Ցավոք ցնցումները դեռևս չեն ավարտվել: Դեռևս լինելու են ներհայաստանյան և հարավկովկասյան հետցնցումներ
Դիտել նաև
Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը
«Իրանը ցույց տվեց, թե ինչպես են պաշտպանում հայրենիքը»․ Ոսկան Սարգսյան
«Չոքել եք ցեղասպան Ալիևի առաջ՝ խաղաղություն եք աղերսում»․ Ոսկան Սարգսյան
«Դիտավորյալ արարքի հետևանք է»․ Արփինե Սարգսյան
Սուրեն Պապիկյանի հրահանգով զինվորականների շրջանում «ռեյդ» է իրականացվում
Այն ամենը ինչ տեղի ունեցավ մեզ հետ, համազգային արհավիրք է: Ցավոք ցնցումները դեռևս չեն ավարտվել: Դեռևս լինելու են ներհայաստանյան և հարավկովկասյան հետցնցումներ:
Ինչու՞: Քանի որ;
1) Թուրքիան դժգոհ է իր չստացածից (պառլամենտի վերջին լսումները վառ օրինակ):
2) Ադրբեջանը դժգոհ է իր կիսատ-պռատ ստացածից:
3) Հայաստանը դժգոհ է իր կորցրածից:
4) ԱՄՆ-ն ու Ֆրանսիան (ԵՄ) դժգոհ են իրենց խաղաղապահների բացակայությունից:
5) ԱՄՆ-ն և Իսրայելը կորցրեցին Իրանի հարևանությամբ ռազմական ներկայություն և հետախուզություն ունենալու հնարավորությունը:
6) Իրանը դժգոհ է իր սահմանի անվտանգության մակարդակի նվազումից (վերջին սահմանային միջադեպը և սահմանին աննախադեպ ռազմական կուտակումները վառ օրինակ):
7) Վրաստանի համար ծայրաստիճան անհանգստացնող է լրացուցիչ ռուսական ներկայությունն իր հարևանությամբ:
8 ) Ռուսաստանը դժգոհ է իր ստացած փաստացի տարածքից, քանի որ մեր իշխանությունների ավելի ադեկվատ քաղաքականության արդյունքում ռուս խաղաղապահներն առավել մեծ տարածքում կկանգնեին` հետևաբար մենք ավելի շատ տարածք կպահպանեինք:
Հիմա այս ամենը միացրեք մեկ ամբողջական պատկերի մեջ: Ամեն ինչ ավարտված համարում ե՞ք: Եվ ամենակարևորը` ունե՞նք մենք այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում ճկուն գործելու ունակություն ունեցող ղեկավարություն:
Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

