Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան Դարձել է քայլող աղետ
12
Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հայաստանում կայացավ բնույթով բացառիկ՝ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ ոսկե մեդալակիր Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պոնչիկ-պեռաշկի ուտողի «կառավարած» երկրում կրիմինալ ռազբորկաները չեն դադարում Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի ուղերձը՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Հնարավոր «կոռուպցիոն ռիսկով» «ՔՊ-ի Պողոսյանի» նոր սուպերմարկետի բացման մասին խոսքի վրա Փաշինյանը պահանջեց «սուս» մնալ Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 887 տոննա դիզելային վառելիք Ողբերգական վթարի ֆոնին Փաշինյանն ազդարարում է, որ ավտոբուսի սիգնալն ինքն է տալիս Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ ավտոբուսի մասնակցությամբ Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Դարձել է քայլող աղետ Աղետաբեր «ագռավի» կռկռոցը լսվում է մեր երկրի տարբեր մարզերում Վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ-ից Ընկել են «օրենքով գողերի» հետևից Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին, հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել

Այլևս չպետք է լինեն «նախկիններ ու ներկաներ», պետությունը պետք է ապրի միայն ապագայով

Ստեղծված վտանգավոր իրավիճակում, արհեստական քննարկումներն ամենամեծ խոչընդոտն են, որոնք կարող են էլ ավելի բարդացնել Հայաստանի և Արցախի ներքին ու արտաքին զարգացումները: Ակնհայտ է, որ Հայաստանի հետ առընչվող գործողություններն արդեն իսկ շրջանցում են Հայաստանին: Տարածաշրջանում տեղի ունեցող արագ զարգացումներում Հայաստանը խաղից դուրս վիճակում է:
 
ՀՀ իշխանություններին՝ արտաքին ճակատում, բոլորը համարում են այլևս գոյություն չունեցող: Ներսում այն գոյություն ունի զուտ ֆորմալ առումով: Ավելի կոնկրետ՝ ոչ թե գոյութնուն ունի, այլ իր գոյությունն է քարշ տալիս, երկարաձգելով այն բացառապես ոստիկանական մեթոդներով:
 
Միավորված ընդդիմությունն իր ծրագրերում առավելապես գործում է դանդաղ շտապելու և սահմանադրա-իրավական կանոնների պաշտպանմամբ, որովհետև Հայաստանում իշխանության փոխանցման գործընթացը չի կարող լինել հախուռն և չի կարող ստանալ հեղաշրջման բնույթ: Սա կարծես գիտակցում են բոլոր կողմերը:
 
Նիկոլն առայժմ անվնաս հեռացման ուղիներ է փնտրում, թաքուն հույսեր փայփայելով, որ ինչ-որ մի պահի կարող է պետք գալ որևէ արտաքին խաղացողի: Նաև գիտակցում է, որ ներսում որևէ քաղաքական հոսանք կամ հասարակական հատվածի հենարան այլևս չունի և չի կարող ունենալ: Միակ արհեստական «հակափաստարկը» որ բերվում է նրա շրջապատից, «նախկինների» վերադարձն է: Դա իհարկե Նիկոլին մեծ հաշվով չի փրկի, որովհետև շատերն են արդեն հասկանում, որ «նախկին-ներկա» շինծու անջրպետն արդեն քանդվել է ավերիչ ու ամոթալի պատերազմի դավաճանական հետևանքով:
 
Ցավոք, կյանքը ցույց տվեց, որ «նախկիններն» ավելի կենսունակ ու օգտակար գտնվեցին քաղաքական կյանքում, քան փողոցից իշխանության եկած արկածախնդիրները: Ինչու եմ ասում ցավոք, որովհետև դա հասականալու գինը ահռելի կորուստներն են, որ կրեցինք բոլորս: Դա օրինաչափություն է նաև հետխորհրդային բոլոր երկրներում:
 
Սակայն մեր իրավիճակում վտանգները դեռ չեն անցել և վերջին պատերազմը, ցավալի ու անդառնալի կորուստների հետ մեկտեղ, էլ ավելի է խորացրել Հայաստանի և Արցախի նկատմամաբ սպառնալիքները:
 
Օր առաջ պետք է դուրս գալ հիմարաբար հրապարակ նետված «նախկին-ներկա» այս վնասակար թեմաներից: Հիմա Հայաստանին ողջամիտ ու հավաքական քաղաքական միտք է հարկավոր, կառավարչական հմտություններ, հեռահար հայացք և էֆֆեկտիվ գործողություններ: Նիկոլի կործանարար սխալների համար ոչ միայն այսօր, այլ նաև վաղվա սերունդները չեն ներելու, և պատմության ևս մեկ դաժան խարան է մնալու մեր երկրի ու ժողովրդի ճակատագրի վրա:
 
Այլևս չպետք է լինեն «նախկիններ ու ներկաներ», պետությունը պետք է ապրի միայն ապագայով: Իսկ ապագան պետք է վստահել փորձառությամբ, հմտություններով, քաղաքական կենսունակությամբ, գիտակցված ու հավասարակշռված որոշումներով և իրատեսական քայլերով առաջնորդվող մարդկանց: Նիկոլի կողմից, այսօր նախարար փոխելը ժամանակի պարապ կորուստ է, ինքնախաբեություն, որը պետք է միայն Նիկոլին՝ ժամանակ ձգելու համար: Սակայն պետք է հստակ գիտակցել, որ իր համար ժամանակ ձգելով, Նիկոլը սպանում է նաև Հայաստանի ու Արցախի ապագան բարելավվելու այսօրվա հնարավորությունները:
 
Այսօր կա մեկ իրական հարց. Դա Նիկոլի օր առաջ, և անցնցում հեռանալ է՝ իր ողջ կազմով:
 
Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>