Դոնորական արյուն է անհրաժեշտ. Դիմել Արյունաբանական կենտրոն կամ մոտակա արյան կայաններ
Դիտել նաև
Նիկոլի հետ աշխատող յուրաքանչյուրը, ով տուն հաց է տանում, պիտի հիշի՝ այդ հացի մեջ արյուն կա. Նիկոյան (տեսանյութ)
Քա՞նի մարդ է զրկվել կյանքից Նիկոլի օրոք. «Կարճ ասած» (տեսանյութ)
Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում անհրաժեշտ է երկրորդ կարգի արյուն
Շտապ անհրաժեշտ են արյան դոնորներ, պահանջվող կարգը՝ 2-րդ բացասական, 3-րդ դրական, 4-րդ դրական
Զինվորների համար արյան կարիք կա
Դոնորական արյուն է անհրաժեշտ: Արյուն հանձնել ցանկացողները պետք է դիմեն Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն կամ մոտակա արյան կայաններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կենտրոնի մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների բաժնի վարիչ Գեւորգ Թամամյանը:
"Ժողովուրդ, անհրաժեշտ է արյուն։ Խնդրում եմ դիմեք Արյունաբանական կենտրոն կամ ձեր մոտակա արյան կայաններ", - գրել է բժիշկը:
Հիշեցնենք, որ եթե դուք որոշել եք նվիրել ձեր արյունը, ապա պետք է`
- լինեք 18 տարեկան,
- լինեք առնվազն 53 կգ, եթե դուք իգական սեռի ներկայացուցիչ եք, 63 կգ, եթե արական սեռի ներկայացուցիչ եք,
- արյան ճնշումը չլինի շատ բարձր կամ ցածր/որոշում է բժիշկը/առավելագույնը` 90 դիաստոլիկ, նվազագույնը`60, առավելագույնը` 140 սիստոլիկ, նվազագույնը` 90
- զարկերակը լինի 60-90 հարված րոպեում

