Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան Դարձել է քայլող աղետ
12
Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հայաստանում կայացավ բնույթով բացառիկ՝ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ ոսկե մեդալակիր Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պոնչիկ-պեռաշկի ուտողի «կառավարած» երկրում կրիմինալ ռազբորկաները չեն դադարում Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի ուղերձը՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Հնարավոր «կոռուպցիոն ռիսկով» «ՔՊ-ի Պողոսյանի» նոր սուպերմարկետի բացման մասին խոսքի վրա Փաշինյանը պահանջեց «սուս» մնալ Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 887 տոննա դիզելային վառելիք Ողբերգական վթարի ֆոնին Փաշինյանն ազդարարում է, որ ավտոբուսի սիգնալն ինքն է տալիս Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ ավտոբուսի մասնակցությամբ Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Դարձել է քայլող աղետ Աղետաբեր «ագռավի» կռկռոցը լսվում է մեր երկրի տարբեր մարզերում Վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ-ից Ընկել են «օրենքով գողերի» հետևից Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին, հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել

Տղաս արդեն 17 օր է վերակենդանացման բաժանմունքում է. Հայտնի լուսանկարի հերոսը վիրավոր է. Լուսանկար

Դիրքերում ծառ ջրող հայտնի լուսանկարի տղան Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղից է․Կարո Պողոսյանը ծանր մարտերից մեկում վիրավորվել է:
 
Դիրքերում ծառի փոքրիկ շյուղ ջրող զինծառայողի լուսանկարը,որը տարածվեց համացանցով,այս օրերին արժանացել է բազմաթիվ դրական արձագանքների, հազարավոր օգտատերեր այն տեղադրեցին իրենց էջերում ու համարեցին մերօրյա պատերազմի խորհրդանշական լուսանկարներից մեկը: ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող 26 ամյա Կարո Պողոսյանը Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղից է։ Նա այժմ վիրավոր է և գտնվում է այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:Այդ մասին հայտնեց Կարոյի մայրը՝ Շողիկ Սողոյանը։
 
«Տղաս արդեն 17 օր է վերակենդանացման բաժանմունքում է:Ուներ բազմաթիվ կոտրվածքներ,Արցախից սկզբում տեղափոխել էին Աստղիկ բժշկական կենտրոն,որտեղ վիրահատել էին,հետո տեղափոխել այրվածքաբանության կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:Մեր հերոս բժիշկների շնորհիվ է միայն,որ հիմա Կարոս ապաքինվում է »,-ասում է տիկին Շողիկը:
 
Կարոն առաջնագծում է եղել հենց սեպտեմբերի 27-ից։Հոկտեմբերի 19-ին դիրքերից վերադառնալիս իրենց մեքենան ռմբակոծել են,Կարոն հրաշքով է փրկվել:
 
«Տղաս հրաշքով է փրկվել,անկեղծ ասած հետը դեռ չեմ էլ կարողացել խոսել ու հասկանալ ոնց է դեպքը տեղի ունեցել: Իր հետ նույն մեքենայում է եղել նաև հորաքրոջ տղան `Աշոցքից,ով մահացել է,բայց ինքը ոչ մի բանից տեղյակ չէ, անգամ չգիտի մյուս զինակից ընկերների մահվան մասին: Սարսափելի դեպք էր,ես այդ օրը անհանգիստ էի,մենք դեպքի մասին իմացել ենք հոկտեմբերի 20-ի երեկոյան ու շտապ հասել ենք Երևան»-հուզված պատմում էր Կարո Պողոսյանի մայրը:
 
Կարոն ընտանիքի միակ արու զավակն է,ունի երեք ավագ քույրեր: Ինքն է ցանկացել ծառայության անցնել սահմանապահ զորքերում, շատ է սիրում զինվորականի գործը,արդեն հինգ տարի է ահմանապահ զորքերում է ծառայում:
 
Որ նրա լուսանկարը միանգամից տարածում կստանար համացանցում,չէին էլ մտածում: Այն դեպքից հետո հրապարակել է Կարոյի զինակից ընկերներից մեկը, տիկին Շողիկի համար իր տղայի նկարը համացանցում տեսնելը անսպասելի է եղել:
 
«Պատահական տեսա,համ լացել եմ, համ ուրախացել,որ իմ բալես փրկվեց էդ պայթյունից:Ինչքան գիտեմ իր ընկերներն են լուսանկարել, հենց մարտական գործողությունների ժամանակ է եղել, դիրքերում: Երևի խորհրդանշական լուսանկար եղավ իմ տղայիս համար: Էն փոքրիկ ճյուղը, որն ինքը ջրում է այդ չորացած հողում ու կյանք տալիս, հիմա իր նոր կյանքի սկիզբը դարձավ, երեխաս նորից ծվեց, ինչպես այդ փոշու մեջ ապրել ցանկացող բարակ ծառի շյուղը»-հուզված պատմում է տիկին Շողիկը:
 
Որ հայտնի լուսանկարի տղան իրենց կենտրոնում բուժում ստացող զինվորականն է,գիտեն նաև բուժհաստատության բոլոր բժիշկներն ու բուժքույրերը,ճանաչել էին հերոս տղային:
 
«Բոլորն էլ գիտեն,որ Կարոն է այդ լուսանկարում: Այսօր խնդրեցինք բժշկին, որ իր հեռախոսը մոտեցնի տղայիս հետ խոսենք: Աղջիկս նկարի համար պատմեց Կարոյին, որ միանգամից լայն տարածում է ստացել ու շատ դրական մեկնաբանություններ են գրել մեր ժողովուրդը: Կարոս լսեց ու ասեց, թե էս այրվածքներիս ու ցավերիս մեջ նկարի ու մեկնաբանությունների ժամանակն եք գտել տնաշեններ: Հետո ժպտաց ու ասեց, որ ամեն ինչ լավ է լինելու, միևնույնն է հաղթելու ենք», - ասում է Շողիկ Սողոյանը:
 
Կարո Պողոսյանը դեռ բուժման երկարատև կուրս է անցնելու, ապաքինվելուց հետո կվերադառնա տուն: Ըստ մայրիկի, հավանաբար ծառայությունը կշարունակի, եթե առողջական վիճակը թույլ տա:
 
Ալեքս Սարգսյանի ֆեյսբուքյան էջից
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>