Պապադ ասում ա, որ ձեր տնից իրեր են գողացել, իսկ իմ պապայից տուն, հայրենիք ու երազանքներ են գողացել․ գողացել է պապադ․ բաց նամակ Նիկոլի դստերը
Դիտել նաև
Ռուսաստանում «բացատրական աշխատանք» են տանում ռուսաստանաբնակ բիզնեսմենների հետ
«Որ 283 հոգանոց ցուցակ ես հրապարակել, քանի՞սն է պատգամավոր դառնալու»․ Ոսկան Սարգսյան
«Սպասիր, Մոսկվա թռնեմ, գամ, նոր կխոսամ». Փաշինյանը «բողոքի նոտա է» է հղել ՔԿ ղեկավարին
Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մասով Փաշինյանը «մեգա պլան է» մշակել
Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ ինքն Ադրբեջանի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Ֆեյսբուքյան օգտատեր Աննա Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրարում է կատարել.
Բաց նամակ Նիկոլի դստերը
Բարև՛:
Իհարկե շատ վատ բան է եղել,որ քույրիկիդ սենյակն են մտել, բայց...
Այս աշխարհում ամենաշատը հայրենիքս եմ սիրում, բոլորից ու ամեն ինչից շատ... Գիտես ինչի՞ եմ ամենաշատը հայրենիքս սիրում, որովհետև ծնվածս օրվանից հայրիկիս մի քանի անգամ եմ տեսել, իմ մանկության ցանկացած հուշ առանց հայրիկիս է, իսկ երբ իրան տեսած ժամանակ հարցնում էի, ինչի՞ չեկար ծննդիս, ինձ ասում էր «ես մեր ամենաթանկն եմ պաշտպանում»: Ցանկացած ժամանակ պապաս վեր էր դասում հայրենիքը ինձանից, եղբորներիցս ու մայրիկիցս, ու տարիներ անց եսել հասկացա, որ հայրենիքիցս վեհ ու վեր ոչ մի բան չկա ինձ համար: Բայց երեկ քո պապան, որ դիրքի տեղ երևի չգիտի մի րոպեում պապայիս 35 տարվա սերը ու կյանքի իմաստը տապալեց: Ու վաղը իմ տուն երևի թուրք կմտնի, իմ սենյակ, ախպորս պստոների սենյակ, ու դա թուրք կլինի, որ սրբություն չունի: Պապադ ասումա, որ ձեր տնից իրեր են գողացել, իսկ իմ պապայից տուն, հայրենիք ու երազանքներ են գողացել... գողացել է պապադ:
Վրեժս լուծելու եմ, ու նոր պապայիս աչքերին նայեմ:

