Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Ռուս-Հայկական համալսարանի լրագրություն բաժնում էր սովորում Քաղաքական պատճառներով հետապնդվողների պաշտպանության և ընդդիմադիր պլատֆորմ ստեղծելու ծրագիր կա Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանին բերեցին քննչական մարմին
22
«Նիկոլը մազից է կախված. պատային վիճակի մեջ են գցել». Երվանդ Բոզոյան Փաշինյանի «քննիչները» Ծառուկյանի փաստաբանին կամայականորեն հեռացրել են վարույթից Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանը կրկին ՊԵԿ քննչական վարչությունում է Միասին պայքարենք հանուն արդարության Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. վաղը հնարավոր է առերեսում լինի. Երեմ Սարգսյան Անդրանիկ Թևանյանի կալանքի երկարաձգման հարցով որոշումը կհրապարակվի հուլիսի 22-ին «ԳԱՌՆԵՐԻ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՈՉԽԱՐՆԵՐԻ» ԱՂՄՈՒԿԸ. Անդրանիկ Թևանյանը պահանջում է բաց դատավորություն... ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԿՏՐՈՒԿ ՎԱՏԱՑԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանում նպատակադրել են տարածել վախի մթնոլորտ. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Ռուս-Հայկական համալսարանի լրագրություն բաժնում էր սովորում Սա քաղաքական թատրոն է՝ ուղղված բացառապես Նարեկ Կարապետյանի՝ ԱԺ-ում գործունեության դեմ. Ա. Վարդևանյան «Ծառուկյան, Ծառուկյան». ԲՀԿ առաջնորդին վանկարկումներով ճանապարհեցին աջակիցները «Նիկոլը մազից է կախված. պատային վիճակի մեջ են գցել». Երվանդ Բոզոյան Փաշինյանի «քննիչները» Ծառուկյանի փաստաբանին կամայականորեն հեռացրել են վարույթից «Արարատ-Արմենիան» հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը՝ քննչական մարմինների ապօրինության մասին Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան Քաղաքական պատճառներով հետապնդվողների պաշտպանության և ընդդիմադիր պլատֆորմ ստեղծելու ծրագիր կա ՌԴ երկու քաղաքներում ևս երկու Wildberries կենտրոններ են այրվում Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանին բերեցին քննչական մարմին Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանը կրկին ՊԵԿ քննչական վարչությունում է Սպասում ենք Դատարանի որոշմանը Միասին պայքարենք հանուն արդարության Գագիկ Ծառուկյանին հետ տարան կալանավայր, այս անգամ` առանց ձեռնաշղթաների Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. վաղը հնարավոր է առերեսում լինի. Երեմ Սարգսյան Պապիկյանի ու Փաշինյանի «պահած» բանակում էլի զինծառայող է մահացել Անդրանիկ Թևանյանի կալանքի երկարաձգման հարցով որոշումը կհրապարակվի հուլիսի 22-ին Այս ամենը «Չիպոլինոն» է հիշեցնում. Մայա Բարխուդարյան Մենք շարունակելու ենք խավարն անիծելու փոխարեն, մենք յուրաքանչյուրս մեր մոմը վառենք. Մանուկ Սուքիասյան Բանտարկելով նրանց, հնարավոր չէ բանտարկել մեր նպատակները, մեր ինքնությունը. Մենուա Սողոմոնյանը քաղբանտարկյալների մասին Ընդդիմության ձայնն ավելի ազդեցիկ է, դրա համար էլ այն փակում են. Զարուհի Փոստանջյան «ԳԱՌՆԵՐԻ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՈՉԽԱՐՆԵՐԻ» ԱՂՄՈՒԿԸ. Անդրանիկ Թևանյանը պահանջում է բաց դատավորություն... ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԿՏՐՈՒԿ ՎԱՏԱՑԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանում նպատակադրել են տարածել վախի մթնոլորտ. Երվանդ Բոզոյան Ամեն մի անօրինականություն մեզ պետք է միավորի. Հայաստանում սահմանադրական կարգը չի գործում. բոլոր իրավունքները խախտվում են. Ստեփան Դանիելյան Ձկնաբուծության ոլորտը մոտ 70 միլիարդ հարկ է վճարել․ Ինչո՞ւ են դա վերացնում․ ձկնաբույծ Դատախազը դատարան է հանձնել քաղբանտարկյալ Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Քաղբանտարկյալների առատությունը, որ մենք ունենք, ցույց է տալիս ռեժիմի վախերը. Արմեն Մանվելյան

Իտալական L'AntiDiplomatico պարբերականի կարծիքով, ԵՄ–ն փորձում է Հայաստանից նոր «Ուկրաինա» կերտել կովկասյան տարածաշրջանում

Հայաստանը կբախվի երեք հնարավոր սցենարներից մեկին՝ Վրաստանի, Ուկրաինայի կամ Մոլդովայի, գրում է իտալական L'Antidiplomatico պարբերականը։ Այս «ժողովրդավարությունը» նրան պարտադրվում է Եվրոպայի կողմից։ Սակայն Փաշինյանի կուսակցությունը չկարողացավ ապահովել սահմանադրական մեծամասնություն և ստիպված կլինի գտնել մի շարք նախաձեռնություններ իրականացնելու համար շրջանցիկ ճանապարհներ։

Պարբերականի վերլուծաբան Ֆաբրիցիո Պոջիի կարծիքով, Փաշինյանին հաջողվեց պահպանել սեփական իշխանությունը, ընտրություններում, բացառապես ընդդիմադիր գործիչների նկատմամբ զանգվածային բռնաճնշումների շնորհիվ։

Փաշինյանը շտապեց հաստատել, որ իր կառավարությունը կշարունակի Արևմուտքի հետ մերձեցման իր ուղին՝ չհրաժարվելով Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) մասնակցությունից։ Փաշինյանը նաև հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ չէ միանալ ԵՄ-ին, բայց կշարունակի ժողովրդավարական բարեփոխումները՝ բոլոր անհրաժեշտ պահանջները բավարարելու համար։

Այս պահանջները, ըստ երևույթին, ներառում են պայքար «քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչների» դեմ, որը չպետք է տեղ ունենա Հայաստանում. այսպես է Փաշինյանը բնութագրել Սամվել Կարապետյանի «Ուժեղ  Հայաստան» կուսակցության և Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի առաջնորդներին: Փաշինյանի խոսքով՝ այս «եռագլուխ լրտեսական պատերազմի կուսակցությունը պետք է վերացվի Հայաստանից»: Իր հերթին, Կարապետյանը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում նշել է, որ ընտրությունները չեն կարող համարվել ժողովրդավարական, քանի որ քարոզարշավն անցել է աննախադեպ ճնշման մթնոլորտում, և ձայների հաշվարկի գործընթացը, ինչպես նաև իշխանությունների արձագանքը, առաջացնում են օրինական կասկածներ: Կարապետյանը հայտարարել է, որ քարոզարշավի ընթացքում ձերբակալվել է իր կուսակցության մոտ 700 անդամ, և չափազանց տարօրինակ է համարում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը՝ կասեցնել ձայների հաշվարկը և վերջնական արդյունքները հետագայում հայտարարել:

Չնայած ընտրարշավի վրա ծախսված զգալի վարչական ռեսուրսներին և Բրյուսելի բացահայտ աջակցությանը, Փաշինյանը չկարողացավ ապահովել ցանկալի սահմանադրական մեծամասնություն, ինչը բարդացնում է մի քանի նախատեսված նախաձեռնությունների իրականացումը՝ սկսած Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման նախօրոք սահմանադրական փոփոխություններից: Ինչպես նշում է Տատյանա Ստոյանովիչը Ukraina.ru կայքում, Հայաստանի սահմանադրության նախաբանում հղում կա երկրի 1990 թվականի անկախության հռչակագրին, որտեղ նշված էր Լեռնային Ղարաբաղի, կամ, ինչպես հայերն են անվանում այս տարածաշրջանը՝ Արցախի հետ վերամիավորման նպատակը: Սակայն Բաքուն սա համարում է ադրբեջանական տարածքի նկատմամբ իրավական պահանջ, և քանի դեռ նման ձևակերպում կա Հայաստանի սահմանադրության մեջ, խաղաղության պայմանագիր չի կարող ստորագրվել:

Սահմանադրությունը կարող է փոփոխվել հանրաքվեի միջոցով, սակայն սա ավելի ռիսկային տարբերակ է Փաշինյանի համար, ով կնախընտրեր խորհրդարանական քվեարկություն, սակայն նրան չհաջողվեց ապահովել անհրաժեշտ ձայները: Երկար տարիներ այսպես կոչված «խաղաղության օրակարգի» առաջխաղացումը եղել է Փաշինյանի գլխավոր քաղաքական առաջնահերթությունը, ավելի կարևոր, քան ԵՄ-ի հետ մերձեցումը կամ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) ապագա անդամակցությունը: Հետևաբար, ըստ Ստոյանովիչի, Հայաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակը, որոշ իմաստով, Փաշինյանի համար պարտություն է, քանի որ նա ստիպված կլինի գտնել երկրի սահմանադրությունը փոփոխելու այլընտրանքային եղանակներ:

Linkiesta-ի լիբերալները ուրախությամբ գրում են, որ Պուտինը «արդեն ապացուցել է իր անկարողությունը նույնիսկ հարևան երկրներում իր դիրքերի  պահելու հարցում»։ «Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը Հայաստանի ընտրություններում դրա ևս մեկ հստակ հաստատումն է»,- նշում է իտալացի վերլուծաբանը։

Միխայիլ Ռոստովսկին «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ում գրում է, որ «Ռուսաստանն ունի բոլոր ռեսուրսները՝ ցույց տալու Հայաստանի վարչապետին տնտեսական «Կուզկայի մորը» և երեք քայլով քաղաքականապես մատ անելու նրան»։ Դրան հասնելու համար Մոսկվան պետք է ինչ-որ բան սովորի Հայաստանի վարչապետից՝ համառորեն հավատարիմ մնալ իր դիրքերին՝ առանց որևէ հանկարծակի քայլ անելու կամ դուռը շրխկացնելու։

Փաշինյանը նայում է դեպի Բրյուսել, բայց ԵՄ-ին անդամակցելու հարցը թողնում է բաց։ Ռոստովսկու խոսքով՝ Փաշինյանը տասնամյակներ տևած պատերազմից և տնտեսական շրջափակումից հոգնած հայ հասարակությանը պատմում է «Հայաստանի ապագայի» մասին, մինչդեռ նրա հակառակորդները, որոնք «ավելի մոտ են Մոսկվային, չեն կարողացել բնակչությանը առաջարկել ապագայի այլընտրանքային տեսլական»։ «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի հոդվածում բացակայում է այն դասերի և ոլորտների շահերի վերլուծությունը, որոնցից ելնելով, գործում է Փաշինյանը՝ ձգտելով Հայաստանը դարձնել իր երկրի երկու պատմական թշնամիների՝ Ադրբեջանի և Թուրքիայի «փոքր եղբայրը»։ Բաքվից և Անկարայից լիովին կախված չդառնալու համար Հայաստանի վարչապետը նախատեսում է ստեղծել լրացուցիչ պատնեշ՝ Եվրոպայի և Արևմուտքի հետ սերտ դաշինքի տեսքով, նշում է իտալացի վերլուծաբանը։

Վերլուծելով ռուս դիտորդների կարծիքները, իտալացի վերլուծաբանը եզրահանգում է, որ Հայաստանը կբախվի երեք հնարավոր սցենարներից մեկի՝ վրացական, ուկրաինական կամ մոլդովականի, և Երևանի՝ ԵԱՏՄ-ում շարունակական անդամակցությունը ոչինչ չի փոխում։

Վերջում Ֆաբրիցիո Պոջին համոզմունք է հայտնում, հղում կատարելով Ռուսաստանի պատկան մարմիններին, որ նույնիսկ եթե Հայաստանը հրաժարվի դուրս գալ ԵԱՏՄ–ից, միևնույն է, Ռուսաստանը կսառեցնի Հայաստանի անդամակցությունը այդ կառույցում և կկիրառի այն գործիքակազմը, ինչ գործում է այն երկրների մասով, որոնք ԵԱՏՄ անդամ չեն։

Անշուշտ արդեն բոլորն են հասկացել, որ Փաշինյանը երկար ժամանակ չունի՝ Մոսկվային իր մատի շուրջ պտտեցնելու համար, և մոտ ժամանակներս հանգուցալուծում է սպասվելու այս հարցում և հայ հանրությունը իր մաշկի վրա է զգալու այն, ինչ այսօր զգում են ուկրաինացիները։

Սա է իրականությունը։

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>