Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը. Արման Աբովյան Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը Փաշինյանն այլեւս Ալիեւի պահանջները չի կարող անել. ԲՀԿ -ի ձայները իրավիճակ են փոխելու. Մանուկ Սուքիասյան
15
Այս խորհրդարանը կարճ կյանք ունի, դրա համար 2 հիմք կա. Քաղաքագետ Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը միասնականության կոչ է արել Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա. Հայտարարություն Մածունը սև է, շրջանը՝ քառակուսի. այդպես է որոշել Փաշինյանի Վահագն Հովակիմյանը Չենք կարող ասել, թե թիվ մեկ անհավասարակշիռը ինչ նոր հրահանգ կիջեցնի․ Արեգնազ Մանուկյան «Մանդատ գողանալ չի ստացվելու». Իվետա Տոնոյանը՝ ԿԸՀ–ին Մի ժամ սպասենք, այդքանը բավարար է, իրենք պետք է վերջնական որոշում կայացնեն. Վարդևանյան ԲՀԿ-ն կանգնելու է ձեր կոկորդին. Սուրենյանց Ընդդիմության բողոքի ակցիան ԿԸՀ շենքի դիմաց Կա՛մ մենք միասնական ճամբարով պայքարալու ենք երկրի ու սկզբունքների համար, ունենալով տարբեր հայացքներ, կա՛մ մեզ առանձին-առանձին տարբեր եղանակներով լռեցնելու են Պատերազմ Արցախում
Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը. Արման Աբովյան Հարուցվել է վարչական վարույթ Այս խորհրդարանը կարճ կյանք ունի, դրա համար 2 հիմք կա. Քաղաքագետ Եթե որևէ Ալիևի կոշիկ լպստողի մտքով անգամ կարող է անցնել, որ նախագահ Քոչարյանը կարող է փախչել երկրից, նա չարաչար սխալվում է. Միկոյան «Արցախում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից»․ Տիգրան Աբրահամյան Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի հետևողական խաղաղարար ջանքերի արդյունքն են. Ալիև Վերաքվեարկություն նշանակելը հայեցողություն չէր` պարտականություն էր Առաջին անգամ ՀՀ պատմության մեջ ընտրությունների կեղծված լինելը կարելի է հիմնավորել թվաբանական հաշվարկով Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը միասնականության կոչ է արել Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա. Հայտարարություն Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը Մածունը սև է, շրջանը՝ քառակուսի. այդպես է որոշել Փաշինյանի Վահագն Հովակիմյանը Չենք կարող ասել, թե թիվ մեկ անհավասարակշիռը ինչ նոր հրահանգ կիջեցնի․ Արեգնազ Մանուկյան Բռնցքամարտիկ Իսրայել Հոկբկոխյանը ԿԸՀ-ի դիմաց հացադուլ հայտարարեց Ընդդիմությունը խորքային մեծամասնությունը է, իշխանությունը՝ թվային «Մանդատ գողանալ չի ստացվելու». Իվետա Տոնոյանը՝ ԿԸՀ–ին Մի ժամ սպասենք, այդքանը բավարար է, իրենք պետք է վերջնական որոշում կայացնեն. Վարդևանյան Փաշինյանն այլեւս Ալիեւի պահանջները չի կարող անել. ԲՀԿ -ի ձայները իրավիճակ են փոխելու. Մանուկ Սուքիասյան ԲՀԿ-ն կանգնելու է ձեր կոկորդին. Սուրենյանց Ով ասում էր՝ ժողովո՛ւրդ, խոնարհվում եմ, սիրում եմ, պաշտում եմ՝ ընտրությունից 4 օր հետո թանկացնում է գազը, բենզինը, դիզվառելիքը. Խաչատրյան Մի շարք քաղաքական ուժեր քիչ անց հանդես են գալու կարևոր հայտարարությամբ Ռոբերտ Քոչարյանը անձնական բնույթի հարցերով եռօրյա այցով մեկնում է Հայաստանից «49 %-անոց» Փաշինյանի ռեժիմը ակտիվ շփումների մեջ է հակահայ Ալիևի ու նրա հայատյաց օգնական Հաջիևի հետ ՔՊ-ն որոշեց, որ ԲՀԿ-ն չի անցել Փաշինյանի «բրեժնևյան» պլակատները հանելու ժամանակը Այս պահին, ԿԸՀ-ի դիմաց (ֆոտո) «49 տոկոսանոց» Փաշինյանը ազդարարեց հարյուր հազարավոր հայ մարդկանց կալանավորելու, ունեզրկելու, ռեպրեսիաների ենթարկելու մասին Կան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման Աբովյան Ընդդիմության բողոքի ակցիան ԿԸՀ շենքի դիմաց Կա՛մ մենք միասնական ճամբարով պայքարալու ենք երկրի ու սկզբունքների համար, ունենալով տարբեր հայացքներ, կա՛մ մեզ առանձին-առանձին տարբեր եղանակներով լռեցնելու են

Ամաչում եմ, որ Ուկրաինայում շատերը խեղաթյուրված, ճշմարտությունից հեռու գնահատականներ են տալիս. Ալեքսանդր Բոժկո

Սիրելի հայ բարեկամներ, բոլորիդ պես ես նույնպես տագնապով ու ցավով հետևում եմ ադրբեջանական զավթիչի սանձազերծած պատերազմի բոլոր զարգացումներին: Ես հիանում եմ հայ ժողովրդի քաջությամբ, լավատեսությամբ ու թշնամու դեմ հաղթանակի հավատով, իսկ հայ ռազմիկների մարտունակությունը, քաջարիությունն ու տոկունությունն ուղղակի հիացնում են ինձ: Անչափ ցավում եմ ու, ճիշտն ասած, ամաչում, որ իմ հայրենիք Ուկրաինայում շատերը խեղաթյուրված, ճշմարտությունից հեռու գնահատականներ են տալիս Արցախի գոյամարտին ու հերոսամարտին, առանց հաշվի առնելու, թե ինչ ահռելի վտանգ է կախված Արցախի հայության, խոշոր հաշվով նաև հայ ժողովրդի գլխին:

Ցավում եմ, որ պատերազմի այդ վայ-փորձագետները, որոշ կանխակալ լրագրողներ և ադրբեջանական քարոզչությամբ խեղաթյուրված մարդիկ չեն ուզում հասկանալ, թե ինչ ահավոր փորձանքի մեջ կընկնի հայ ժողովուրդը, եթե, Աստված հեռու տանի, ագրեսորին մի հրաշքով հաջողվի իրականացնել իր սարսափելի ծրագրերը, այսինքն հաշվեհարդարը Արցախի հայության նկատմամբ: Սակայն, իմ սիրելի հայ ժողովուրդ, քեզ նման, ես նույնպես լի եմ հավատով ու ոչ մի վայրկյան չեմ կասկածում, որ դու կկարողանաս քո ամբողջ կամքը, ուժն ու զորությունը, իմաստությունն ու հայի անուրանալի տաղանդը ի մի բերել և կուռ բռունցք դարձած, այս անգամ ևս հաղթանակող դուրս գալ այս պատերազմից, ինչպես դա եղավ երկու և կես տասնամյակ առաջ:

Բայց հիմա ինձ անչափ խռովում են հայ հասարակության մեջ վերջին օրերս երևան եկած խմորումները, որոշ քաղաքական գործիչների և քաղաքագետների, անհավասարակշիռ, կասեի նույնիսկ, չմտածված և ապակողմնորոշող ելույթները, որ ժամանակ առ ժամանակ հնչում են Հայաստանի լրատվական միջոցներում: Ինձ թվում է, որ նման քաղաքական գործիչները առաջնորդվում են ոչ թե Հայաստան պետության, ոչ թե հայ ժողովրդի շահերով, այլ, անտարակույս, իրենց նեղ քաղաքական նպատակներն են հետապնդում: Հասկանալի է, որ կյանքում ոչ ոք զերծ չէ սխալներից, մանավանդ կենդանի ուժով և զենքով գերակշիռ բանակ ունեցող թշնամու դեմ պատերազմելիս: Բայց չի կարելի ժամանակավոր դժվարությունները շահագործել և հայ հասարակության մեջ անվստահություն և կասկած սերմանել: Այս ճակատագրական պահին հայ հասարակությանը անհրաժեշտ է համախմբում, ազգային համաձայնությունը և ընդհանուր շահը անձնականից վեր դասելու պատրաստակամություն: Չէ՞ որ, ինչպես պատմությունն է վկայում, ամեն ինչ չէ, որ որոշվում է զենքի ուժով, և շատ բան հենց կախված է ագրեսորի դեմ պայքարող, իրենց հայրենիքը պաշտպանող ժողովրդի համախմբվածությունից, միասնությունից, որը բանակի մարտունակության և մարտական բարձր ոգու առկայության գրավականն է:

Այդ պատճառով ես դիմում և ապավինում եմ հային միշտ հատուկ ձեր ողջախոհությանը, որի շնորհիվ և պատմության թոհուբոհերում հայ ազգը կարողացել է գոյատևել հազարամյակներ: Ուստի հաստատեցեք, որ հայոց ազգի հիշողության մեջ դեռևս վառ են Սարդարապատի ուսանելի դասերը: Չէ՞ որ այսօրվա պատերազմը դա այն նույն Սարդարապատի հերոսամարտն է, երբ հայ ժողովուրդը կարողացավ համախմբվել, հաղթել թուրք զավթիչներին և պետականություն ստեղծել :

Ես հավատում եմ Ձեզ և Ձեր հաղթանակին, իմ քաջ հայ եղբայրներ և քույրեր:

Դե, Աստված Ձեզ հետ:

Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկո

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>