Եվրոպայի Կրոնական Ազատության Ֆորում (FOREF). Հայ Առաքելական եկեղեցին հարձակման տակ է «Զեբրա», ցեխաթումբ, տրանզիտ (տեսանյութ) Ինչ է հայտնի Փաշինյան-Ալիև այսօր կայացած հանդիպումից․ մանրամասներ
5
Այլևս մրցանակային «եղբայրներ». Ալիև-Փաշինյան Վերաքննիչ դատարանը քննում է արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի գործը Բարդ, ցավոտ հարցերի բաց, թեժ և բազմաշերտ քննարկում․ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երիտասարդների հետ (տեսանյութ) Ի՞նչ ձևաչափով է Ծառուկյանը մասնակցելու ընտրություններին Պատերա՞զմ, թե՞ պայմանավորվածություն. ինչո՞ւ Իրանը մերժեց Թուրքիայի միջնորդությունը ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացում Հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Վեհափառի հետ ենք հանդիպել՝ վճռական է. Բագրատ սրբազանը 2 նամակ է փոխանցել. Ջոն Էյբներ Կրոնական ազատության և մարդու իրավունքների պաշտպանության վիճակը՝ ՀՀ-ում Ընդդիմության միավորվելը բարդ խնդիր է, և խոսքը մեկ ցուցակով գնալու մասին չէ. Սերժ Սարգսյան Իրանը «պայթում է», իսկ Նիկոլը թմբուկ է խփում․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Փաշինյանը փորձում է սիրաշահել Հակոբ Արշակյանին Ձախողել եք, ասեք՝ ձախողել ենք.... Հանուն նեղ անձնական ամբիցիաների չփոշիացնել սրանից ազատագրվելու աղոտ հույսերը. Խաչիկ Գալստյանը՝ ընդդիմադիր դաշտին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ Միքայել Սրբազանին նշանակված է ևս մեկ վիրահատություն՝ նոր գանգատներով պայմանավորված «Հայրենիք» կինոթատրոնի գետնանցումի տանիքը փլվում է (տեսանյութ) Ձուկը գլխից է հոտում․ Ավինյանը կոռուպցիոն սխեմաներից փա՞յ ունի (տեսանյութ) Եվրոպայի Կրոնական Ազատության Ֆորում (FOREF). Հայ Առաքելական եկեղեցին հարձակման տակ է Այլևս մրցանակային «եղբայրներ». Ալիև-Փաշինյան Թռնի օդ, թե իջնի գետնին, Փաշինյանի օրոք տեղի է ունեցել պատմական ողբերգություն. Աննա Գրիգորյան Վալենտին, դիմակահանդես, Նիցցա․ երեւանցիների փողերով Ավինյանի մտերմուհիները մեկնում են Ֆրանսիա ՔՊ-ական պատգամավորի եղբայրը առաջարկում է հիվանդանոցներից հանել աղոթատեղիները Բժիշկը հիվանդին կհասնի մոտոցիկլով. նոր նախագիծ Մենք չենք կարող Հայաստանում շարունակել ունենալ Ալիևի և Էրդղանի սրտի ղեկավար․ պատգամավոր Քրիստինե Վարդանյան Ուկրաինայից ժամանած մի պատվիրակություն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել ելույթս․ Արամ Վարդևանյան Աղոթում եմ, որ կարողանանք խթանել և պաշտպանել կրոնի ազատությունը ոչ թե խոսքով, այլ գործով․ Վարդևանյան Վերաքննիչ դատարանը քննում է արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի գործը Մահացել է Ագնեսա Խամոյանի մայրը «Զեբրա», ցեխաթումբ, տրանզիտ (տեսանյութ) Բարդ, ցավոտ հարցերի բաց, թեժ և բազմաշերտ քննարկում․ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երիտասարդների հետ (տեսանյութ) Սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Ի՞նչ ձևաչափով է Ծառուկյանը մասնակցելու ընտրություններին Ապօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ Գավառի մանկատան նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել. Մանրամասներ Պատերա՞զմ, թե՞ պայմանավորվածություն. ինչո՞ւ Իրանը մերժեց Թուրքիայի միջնորդությունը ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացում Ինչ է հայտնի Փաշինյան-Ալիև այսօր կայացած հանդիպումից․ մանրամասներ Ալեն Սիմոնյանը Մոսկվա այցից առաջ «զադնի է դրել» Երևանում ընտանիքի 3 անդամներ, որոնցից 2-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ԲԿ Հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Լավ լուր՝ աշխատող քաղաքացիների համար

Ճշտվել է աշակերտների մասնագիտական կողմնորոշումը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնը 2016թ. իրականացրել է հետազոտություն, որի նպատակը Կենտրոնի կողմից մշակված մոդելով հանրակրթական հաստատություններում անցկացվող մասնագիտական կողմնորոշման աշխատանքների ազդեցության գնահատումն է՝ հիմնված աշակերտների մասնագիտության գիտակցված ընտրության, իրազեկվածության, ինչպես նաև արժեքների ձևավորման և ինքնորոշվածության վրա:

Որպես հետազոտության ընտրանք ընտրվել էին Երևանի և 9 մարզերի 20 բնակավայրերի հանրակրթական ծրագրեր իրականացնող 20 դպրոցների թվով 168 մասնագետ-մանկավարժ և 7-12-րդ դասարանի թվով 164 աշակերտ: Ընդ որում, ընտրանքում ընդգրկվել էին չվերապատրաստված մանկավարժներ ևմասնագիտական կողմնորոշման ծառայություններ չստացած աշակերտներ:

Ըստ հետազոտության արդյունքների՝ հարցված աշակերտների 80%-ն իրենց կենսական պլանները կապում են բարձրագույն կամ մասնագիտական այլ հաստատություններում ուսումնառության հետ:

Հարցված աշակերտների մեծամասնությունը (54.3%) որպես կյանքի նպատակին հասնելու կարևոր քայլ նշել են կրթությունը բուհում շարունակելը:

Աշակերտների 60%-ը մասնագիտությունների վերաբերյալ իր ունեցած տեղեկատվությունը համարում է բավարար (հարկ է նշել, որ միայն 17.7%-ն է իր ունեցած տեղեկատվությունը համարում լիարժեք), մինչդեռ մյուսները իրազեկման կարիք են զգում:

Արդյունքները ցույց են տալիս, որ մասնագիտություն ընտրած աշակերտների շրջանում մասնագիտական կողմնորոշման դասընթացներ անցած աշակերտների թիվն ավելի քան 2 անգամ մեծ է դասընթացներ չանցած աշակերտների թվից:

Կրթությունը շարունակել ցանկացող աշակերտների շրջանում մասնագիտական կողմնորոշման դասընթացներ անցած աշակերտների թիվը ավելի քան 4 անգամ գերազանցում է դասընթացներ չանցած աշակերտների թիվը:

Հատկանշական է, որ հետագայում երկրից մեկնել ցանկացողների շրջանում մասնագիտական կողմնորոշման դասընթացներ չանցած աշակերտների թիվը կրկնակի անգամ գերազանցում է դասընթաց անցածների թվից:

Ուսուցիչների մեծամասնության կարծիքով մասնագիտական կողմնորոշման աշխատանքները դպրոցներում չեն իրականացվում բավարար մակարդակով: Նրանց 58%-ը մասնագիտական կողմնորոշման աշխատանքների արդյունավետ իրականացումը տեսնում է առանձին առարկայի ներդրմամբ:

Ուսուցիչների 28%-ը գիտակցում է մասնագիտական կողմնորոշման աշխատանքներ անցկացնելու հարցում մասնագիտական և մեթոդական խորհրդատվության կարիքն ու պատրաստ է լրացնել դրանք պարբերաբար կազմակերպվող վերապատրաստումների և ուսումնավարժանքների միջոցով:

Հետազոտության ընթացքում ուսուցիչների գրեթե 70%-ը նշել է, որ մասնագիտական կողմնորոշման թեմայով վերապատրաստումը նպաստում է մասնագիտական կողմնորոշման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ գիտելիքների և կարողությունների զարգացմանը:

Ընդհանուր առմամբ, ամփոփելով ուսուցիչների առաջարկները՝ կարելի է եզրահանգել, որ մասնագիտական կողմնորոշման աշխատանքները դպրոցներում նախընտրելի է կազմակերպել «առանձին և կանոնավոր դասընթացների միջոցով»:

Հավելենք, որ հետազոտության անցկացման համար հիմք է ընդունվել 2013-2016թթ. Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի կողմից իրականացված Երևանի և հանրապետության մարզերի քաղաքային և գյուղական համայնքների դպրոցների մանկավարժների վերապատրաստումները և նրանց կողմից աշակերտների հետ անցկացված աշխատանքները:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>