Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան Դարձել է քայլող աղետ
12
Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հայաստանում կայացավ բնույթով բացառիկ՝ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ ոսկե մեդալակիր Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պոնչիկ-պեռաշկի ուտողի «կառավարած» երկրում կրիմինալ ռազբորկաները չեն դադարում Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի ուղերձը՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Հնարավոր «կոռուպցիոն ռիսկով» «ՔՊ-ի Պողոսյանի» նոր սուպերմարկետի բացման մասին խոսքի վրա Փաշինյանը պահանջեց «սուս» մնալ Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 887 տոննա դիզելային վառելիք Ողբերգական վթարի ֆոնին Փաշինյանն ազդարարում է, որ ավտոբուսի սիգնալն ինքն է տալիս Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ ավտոբուսի մասնակցությամբ Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Դարձել է քայլող աղետ Աղետաբեր «ագռավի» կռկռոցը լսվում է մեր երկրի տարբեր մարզերում Վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ-ից Ընկել են «օրենքով գողերի» հետևից Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին, հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել

«Երեկ տեղի ունեցան երկու կարևորագույն բացահայտումներ». Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո մեկ շաբաթ անց, երեկ տեղի ունեցան երկու կարևորագույն բացահայտումներ, որոնք լույս են սփռում Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ընդունված ճակատագրական որոշումների վրա։

Նախ, ՀՀ ԳՇ պետ գեներալ Օնիկ Գասպարյանը հայտարարեց, որ արդեն պատերազմի չորրորդ օրը, նա ՀՀ Անվտանգության խորհրդի նիստին, զեկուցելով իրավիճակի մասին, հայտնել է, որ մեր բանակը, թեև հերոսաբար դիմադրում է թշնամուն, արդեն մեծ կորուստներ է կրում, և անհրաժեշտ է դիվանագիտական միջոցներով կանգնեցնել պատերազմը, և որ նա այդ դիրքորոշումը շարունակել է պնդել հետագայում։ Ճանաչելով գեներալ Գասպարյանին՝ ես հիմք չունեմ կասկածի տակ դնելու նրա այս հայտարարությունը, և նաև լավ գիտակցում եմ, որ պատերազմի ընթացքում նա այն հանրայնացնելու հնարավորություն չուներ։

Երեկոյան արդեն, ծավալուն հարցազրույց տալով Արցախյան պատերազմի թեմայով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնեց, որ հեկտեմբերի 19-20-ի շրջակայքում հնարավորություն կար դադարեցնել ռազմական գործողությունները, և արժանապատիվ հաշտության պայմանագիր կնքել կողմերի միջև։ Այդ հնարավորությունից հրաժարվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որոշելով շարունակել դիմադրությունը։ Այս հայտարարությունը ևս կասկածի տակ դնելու հիմք չկա, հաշվի առնելով, թե ումից է հնչում։ Այս կապակցությամբ ես նորից մի քանի հարց ունեմ ուղղելու մինչև հիմա վարչապետի պաշտոնն զբաղեցնող պրն Փաշինյանին՝

ա) երբ Դուք մերժել եք ՌԴ նախագահի կողմից հաշտության առաջարկը, ի՞նչ ռազմավարական հաշվարկների վրա եք հիմնված եղել։ Ի՞նչն է Ձեզ հիմք տվել ենթադրելու, որ պատերազմի հետագա ընթացքը բարենպաստ կդառնա մեզ համար, այն պայմաններում, երբ ակնհայտ էր, որ մեր դեմ կռվում է վիթխարի թշնամական կոալիցիա, իսկ մեր կողմից և ոչ մի պետություն պատրաստ չի անմիջականորեն միջամտել ռազմական գործողություններին, և երբ զինված ուժերի ղեկավարությունը մինչ այդ պնդում էր պատերազմի դադարեցման վրա։

բ) Արդյո՞ք ռազմական գործողությունների շարունակման վերաբերյալ Ձեզ խորհուրդ են տվել մեր զինվորական ղեկավարները, թե Դուք այդ որոշումը ընդունել եք՝ ի հեճուկս նրանց առարկությունների։ Եթե առաջինը՝ կարո՞ղ եք նշել այն զինվորական ղեկավարների անուները, որոնք կողմ էին պատերազմի շարունակմանը։ Եթե ոչ, պատրաստ եք արդյո՞ք Դուք ընդունել միանձնյա պատասխանատվություն այս որոշման համար, որպես այդ պահին գործող զինված ուժերի Գերագույն հրամանատար։

գ) Եթե հոկտեմբերի 19-20-ին թշնամին իսկապես պատրաստ էր կանգնել, և պատերազմի շարունակումը եղել է Ձեր միանձնյա որոշումը, արդյո՞ք հիմա Դուք ամբողջապես գիտակցում եք դրա աղետալի հետևանքները՝ հազարավոր լրացուցիչ զոհեր, հազարավոր քառակուսի կիլոմետրեր հապշտապ զիջվող տարածքներ, անվտանգության տասնամյակներով ձևավորված համակարգի կազմաքանդում, հասարակության ընկճախտ։ Արդյո՞ք ժամանակը չի այդ դեպքում, որ Դուք քաղաքական պատասխանատվություն ստանձնեք Ձեր որոշման համար, և արժանապատիվ հեռանաք։

Ես Ձեզնից այս հարցերին ազնիվ պատասխաններ եմ սպասում, և այդ և բազմաթիվ այլ հարցեր Ձեզ տալու են ամեն կողմից, դեռ երկար տարիներ։ Ժամանակն է արդեն, որ Դուք դրանց առերեսվեք, և ընդունեք Ձեր սեփական քաղաքական պատասխանատվությունը մեր բոլոին պատուհասած ողբերգության համար՝ դա շանս կտա մեր երկրին, որ ապագայում խուսափենք մեկ անձի կամայականության պատճառով նման ողբերգությունների կրկնությունից»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>