Հարմարվողականությունը մեզանում շփոթում են լրագրության հետ
Դիտել նաև
Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփն ստիպված է ընդունել Իրանի 10 պայմանները՝ դրանով իսկ հաստատելով իր պարտությունը
Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը
Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը
Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը
Մեր ժամանակների «հերոսը»
Հիմա շատերը չեն կարողանում խոսել, քանի որ գործում են սահմանափակումներ։ Պարզ է, որ վաղ թե ուշ այս սահմանափակումները կհանվեն, բայց պետք է մինչև այդ պահը ղարաբաղցիների ասած «իրեսատեղ» թողնել։
Երեկ, երբ Միասնական տեղեկատվական կենտրոնում քննարկվում էր պատերազմի անխուսափելի լինել չլինելու հարցը, այդ քննարկումը վարում էր Արամ Աբրահամյանը։
Մարդ, ով շատերի կողմից (բայց ոչ իմ) ընկալվում է որպես «իսկական լրագրության ներկայացուցիչ»: Հիմա ուղղակի հասկանանք էլի. ի՞նչ իմաստ կա գնալ ու մի քննարկում վարել, որտեղ ՕՐԵՆՔՈՎ թույլ չի տրվում այլ կարծիք հայտնել, բացի պաշտոնականից, քանի որ դրա համար քեզ կտուգանեն։ Իմաստ կա՞ «լրագրող» լինելով մասնակցել նման քննարկմանը, երբ այլ լրագրողների բերանները ՕՐԵՆՔՈՎ փակել են։
Ցավալի է, որ այս ամենը տեղ ունի մեզանում, ցավալի է, որ հարմարվողականությունը մեզանում շփոթում են լրագրության հետ։
Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից
Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

