Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան Դարձել է քայլող աղետ
11
Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հայաստանում կայացավ բնույթով բացառիկ՝ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ ոսկե մեդալակիր Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պոնչիկ-պեռաշկի ուտողի «կառավարած» երկրում կրիմինալ ռազբորկաները չեն դադարում Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի ուղերձը՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Հնարավոր «կոռուպցիոն ռիսկով» «ՔՊ-ի Պողոսյանի» նոր սուպերմարկետի բացման մասին խոսքի վրա Փաշինյանը պահանջեց «սուս» մնալ Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 887 տոննա դիզելային վառելիք Ողբերգական վթարի ֆոնին Փաշինյանն ազդարարում է, որ ավտոբուսի սիգնալն ինքն է տալիս Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ ավտոբուսի մասնակցությամբ Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Դարձել է քայլող աղետ Աղետաբեր «ագռավի» կռկռոցը լսվում է մեր երկրի տարբեր մարզերում Վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ-ից Ընկել են «օրենքով գողերի» հետևից Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին, հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել

Ռազմական դրությունը պետք է վերացվի. Էլինար Վարդանյան

Հայաստանում շարունակում է գործել ռազմական դրությունը՝ սահմանափակելով խոսքի ազատության, ազատ տեղաշարժման և մի շարք այլ իրավունքներ։ Այս մասին իր հոդվածում նշել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նոյեմբերի 26-ին «Իմ քայլի» պատգամավորների ձայների մեծամասնությամբ մերժվեց ռազմական դրությունը չեղյալ համարելու նախագիծը։

Հիմնավորումներն անհասկանալի էին։

Ռազմական գործողությունները դադարեցնելու համաձայնությունից 18 օր անց երկրում ռազմական դրությունը պահպանելը չի տեղավորվում որևէ տրամաբանության մեջ։ Բացի նրանից, որ այս ռեժիմն օգտագործվում է իշխանությունը պահելու նպատակով բացառապես մարդկանց իրավունքները սահմանափակելու համար, որևէ այլ նպատակով այս դրությունը չի արդարացվում։

Ռազմական դրությամբ էր վերջին շաբաթներին հիմնավորվում հավաքների իրավունքի սահմանափակումը։ Այս հիմքով հարյուրավոր մարդիկ բերման ենթարկվեցին իրավապահ մարմիններ։ Վարչական դատարանը, սակայն, գտավ, որ «Ռազմական դրություն հայտարարելու մասին» կառավարության որոշման հավելվածի III գլխի 8-րդ, IV գլխի 9.1-ին կետերի և 9.1-ին կետին առնչվող մասով 10-րդ կետի գործողությունը անհրաժեշտ է կասեցնել։ Խոսքը վերաբերում է հավաքների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակման արգելքին։ Իսկ մինչ այդ Սահմանադրական Դատարանն էր կասեցրել ռազմական դրություն հայտարարելու վերաբերյալ Կառավարության որոշման այն դրույթների գործողությունը, որոնք վերաբերում են ռազմական դրության ընթացքում ՀՀ տարածքում գտնվող մարդկանց, ինչպես նաև ԶԼՄ-ների ու լրագրողների կողմից կարծիք արտահայտման և մամուլի ազատության սահմանափակմանը։

Ռազմական դրությունը չվերացնելու հիմքով շարունակում են գործել բազմաթիվ այլ սահմանափակումներ, որոնք կորցրել են արդիականությունը։ Սահմանափակված է ազատ տեղաշարժի իրավունքը։ Սահմանափակված է 18-55 տարեկան տղամարդկանց ելքը ՀՀ տարածքից։ Նույնիսկ երկքաղաքացիություն ունեցողները չեն կարող հատել սահմանը, մեկնել, օրինակ, արտագնա աշխատանքի։ Եթե ռազմական գործողությունների ընթացքում այս արգելքի գոյությունը հասկանալի էր, ապա պատերազմի փաստացի ավարտից հետո նման արգելքը անտրամաբանական է և էական խոչընդոտ է նաև տնտեսության զարգացման համար։ Թե որն է այսօր այս սահմանափակման տրամաբանությունը, անհասկանալի է։

Առողջապահության նախարարի սեպտեմբերի 27-ի N 3345-Ա ռազմական դրությամբ պայմանավորված բժշկական կազմակերպություններում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման վերաբերյալ հրամանում բժշկական կամակերպությունների համար սահմանվեցին ռազմական դրությամբ պայմանավորված մի շարք սահմանափակումներ։ Իրավական բազայում չգտանք որևէ լրացում կամ փոփոխություն, որ արվել է այս հրամանում՝ պայմանավորված ռազմական գործողությունների ավարտով։ Կամ նախարարությունում մոռացել են սահմանափակումների մասին, կամ ինչպես մնացած այլ ոլորտներում, այստեղ ևս մատնված են անգործության։

Միակ հիմնավորումը, որ իշխանականների կողմից բերվում է ի պաշտպանություն ռազմական դրության, այն է, որ վերջինիս վերացումից հետո հնարավոր չի լինի կազմակերպել ծառայությունը սահմաններում։ Սա հերթական մանիպուլյատիվ մոտեցումն է։ Թեև այս իշխանությանը մանիպուլյացիաները խորթ չեն։ Այս խնդիրը կարելի է կարգավորել առանձին իրավական ակտերով։ Այդ ակտերը վերջին շաբաթների ընթացքում արդեն իսկ պետք է ընդունված լինեին։ Պարզապես հերթական անգամ համոզվում ենք, որ այս կառավարությանը չի կարողանում, չգիտի ինչպես աշխատել։

Ռազմական դրությունը չեղյալ համարելու նախագծին դեմ էր քվեարկել իմքայլական պատգամավորներից ընդամենը 56-ը։ Ըստ էության բազմաթիվ պատգամավորներ չեն ցանկացել շարունակել մնալ այդ պատասխանատվության տակ։ Ռազմական դրությունը օր առաջ պետք է վերացվի, պետք է հանվեն իրավունքների սահմանափակումները, այս ուղղությամբ պետք է մեծացնել հանրային ճնշումները, այլապես այն նպաստելու է երկրում լարվածության աճին և ճգնաժամի խորացմանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>