Փաշինյանի ու իր թիմը բոլոր ռեսուրսները վերջնականապես սպառված են. քաղաքագետ
Դիտել նաև
Ռուսաստանում «բացատրական աշխատանք» են տանում ռուսաստանաբնակ բիզնեսմենների հետ
«Որ 283 հոգանոց ցուցակ ես հրապարակել, քանի՞սն է պատգամավոր դառնալու»․ Ոսկան Սարգսյան
«Սպասիր, Մոսկվա թռնեմ, գամ, նոր կխոսամ». Փաշինյանը «բողոքի նոտա է» է հղել ՔԿ ղեկավարին
Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մասով Փաշինյանը «մեգա պլան է» մշակել
Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ ինքն Ադրբեջանի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Մի քանի բան կա, որ մեր ժողովուրդը լավ պետք է հասկանա:
Նախ, որ պատերազմն ավարտվել է: Ճիշտ է, Նիկոլի իշխանությունը դեռ կփորձի երկարաձգել ռազմական դրությունը, բայց դրա նպատակը միայն մեկն է լինելու` իշխանության պահպանում: Իսկ պատերազմն ավարտվել է ու ավարտվել է ոչ մեր հաղթանակով:
Երկրորդ, պատերազմի ավարտը` անգամ, երբ քաղաքական իշխանությունը կապիտուլացիայի թուղթ է ստորագրում, դեռ ամեն ինչի ավարտ չէ: Հիմա սկսվելու է բարդ քաղաքական գործընթաց, որտեղ, կապված նրանից, թե ով է ներկայացնում Հայաստանի շահը, մեր դիրքերը կարող են կամ էլ ավելի վատանալ, կամ գոնե մի քիչ լավանալ:
Մենք պետք է որոշենք` ում վստահել հայկական պետությունների ճակատագիրը առաջիկա դժվար ժամանակաշրջանում: Այս հարցում ինձ համար դեռ միայն մեկ բան է հստակ` դա չի կարող լինել Նիկոլ Փաշինյանը: Դա բացառված է ոչ միայն այն պատճառով, որ Փաշինյանն ու իր թիմը ապաշնորհ և ապիկար են, այլև որովհետև նրանց բոլոր ռեսուրսները վերջնականապես սպառված են: Նիկոլ Փաշինյանը ոչ միայն այլ երկրների, այլև անգամ Հայաստանի քաղաքական ուժերի հետ խոսելու ոչ մի տարբերակ չունի: Ի՞նչ խոսի: Ո՞նց խոսի:
Ուրեմն պետք է հենց հիմա սկսենք մտածել երկրի նոր իշխանության մասին: Գտնենք այն մարդկանց, ովքեր կարող են թեկուզ մազաչափ բարելավել մեր վիճակը:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

