Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Փիթեր Քոսգրովին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Միության Գեներալ-Նահանգապետ Փիթեր Քոսգրովին՝ ազգային տոնի՝ Ավստրալիայի օրվա առթիվ:
Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

