Արթուր Վանեցյանի մարտակոչով ձևավորված «Հայրենիք» զորախումբը հաջողությամբ կատարելով իր առջև դրված մարտական բոլոր առաջադրանքները՝ Արցախից վերադարձել է մայր Հայաստան
Դիտել նաև
Իշխանությունը չի ուզում, որ արցախցիները մասնակցեն ընտրություններին
Արցախի հայաթափումից հետո ՀՀ կողմից սառեցվել են Արցախի անունով բացված բոլոր բանկային հաշիվները. տեղեկատվական շտաբ
Արցախից տեղափոխված Սլավիկ Համբարձումյանը դժվարությամբ է քայլում. հարազատներն առաջին անգամ հանդիպել են նրան
Արցախի թեմի առաջնորդի հարցը ներկայացվել է քննարկման
Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել
«Հայրենիք» կուսակցության նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի մարտակոչով ձևավորված «Հայրենիք» զորախումբը հաջողությամբ կատարելով իր առջև դրված մարտական բոլոր առաջադրանքները՝ Արցախից վերադարձել է մայր Հայաստան։ «Հայրենիք» զորախումբը գործել է Արցախի պաշտպանության բանակի անմիջական ենթակայության ներքո, իսկ գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը ՊԲ բարձրագույն հրամանատարության հետ միասին համակարգել է զորախմբի օպերատիվ-մարտավարական գործողությունների ողջ ընթացքը՝ անմիջականորեն ներգրավված լինելով մարտական առաջադրանքների կատարմանը։
Շարունակելով անմնացորդ ծառայությունը Հայրենիքին և Արցախի պաշտպանության սուրբ գործին՝ պաշտոնապես հայտարարում ենք, որ «Հայրենիք» կուսակցության բոլոր քայլերը բացառապես միտված են Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգության ամրապնդմանը, իսկ ովքեր պատերազմական այս իրավիճակում իշխանության թելադրանքով շարունակում են վարկաբեկել ռազմական և քաղաքական գործիչներին` կանգնելու են ազգի և հայրենիքի դատաստանի առջև։

