի համար խորը եւ լուրջ սպառնալիք է․ Արման Աբովյան
Արմեն Չարչյանը չի ազատազրկվի․ փաստաբան
Սասուն Միքայելյանն էլ է հայտնվել սև ցուցակում
ԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը
Արդեն բոլորը տեսե՞լ են այն տեսանյութերը, որտեղ ադրբեջանցիները ծաղրում են մեր գերիներին: Մենք նրանց հիմա գերիներ ենք անվանում, իսկ Նիկոլը՝ «հպարտ քաղաքացիներ»:
Հասկանու՞մ եք, որ Նիկոլի բոլոր ասածները սուտ էին: Նա խոստացավ տնտեսական հեղափոխություն, բայց սպանեց տնտեսությունը: Նա խոստացավ որոշումներ չընդունել քաղաքացիների թիկունքում, իսկ գիշերը վաճառեց Արցախը մեկ ստորագրությամբ: Նա խոստացավ հանդուրժողականություն, բայց ատելություն մտցրեց հասարակություն: Նա քաղաքացիներին անվանեց «հպարտ», իսկ մենք նվաստացվեցինք այնպես, ինչպես չէինք նվաստացվել 1915 թվականից ի վեր:
Նա խոստացավ, որ 2050 թվականին Հայաստանի բնակչությունը կկազմի 5 միլիոն մարդ, իսկ այժմ շատ մարդիկ սպասում են սահմանների բացմանը, որ կարողանան հեռանալ: Փաստորեն, կորոնավիրուսը Նիկոլից ավելին է անում, որպեսզի մարդիկ ապրեն Հայաստանում:
Ժողովրդի արժանապատվությունը նվաստացնող և Արցախում հայկական պետականությունը ոչնչացրած իշխանությունը մնալու ոչ բարոյական, ոչ էլ քաղաքական իրավունք չունի: Այս իշխանությունը պետք է հեռանա:

