Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան Դարձել է քայլող աղետ
12
Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հայաստանում կայացավ բնույթով բացառիկ՝ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ ոսկե մեդալակիր Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պոնչիկ-պեռաշկի ուտողի «կառավարած» երկրում կրիմինալ ռազբորկաները չեն դադարում Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի ուղերձը՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Հնարավոր «կոռուպցիոն ռիսկով» «ՔՊ-ի Պողոսյանի» նոր սուպերմարկետի բացման մասին խոսքի վրա Փաշինյանը պահանջեց «սուս» մնալ Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 887 տոննա դիզելային վառելիք Ողբերգական վթարի ֆոնին Փաշինյանն ազդարարում է, որ ավտոբուսի սիգնալն ինքն է տալիս Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ ավտոբուսի մասնակցությամբ Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Դարձել է քայլող աղետ Աղետաբեր «ագռավի» կռկռոցը լսվում է մեր երկրի տարբեր մարզերում Վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ-ից Ընկել են «օրենքով գողերի» հետևից Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին, հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել

«Մերօրյա հերոսները». Անդրանիկ Գրիգորյան

«Մերօրյա հերոսները». Անդրանիկ Գրիգորյան
 
ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Անդրանիկ Գրիգորյանը պատերազմի առաջին իսկ օրվանից, կամավոր մեկնել է ռազմաճակատ։ Թողնելով ուսումն ու ընտրելով զենքը՝ Անդրանիկը բռնեց անմահության ճանապարհը...
Անդրանիկ Գրիգորյանը ծնվել է Արարատի մարզի Նոյակերտ գյուղում, 1996թ. դեկտեմբերի 16-ին։ Ծնողները պատմում են, որ նա միշտ էլ աչքի է ընկել համառությամբ, ապրել է իր սկզբունքներով, չի ընկրկել դժվարություններից, եթե որոշել՝ ուրեմն գործել է: Բանակը շատ է սիրել, միշտ ցանկացել է կրկին ծառայել: Անդրանիկը սիրել է նաև գրքեր նվիրել. նրա համոզմամբ՝ ամենալավ նվերը գիրքն է: Ապագա բժիշկն ասմունքում էր, ներկայացումներ բեմադրում՝ խաղալով գլխավոր դերերում։ Դպրոցում սովորած տարիներին մասնակցել է ռազմագիտության օլիմպիադայի հանրապետական փուլին, ունեցել է հաջողություններ։ Փոքր հասակից նվիրված է եղել ռազմական գործին։ 2015-2017 թթ. ծառայել է Արցախում։ Մասնագիտությամբ կապավոր է եղել։ Հայոց բանակում ծառայելու տարիներին ստացել է մի շարք պարգևներ, այդ թվում՝ «Քաջարի մարտիկ» և «Հայոց բանակի գերազանցիկ» շքանշաններ։ Ուներ ավագ սերժանտի կոչում։ Մեր օրերի հերոսը մասնակցել է նաև 2016թ.-ի Ապրիլյան պատերազմին` կրկին լինելով առաջնագծի ամենաթեժ կետերում։ Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը Անդրանիկին բնութագրում է որպես աշխատասեր, ընտանիքին օգնող, լավ սովորող ուսանող. «Դեկանատ էր գալիս միշտ կենսախինդ։ Կյանքով լցված էր և պատրաստ բազում դժվարություններ հաղթահարելու»: Կուրսընկերուհին՝ Լիլիթ Առաքելյանը նշում է, որ շատ վստահելի մարդ էր՝ նախաձեռնող, շուտ կողմնորոշվում էր տարբեր իրավիճակներում: «Շատ ենք ափսոսում նրա կորստի համար: Շատ բարի էր, շփվող, ընկերասեր: Բնավորության համաձայն` չսպասեց, թե մյուսներն ինչ կասեն կամ ինչ կանեն, որոշեց, որ ինքը պետք է գործի ու գործեց: Միշտ զանգում էր դիրքերից ու ասում՝ չտխրեք և դասերը լավ կսովորեք»,-ցավով պատմում է Լիլիթը: Անդրանիկի մյուս համակուրսեցին՝ Անահիտ Բաբայանը շեշտում է՝ ապրեց կարճ, բայց բովանդակալից։ «Անհնար է լիովին պատմել Անդրանիկի մասին. խոսքերը քիչ են, ճանաչել էր պետք։ Անդրանիկը նրբանկատ էր, տեսնում էր անտեսանելին: Երբ զգում էր մեկն իր օգնության կարիքն ունի, անելիքները թողնում ու ամբողջ էությամբ դառնում էր օգնություն։ Լռում էր, երբ հասկանում էր խոսքը կցավեցնի: Շատ էր սիրում երեխաներին, ծով բարություն էր։ Մարդկանց լավ էր ճանաչում։ Ցանկացած խնդիր կարողանում էր խորքից դիտարկել, տարբերվում էր իր հասուն մտքով, դատողությամբ, եռանդով, անտրտունջ աշխատելու կարողությամբ, ընկերոջ ու անծանոթի կողքին կանգնելու իր անձնվեր պատրաստակամությամբ։ Արարատցի «Ոսկի Տղան», ինչպես կոչել են նրան դիրքերում, առանց երերալու, առանց երկմտելու չխնայեց ամենաթանկը՝ կյանքը՝ ընկերների համար լինելով թե՛ զինվոր, թե՛ բժիշկ»,- պատմում է Անահիտը: Անդրանիկը՝ հայրենիքի համար իր նվիրական պարտքը կատարել է Ջրականում (Ջաբրայիլում)։ Հնարավորություն է ունեցել մի քանի օրով հետ դառնալու, բայց մենակ չի թողնել իր զինակից ընկերներին: Ստանալով բեկորային վնասվածք զոհվել է՝ անավարտ թողնելով բազմաթիվ չիրականացած երազանքներ ու նպատակներ:
 
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան էջից
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>