Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան Դարձել է քայլող աղետ
11
Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հայաստանում կայացավ բնույթով բացառիկ՝ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ ոսկե մեդալակիր Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պոնչիկ-պեռաշկի ուտողի «կառավարած» երկրում կրիմինալ ռազբորկաները չեն դադարում Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի ուղերձը՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Հնարավոր «կոռուպցիոն ռիսկով» «ՔՊ-ի Պողոսյանի» նոր սուպերմարկետի բացման մասին խոսքի վրա Փաշինյանը պահանջեց «սուս» մնալ Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 887 տոննա դիզելային վառելիք Ողբերգական վթարի ֆոնին Փաշինյանն ազդարարում է, որ ավտոբուսի սիգնալն ինքն է տալիս Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ ավտոբուսի մասնակցությամբ Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Դարձել է քայլող աղետ Աղետաբեր «ագռավի» կռկռոցը լսվում է մեր երկրի տարբեր մարզերում Վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ-ից Ընկել են «օրենքով գողերի» հետևից Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին, հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել

Նիկոլի վերջին պրիմիտիվ ստերի բացահայտումը

Հայաստանի վարչապետի աթոռին բազմածն իր վերջին հեռուստաուղերձում հայտարարեց, որ իրենք պատերազմի վերաբերյալ չեն խաբել հասարակությանը և տեղեկությունները տրամադրել են հատուկ մատուցման ձևով...

Ըստ ազգադավ Նիկոլի` ստացվում է՝ ո՛վ հասկացել էր իրենց մատուցված տեղեկատվության ձևը՝ լավ, ո՛վ չէր հասկացել՝ ավելի լավ...

Պատերազմի սկսվելուց ի վեր Հայաստանի և Արցախի ղեկավարներն ու երկու հանրապետությունների ՊՆ-ի ներկայացուցիչները լծված էին հասարակությանը խաբելու իրենց "սուրբ" գործին... Նիկոլը ինքն իրեն չի հարցնում՝"Ինչու՞ հասարակության 99 տոկոսը ուղղակի շվարեց նոյեմբերի 9-ի իր ազգադավ կապիտուլյացիայից"... Համոզված եմ, Նիկոլը շատ լավ գիտի այս հարցի պատասխանը, բայց նրան դա չի հետաքրքրում... Նիկոլը ստում և կեղծում է, երբ հայտարարում է, որ իրենք հասարակությանը տեղեկացրել են մարտական գործողությունների մասին... Ե՞րբ է այս իշխանությունը որևէ անգամ նշել, որ մենք կորցրել ենք Հադրութը, Ջաբրայիլը, Ֆիզուլին, Մատաղիսը և շատ այլ բնակավայրեր... Մեկ անգամ Արծրունը հայտարարեց, որ ազերիները գրավել են Կուբաթլին... Վե՛րջ... Մյուս տրամադրած տեղեկությունների 90 տոկոսը և ներկայացված քարտեզները կեղծ են եղել... Հասարակությանը ճիշտ տեղեկություն տրամադրելու մասին բարձրաձայնող Նիկոլը երևի մոռացել է, թե ինչպես էր առանց ամոթի նոյեմբերի 9-ի երեկոյան մարդկանց խաբում, որ "Մարտերը Շուշիի համար շարունակվում են", այնինչ Արցախի նախագահի մամլո խոսնակը դրանից առաջ արդեն էր գրառում կատարել Շուշին ազերիների կողմից գրավելու մասին, իսկ լավատեղյակ աղբյուրները դեռ նոյեմբերի 7-ին էին գուժել Շուշին ազերիներին "նվիրելու" մասին սարսափելի լուրը...

Նիկոլն ու իր թիմակիցները հասարակությանն ուղղակի այն աստիճանի էին զոմբիացրել, որ երբ ազերիական ԶԼՄ-ները և թելեգրամ ալիքները տեսանյութեր և լուսանկարներ էին տեղադրում իրենց կողմից գրավված քաղաքներից և բնակավայրերից, մարդիկ հաստատ համոզված լինելով, որ դրանք կեղծ չեն, միևնույն է չէին ցանկանում հավատալ. հավատում էին Արծրունին, Շուշանին և Նիկոլի արցախյան էժանագին կլոն՝ Արայիկին...

Ստախոս Նիկոլը երբևէ հասարակությանն ասե՞լ է, որ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ Օնիկ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրն իրեն տեղեկացրել է մեր ծանր վիճակի մասին, կամ որևէ մեկն իմացել է, որ սեպտեմբերի 29-ին և 30-ին ՌԴ նախագահ Պուտինը առաջարկել է զինադադար, որը մերժվել է իր՝ Նիկոլի կողմից... Ու այդպիսի զինադադարների առաջարկներն, ըստ ԶԼՄ-ների, որոնք մերժվել են Նիկոլի կողմից, մի քանիսն են եղել, որոնք անհամեմատ ավելի լավ պայմաններ են ունեցել մեզ համար, քան նոյեմբերի 9-ին իր կողմից ստորագրված ազգադավ կապիտուլյացիան... Համոզված եմ, եթե Նիկոլն անկեղծ լիներ հասարկության հետ և ճշգրիտ ներկայացներ մարդկանց իրավիճակը, ապա մենք այսքան սարսափելի ծանր կորուստներով ու նսեմացած վիճակում չէինք լինի հիմա... Զավեշտն այն է, որ հենց Նիկոլի պատճառով 44 օր տևած պատերազմի արդյունքում ունեցած կորուստների համար մենք նույնիսկ պետք է Նիկոլին շնորհակալություն հայտնենք, որ իբրև թե դադարեցրեց սպանդը, որը, ինչպես տեսնում ենք (ըստ ԶՈՒ ԳՇ պետ Գասպարյանի և ՌԴ նախագահ Պուտինի), նա կարող էր անել ավելի վաղ, բայց չի արել... Առանց ամոթի Արցախի իշխանությունները հերքում էին, որ Աննա Հակոբյանը եղել է ՊԲ հրամանատարական կետում... Ու հիմա, երբ այդ խայտառակ փաստը բացահայտվեց, Նիկոլին ոչինչ չէր մնում, քան ասել, որ Աննային ինքն է ուղարկել "բունկեր"՝ ՊԲ-ին բարոյական աջակցություն հայտնելու նպատակով... Մի կողմ ենք դնում այն հանգամանքը, որ իրեն հարգող ոչ մի տղամարդ իր կնոջը "խոպան" չի ուղարկում զինվորների մեջ... Խնդիրն այն է, որ մինչև գեներալ Հակոբյանն այդ մասին բարձրաձայնելը նիկոլենք դա կտրականապես հերքում էին...

Ծիծաղելի է Նիկոլը, երբ հայտարարում է, որ գեներալ Հակոբյանի դեմ հարուցված է քերական գործ, բայց չի պարզաբանում, թե քրեական գործով անցնողին ինչու՞ է այդպիսի բարձր պաշտոն վստահել...

Նիկո՛լ, ա´յ Նիկոլ, բա ինչու՞ էիր 2019 թ-ի նոյեմբերի 19-ին գեներալ Հակոբյանին հենց դու նշանակել ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, իսկ քրեական գործը եթե հետո է հարուցվել, ապա ինչու՞ չազատեցիր գործից... Զավեշտ է, բայց փաստ... Պատերազմում տանուլ տալուց հետո Նիկոլի արցախյան կլոն Արայիկն իր ուղիղ եթերի ժամանակ պարզ ասեց, որ մենք պարտվել ենք, քանի որ զինվորների և կռվողների պակաս է եղել... Այնինչ, գեներալ Հակոբյանը բացահայտեց, որ պատերազմի երրորդ օրվանից Նիկոլի հրամանով դադարեցվել է բանակի համալրումը... Հարց է առաջանում՝ ինչու՞... Իսկ Նիկոլն էլ իր ուղիղ եթերների ժամանակ հայտարարում է, որ եթե նա կապիտուլյացիան չստորագրեր, ապա 15-35 հազար զինվորներ կհայտնվեին ազերիների շրջափակման մեջ...

Այո՛, չզարմանաք. Նիկոլն իր ուղիղ եթերներով տարբեր թվեր է բարձրաձայնում՝ 15-ից 35 հազար զինվոր... Ու ամենակարևորը՝ Նիկոլն իր հրապարակած այս թվերով հերքում է Արցախի իր կլոնին, ըստ որի Արցախում զինծառայողների պակաս է եղել...


Այսքանից հետո Նիկոլն իրեն թույլ է տալիս հայտարարելու, որ ինքն անկեղծ ու ազնիվ է հասարակության հետ...

Սուտը, կեղծիքը, ապատեղեկատվությունը, ուրիշներին մեղադրելը և չքմեղանալը՝ սրանք են Նիկոլի իշխանության հիմնական հենարաններն այս 2,5 տարվա մեջ...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>