ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
15
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան

Թուրքիան ծայրահեղական իսլամիստական նոր խոշոր օջախ է ստեղծում արցախյան ռազմաճակատում, որը վտանգավոր է տարածաշրջանի բոլոր երկրների համար

«Փաստ» թերթը գրում է. «Արցախում ընթացող պատերազմը ահաբեկչության դեմ պայքարի տեսանկյունից կարևոր նշանակություն է ձեռք բերել։ Թուրքիայի կողմից հակամարտության գոտի են ներկրվում հազարավոր ահաբեկիչ գրոհայիններ, որոնց գումարի դիմաց օգտագործում են Արցախի հայության դեմ մարտական գործողությունների ընթացքում։ Մինչ թուրքական և ադրբեջանական կողմերը (կողմը) շարունակում են հերքել ահաբեկչական խմբավորումների ներկայությունը հակամարտության գոտում, դրա վերաբերյալ նոր փաստեր են ջրի երես դուրս գալիս։ Եթե մինչ այս գրոհայինների կիրառման վերաբերյալ փաստերը հիմնականում ներկայացվում էին մամուլի հրապարակումների տեսքով, իսկ Ալիևը հայտարարում էր, թե մամուլում գրվածները պետք չէ հիմք ընդունել, քանի որ այնտեղ ինչ ասես կարող են գրել, ապա հիմա անձամբ գերի ընկած ահաբեկիչներն են պատմում, թե ինչպես է ստացվել, որ հայտնվել են մարտական գործողությունների գոտում։

Պարզվում է, որ Թուրքիան քաղաքացիական օդանավակայանների և օդանավերի միջոցով է իրականացնում վարձկանների տեղափոխությունը Սիրիայից դեպի Ադրբեջան։ Եվ նրանց մարտական գործողություններում ներգրավելու համար կիրառվում է ոչ միայն ֆինանսական շահագրգռվածությունն, այլև ծայրահեղ իսլամիստական գաղափարախոսությունը։ Պատահական չէ, որ գերեվարված ահաբեկիչները խոստովանում են, որ թուրքերը «քաֆիրների» (անհավատների) գլուխները կտրելու համար իրենց «պարգևավճար» են խոստացել։ Ստացվում է, որ Ադրբեջան են բերվել այնպիսի զինյալներ, որոնց գործն ուղղակի մարդկանց սպանելն է և ահաբեկչական գործողություններ իրականացնելը։ Նման գործելակերպով Թուրքիան և Ադրբեջանը Արցախյան հակամարտությանը կրոնական շղարշ են հաղորդում և փորձում են իսլամական աշխարհում այն ներկայացնել «անհավատների դեմ պայքարի» շրջանակներում։ Այսպես թուրք-ադրբեջանական տանդեմը ծայրահեղական և իսլամիստական ահաբեկչության նոր խոշոր օջախ է ստեղծում, որը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի բոլոր երկրների համար՝ անկախ նրանց կրոնական պատկանելությունից։

Ռուսաստանը և Իրանը մշտապես իրենց անհանգստությունն են արտահայտում հակամարտության գոտում գրոհայինների առկայության հետ կապված, քանի որ այդ ահաբեկչական խմբավորումները շատ հեշտությամբ կարող են ներթափանցել իրենց տարածք և ահաբեկչական գործողություններ իրականացնել ու անկայունության ալիքներ ստեղծել։ Պետք է նկատի ունենալ, որ ահաբեկչական վտանգի նկատմամբ խոցելի կարող են լինել նաև Վրաստանն ու հենց Ադրբեջանը։ Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ թուրքական կողմը շատ հաճախ հրաժարվում է վճարել վարձկաններին, և նրանք, մնալով տեղում, խնդիր են դառնում առաջին հերթին տեղացիների համար, քանի որ եղել են դեպքեր, երբ նրանք հարձակվել են ադրբեջանական խանութների կամ այլ օբյեկտների վրա և թալանել։ Եվ շատ հավանական է, որ գրոհայինների ակտիվությունը միայն թալանով չավարտվի, նրանք կարող են հաստատվել Ադրբեջանում ու տեղական բնակչության դեմ ահաբեկչական գործողություններ իրականացնել՝ նրանցից գումար կորզելու կամ գույքին տիրելու նպատակով։

Բացի այդ, զինյալ գրոհայինները շատ հանգիստ կարող են սողոսկել Վրաստան և այնտեղ, օրինակ՝ ահաբեկիչների պատմական հավաքատեղի դարձած Պանկիսի կիրճում ստեղծել իրենց որջերն ու դրանով լուրջ սպառնալիք ստեղծել Վրաստանի և Հյուսիսային Կովկասի անվտանգության համար։ Անհրաժեշտ է հաշվի առնել, որ այդ ահաբեկիչները տարբեր խողովակների միջոցով կարող են հայտնվել նաև այլ տարածաշրջաններում։ Եվ այս առումով հատկապես խոցելի է Եվրոպան, որտեղ մասնավորապես վերջին շրջանում իսլամական ծայրահեղականությունը խնդիր է դարձել մի շարք երկրների՝ հատկապես Ֆրանսիայի համար, երբ ջիհադիստները հարձակումներ են գործում և մարդկանց գլուխներ կտրում։ Այնպես որ, Թուրքիան և Ադրբեջանը ահաբեկիչների արտահանման միջոցով գլոբալ անվտանգային լուրջ սպառնալիք են ստեղծում, և միջազգային հանրությունն ու տարբեր երկրներ իրենց ջանքերը պետք է համատեղեն այդ սպառնալիքը չեզոքացնելու և պաշտոնական Բաքվին ու Անկարային պատասխանատվության ենթարկելու համար։ Հապաղելն այս հարցում կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>