Դավաճան Փաշինյանը անցնում է տոտալ քաղաքական ռեպրեսիաների. «Հայրենիք»
Արցախը թշնամուն հանձնելու խայտառակ համաձայնագրի կնքումից հետո դավաճան Փաշինյանը անցնում է տոտալ քաղաքական ռեպրեսիաների՝ հույս ունենալով ամեն գնով պահպանել իր «իշխանական աթոռը»: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Հայրենիք» կուսակցությունը:
«Քիչ առաջ իրավապահ համակարգի ներկայացուցիչները ներխուժեցին ինչպես Արթուր Վանեցյանի, այնպես էլ՝ իր ծնողների բնակարաններ ապօրինի հարուցված քրեական գործով խուզարկություն իրականացնելու նպատակով:
Արցախը թշնամուն հանձնելու խայտառակ համաձայնագրի կնքումից հետո դավաճան Փաշինյանը անցնում է տոտալ քաղաքական ռեպրեսիաների՝ հույս ունենալով ամեն գնով պահպանել իր «իշխանական աթոռը»:
Արցախի փրկությանը միտված մեր օրինական գործունեությունը որևէ քաղաքական հալածանք չի կանգնացնելու: Դավաճանը հեռացվելու է», – նշված է հայտարարության մեջ:
***
Այս պահին ԱԱԾ-ն խուզարկում է նաև «Հայրենիք» հիմնադրամի գրասենյակը: Այս մասին հայտնում են «Հայրենք» կուսակցությունից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ իրավապահ համակարգի ներկայացուցիչները ներխուժեցին ինչպես Արթուր Վանեցյանի, այնպես էլ՝ իր ծնողների բնակարան՝ ապօրինի հարուցված քրեական գործով խուզարկություն իրականացնելու նպատակով:
Zham.am

