«Թևանյանի գործը մեծ սուտ է․ մեղադրանքի առարկա չկա»․ Դերենիկ Մալխասյան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր․ Ձյունիկ Աղաջանյան
21
Պարալիզացված է «7or.am» կայքի աշխատանքը. դատապարտում ենք իրավապահ մարմինների այս մոտեցումը․ հայտարարություն Տրանսպորտի գինը թանկանալու է՝ գանձարանները համալրելու խնդիր կա. Մանուկ Սուքիասյան Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը Ապօրինի կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը հանրամատչելի բացատրում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է հայտնվել Հայաստանը Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Ընդդիմադիր ուժերը դիմում են Սահմանադրական դատարան Պատերազմ Արցախում
Կարկուտը մեծ վնասներ է պատճառել Ոսկեվանին.Բաղանիսին, Կոթիին «Թևանյանի գործը մեծ սուտ է․ մեղադրանքի առարկա չկա»․ Դերենիկ Մալխասյան Պարալիզացված է «7or.am» կայքի աշխատանքը. դատապարտում ենք իրավապահ մարմինների այս մոտեցումը․ հայտարարություն Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Քաղաքական հաշվարկ․ ԿԸՀ-ն ասում է՝ չի ազդել, ԲՀԿ-ն՝ հակառակը․ ի՞նչ կլիներ, եթե 3 տեղամաս չզրոյացվեր Երևանում հնչած կրակngների հետևանքով 4 անձ հոսպիտալացվել է, 1 անձ ձերբակալվել է Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր․ Ձյունիկ Աղաջանյան Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Տրանսպորտի գինը թանկանալու է՝ գանձարանները համալրելու խնդիր կա. Մանուկ Սուքիասյան Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Երևանում թիվ 46 համարի ավտոբուսը վթարի հետևանքով ջարդուփշուր է եղել. Կան տուժածներ Ապօրինի կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը հանրամատչելի բացատրում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է հայտնվել Հայաստանը Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Բաքուն չի էլ թաքցնում, որ «Արևմտյան Ադրբեջանը» իր համար ռազմավարական նպատակ է. Տիգրան Աբրահամյան Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը «Եթե ՍԴ-ն մակերեսորեն մերժի դիմումները, դա կարող է ճանապարհ բացել ցնցումների համար»․ Սուրեն Սուրենյանց Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Գեղարքունիքի մարզում Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Շիրակի մարզի գյուղ Հայկավանում այսօր տեղացել է հավկիթի մեծության կարկուտ Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության․ Արա Զոհրաբյան Փաշինյանը կորցրել է իշխանության մենաշնորհը. Փոստանջյան Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Ամենաակնառու խախտումը վարչական ռեսուրսի կիրառումն է ու ռեպրեսիվ միջոցների օգտագործումը. Դրմեյան Այս ընտրությունների արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր․ Արամ Վարդևանյան

«Սյունիքի կյանքը ՀՀ կազմում՝ մնացել է 5-15 տարի՝ դրանից հետո կորցնելու ենք». Ադրբեջանի հարցերով փորձագետ

168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանն ասաց, որ նոյեմբերի 10-ին հրապարակված հայտնի փաստաթղթի պահանջները տեսնելուց հետո, որևէ արցախցի չի վերադառնա Արցախ և կողք կողքի ապրի ադրբեջանցու հետ։

Ըստ փորձագետի, արցախցիները կմնան Հայաստանում, կմեկնեն Ռուսաստան ու այլ վայրեր, բայց նման պայմաններում չեն վերադառնալու Արցախ։

Ինչ վերաբերում է Սյունիքով ցամաքային ճանապարհին՝ Ադրբեջանից դեպի Նախիջևան, Արմինե Ադիբեկյանը նկատեց. «Սյունիքի կյանքը ՀՀ կազմում՝ մնացել է 5-15 տարի։ Դրանից հետո Սյունիքը մենք կորցնելու ենք։ Այսինքն՝ Մեղրին արդեն կորցնում ենք այդ ճանապարհի պատճառով, որովհետև թուրքն է արդեն թույլ տալու գնա՞նք Ագարակ, թե՞ ոչ, Իրանից մեր բեռները գա՞ն, թե՞ չգան, որովհետև այդ հատվող ճանապարհը վերահսկվելու է Թուրքիայի ու Ադրբեջանի ուժերի կողմից»։

Թե ինչո՞ւ Հայաստանն ու Արցախը հայտնվեցին նման իրավիճակում, Արմինե Ադիբեկյանն ունի մեկ պատասխան. «Մենք անկախություն նախաձեռնեցինք մեկ անձի համար, որը բացարձակ չգիտի, թե ինչպես կառավարի անկախությունը և բոլորովին արժանի չէ ազգային պետություն ունենալու համար։ Տվյալ անձի համար մեկ փոր հաց ուտելն ավելի կարևոր էր, քան ազգային պետականությունը։ Այսինքն՝ մարդիկ թողած իրենց բուն պարտականությունները՝ նստած հաշվում են սրա կամ նրա փողը։ Ու այդ մարդկանց զայրույթը ոչ թե թալանն էր, այլ այն, որ իրենք չեն թալանել, զրկված են եղել թալան իրականացնելուց։ Հեղափոխությունը ոչ թե նրա համար էր, որ կոռուպցիան վերացնեին, այլ նրա համար, որ հենց իրենք մասնակցեն կոռուպցիային, հետագա բոլոր իրադարձությունները հենց սա ապացուցեցին։ Այն աստիճանի կոռուպցիա, որը Հայաստանում ծավալվեց Նիկոլ Փաշինյանի օրոք, նման բան չի եղել Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած մինչև Սերժ Սարգսյանի կառավարման վերջին օրը։ Մենք 30 տարվա ընթացքում չենք ունեցել այս աստիճանի կոռուպցիա, որը եղել է Նիկոլ Փաշինյանի օրոք, փաստերով կարող եմ ապացուցել»։

Անդրադառնալով ստեղծված իրավիճակից ելքերին՝ Արմինե Ադիբեկյանը նշեց, որ ելք չի տեսնում, քանի որ այս պահին երկրում ներքին անկայուն վիճակ է, որը պետք է հանդարտվի։ Դրանից հետո պետք է հասկանալ, թե երկրի վարչապետն ինչ է ստորագրել, որովհետև այդ համաձայնագիրն ինքնին ոչինչ է, որի տակ պետք է դրվեն առանձին միջպետական պայմանագրեր, որից հետո էլ ամեն ինչ պարզ կլինի։

«Ինձ համար անհասկանալի է Տավուշի գյուղերի թեման, ՀՀ-ի ներսում գտնվող գյուղերից պետք է տանք Ադրբեջանին ու լռենք Արծվաշենի մասի՞ն, այդ գյուղերը փոխանակվել են Արծվաշենով։ Ստացվում է, որ այդ գյուղերը տալիս ենք, բայց Արծվաշենը հետ չենք բերում։ Մեզ պետք է Ադրբեջանի անկլավներ այդ տարածքում, որովհետև այդտեղ Ադրբեջանը չի բնակեցնելու, այլ իր զորքն է բերելու տեղակայի։ Նշանակում է, որ մենք Տավուշում, ասենք, Ոսկեպարի չորս կողմում ունենք երեք գյուղ, որտեղ կանգնած է ադրբեջանական զորք՝ ՀՀ տարածքում»,-շեշտեց փորձագետը։

Նա նաև ընդգծեց, որ ամբողջ պատերազմի ընթացքում փաստացի որևէ պետական կառույց չի աշխատել, Արցախից եկած փախստականների հարցերով զբաղվել են միայն կամավորները։

«Երբ նայում էի քարտեզին ու դրանից հետո ինձ ասում էին՝ հաղթելու ենք, հարցեր էր առաջանում։ Ցավոք, լինելով օրինապաշտ քաղաքացի, ռազմական դրության ժամանակ զրկված եմ եղել շատ հարցեր բարձրաձայնել, որովհետև իմ բերանը փակեցին տուգանքներով, ես չունեի 300 հազար դրամ, որ տուգանք վճարեի։ Եթե երկրի վարչապետն օգտագործում է կապիտուլյացիա բառը, հետո ասում է՝ ես ժողովրդին փորձելու համար եմ արել, որից հետո գիշերով, երբ ժողովուրդը քնած է, կապիտուլյացիա է ստորագրում, ապա էլ ինչի՞ մասին եք խոսում»,-եզրափակեց Արմինե Ադիբեկյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>