Փաշինյանը մարտի 1-ի ոճի քաղաքականություն է վարում. ՔՊ-ականները պատրա՞ստ են. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Մակրոնը կրկին ակտիվ է՝ այս անգամ ի՞նչ են կորցնելու Հայաստանն ու հայ ժողովուրդը (տեսանյութ) «Մայր Հայաստան»-ը սատարում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն
24
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ չի ընդունում Հայաստանի կշտամբանքները ՀԱՊԿ-ի կողմից Երևանի նկատմամբ իր մանդատն ու պարտավորությունները չկատարելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի «էստի համեցեքը» Ալիևին Ամիսներ առաջ ՌԴ-ն ուղիղ կոչ էր անում ՀՀ բնակչությանը հեղաշրջում անել և Մոսկվայի այդ պրոպագանդան չի թուլացել. Փաշինյան Միլիոնների թալան Երևանում․ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Փաշինյանի իշխանությունը էլի մի փաշինյանական կին պաշտոնյայի է կալանավորել Երևանում տրանսպորտի ուղեվարձը պետք է նվազի մինչև 25 դրամ․ «Մայր Հայաստանի» առաջարկը (տեսանյութ) Ոչ մի աթոռ հավերժ չէ, յուրաքանչյուր ոք կրելու է իր բաժին պատասխանատվությունը․ «Որդիների կանչ» Արմեն Գիրգորյանը Ներքին Հանդի միջադեպի մեղքը գցել է ռուսների վրա (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի օլիգարխացումը. ինչու է ՔՊԿ-ն թանկացնում քաղաքային տրանսպորտը և ինչ է առաջարկում «Մայր Հայաստանը» (տեսանյութ) Փաշինյանի քաղաքականության նպատակը ՀՀ-ից ռուսներին դուրս հանելն է. Հրանտ Բագրատյանը հեռակա է մասնակցում հանրահավաքին Պատերազմ Արցախում
Փաշինյանը ասել է` ինչու է արգելել Փափազյանի մուտքը ՀՀ Իրականում ամեն բան շատ ավելի լուրջ ու ծանր է, քան մենք պատկերացնում ենք․ Մետաքսե Հակոբյան Փաշինյանը մարտի 1-ի ոճի քաղաքականություն է վարում. ՔՊ-ականները պատրա՞ստ են. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանն ասում էր 2 «ցուլի» մասին, հիմա ինքը 3-րդ «ցուլին» է աճեցնում՝ ի դեմս Ռուսաստանի․ Վահե Հովհաննիսյան (տեսանյութ) Մյունխեն 2024. տոքսիկ Նիկոլը. Արմեն Աշոտյան ՔՊ-ի բարօրության ձեռքն ազգովի կրակն ենք ընկել. «Կարճ ասած» (տեսանյութ) ԵԿՄ անդամը ոչ թե հանկարծամահ է եղել, այլ նրան սպանել են Վլադիմիր Կարապետյանը մասնակցել է Զելենսկիի հետ հանդիպմանը ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ չի ընդունում Հայաստանի կշտամբանքները ՀԱՊԿ-ի կողմից Երևանի նկատմամբ իր մանդատն ու պարտավորությունները չկատարելու վերաբերյալ Մակրոնը կրկին ակտիվ է՝ այս անգամ ի՞նչ են կորցնելու Հայաստանն ու հայ ժողովուրդը (տեսանյութ) Մարդկանց խաբելու առումով այս իշխանությունը հավասարը չունի. Արմեն Մանվելյան (տեսանյութ) Միլիոնավոր դրամներ են օդ կրակում, որ իրենց ծանոթների բիզնեսները պահեն․ Արմեն Քոչարյան (տեսանյութ) ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը հետևանք է ունենալու. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Այ հիմա՛ր, բա էդ ու՞մ սարքած ճանապարհներով Գյումրուց հասար Երևան․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ-ն հերքում է՝ Բաքվի հայտարարությունը Նախազգուշացում․ Նարեկ Մանթաշյան Նիկոլ Փաշինյանի «էստի համեցեքը» Ալիևին Պուտինի մամուլի քարտուղարն անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը «Մայր Հայաստան»-ը սատարում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն Ամիսներ առաջ ՌԴ-ն ուղիղ կոչ էր անում ՀՀ բնակչությանը հեղաշրջում անել և Մոսկվայի այդ պրոպագանդան չի թուլացել. Փաշինյան Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների հետևանքով գերության մեջ է հայտնվել 16 անձ Թող արտագնա աշխատանքի մեկնողը մեր սարքած ճանապարհներով չգնա. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից որևէ հայտարարություն չի ստացել անդամակցության սառեցման մասին Շուշիի անկման համար մեկին դատում են, մյուսին՝ պաշտոն տալիս Ինչպե՞ս են անցել ՔՊ փակ նիստերը Արմեն Աշոտյանի գործով քննիչը պարգեւատրվել է Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին. Փաշինյան Առաջարկում ենք փետրվարի 24-ին, ժամը 11:30-ին լինել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Տրդատի խորանի մոտ․ «էջմիածին» խմբակցություն Ռուս սահմանապահները հեռացվելու են Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից Հայաստանում դեռ ոչ ոք իշխանության իրական հայտ չի ներկայացրել. Ստեփան Դանիելյան

Քա՞նի մարդ է զրկվել կյանքից Նիկոլի օրոք. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ը «Կարճ ասած» հաղորդաշարի այս թողարկման մեջ նշում է. «2018 թվականի այս օրերին Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ընտրողներին և բառիս բուն իմաստով կոկորդ պատռելով ասում՝ «Այլևս երբեք Հայաստանի քաղաքացու վրայով ավտոներ չեն քշելու, լկտիություն չի լինելու»։ 3 տարի անց իր ավտոշարասյունը, ինքն էլ մեջը, Սոնա Մնացականյանի վրայով քշեց մեքենան՝ սպանելով 26-ամյա Սոնային ու նրա չծնված երեխային ու ամենից ապշեցուցիչը, անգամ Փաշինյանի պարագայում, որ ոչ մեկը շարասյունից չի կանգնում օգնության հասնելու, խփում-գցում, թողնում-գնում են։ Երբեմն երբ լուրերով կարդում եմ տեղի ունեցած սպանությունների շատ անհեթեթ պատճառներ․ օրինակ՝ սիգնալ տալու․ Սոնա Մնացականյանին սպանեցին նրա համար, որ որոշել էր փողոցն անցնել Նիկոլ Փաշինյանի տեղաշարժվելու ժամանակ։ Երկուսից մեկը պետք է փողոցն անցներ, աղջիկը որոշել էր ինքն անցնի, վարչապետի շարասյան տղան տվեց-սպանեց։ Սա այն լկտիությունն էր, որը պետք է երբեք չլիներ, եթե հավատայինք Փաշինյանին։ Երեկ Նիկոլ Փաշինյանին հիշեցրին այդ սպանությունը, արդարացրեց․ նրա ասածից ստացվեց այսպես՝ նախկինում բաներ են եղել, դրա համար լավ եմ արել։
Այսօր, երբ կարդացի Ալեն Սիմոնյանի ելույթի էն հատվածը, թե՝ «Մեր ձեռքերին արյուն չկա», հիշեցի կինոնկարներում ու անեկդոտներում էն տեսարանները, երբ ամուսինը կնոջը բռնացնում է անկողնում սիրով զբաղվելիս, կինը ասում է՝ սա այն չէ, ինչ դու ես մտածում կամ ավելի զավեշտալի պատասխան կա՝ ես չէի։ Ասում է Սոնա Մնացականյանի սպանությունը դժբախտ պատահար էր։ Գուցե խփելը դժբախտ պատահար էր կամ ոչ, բայց այն պահից, երբ կանգնեցիք, նայեցիք, որ մարդ եք գցել ավտոեքենայի տակ ու շարունակեցիք ճանապարհը, դա արդեն քրեական օրենսգրքով այլ վարքագիծ է, իսկ բարոյական առումով․․․ Ցենզուրայից դուրս բառ պետք է օգտագործեմ, ափսոս, որ եթեր է։ Ասում է՝ վարչապետն անձամբ զանգահարել է ընտանիքի ներկայացուցիչներին, ցավակցել է, կարող ա պատահի ներողություն էլ խնդրած լինի։ Աղջիկը վիրավոր ընկած է եղել, տեղում չի մահացել, մահացել է հետո, կարող է օգնեին՝ չմահանար։ Նիկոլը ոչ թե գերադասել է իջնել, օգնել, որ չմահանա, այլ՝ նախընտրել է սպանությունից հետո ցավակցել։ Հիշեցի, որ ՔՊ-ականները իրար հերթ չտալով արդարացնում էին Նիկոլի շարասյան չկանգնելը․ տեսակի հարց է։
Երևի պետք է ԱԺ շենքը տեղափոխել Եռաբլուրին մոտ, որ «Մեր ձեռներին արյուն չկա»-ի նման ելույթների ժամանակ ՔՊ-ականները պատուհանից նայեն ընդլայնված շիրմատեղիները․ պատերազմը ձեր քաղաքականության արդյունքում սկսվեց, նրանց էլ դուք եք տարել մարտի դաշտ, տարել եք, որ ձեզ դավաճան չասեն, դա էլ դուք եք խոստովանում, ես չեմ վերլուծել։ Որդի կորցրած հայրը երեկ հարց է տալիս, թե ինչու չեք հրապարակում պատերազմում զոհերի ցանկը։ Ողջամիտ պատասխանի բացակայության պատճառով իմ ու շատերիս կասկածները խորանում են, որ պատճառն այն է, որ զոհերի թիվը պաշտոնական հրապարակված 4 հազարից շատ է։ Էս թվերը ասում եմ, էլի ականջիս գալիս է սրանց՝ «Մեր ձեռներին արյուն չկա»-ն․․․ Ու եթե անուն առ անուն հրապարակեք, կբացահայտվի այդ հսկայական հանցագործությունը, որ թաքցրել եք։ Եթե էդպես չէ՝ հրապարակեք։
Նիկոլ Փաշինյանը երեկ խոսում էր, թե նախկինում․․․ Էլի արա նախկինում, ասում է՝ Եռաբլուրի հողամասերը սեփականաշնորհել են։ Ես չգիտեմ սեփականաշնորհել են, թե չէ, ով է սեփականաշնորհել, իրավունք կար սեփականաշնոհելու, առհասարակ Եռաբլուրի հողամասեր ասելով ի՞նչ նկատի ունի, կադաստրն էլ ա ձերը, անուններով կարող եք իմանալ, դաախազությունն էլ, հանցագործություն էլ որ լիներ, հիմա 5 ռեյս պատժած կլինեիք։ Գուցե արդեն ճշտել եք ու պարզել՝ էնպիսի մարդիկ են, որ ձեռք չի տալիս հրապարակել։ Բայց քպականներին ու հատկապես իրենց պարագլխին ասեմ, սա հաստատ էն թեման չէ, որ կարող եք շահարկել ու դրական երևալ։ Եռաբլուր ասելով՝ քաղաքացիները նկատի ունեն շիրիմները, Նիկոլը՝ կադաստրով տարածքը։ Դե հա, այդ մարդը էդ ա։ Ես էլ կերազեմ, բոլորն էլ կերազեն էնպիսի իշխանություն ունենանք, որը կերաշխավորի, որ Եռաբլուրը չի մեծանալու, տարածքներն էլ պետք չեն գալու։ Ես երազում եմ էնպիիսի իշխանություն ունենալ, որ Եռաբլուրում պատրաստի փոսեր չի պահի, ինչպես մեծ-մեծ խոսացող Նիկոլը։ Բայց էս իշխանությունը Եռաբլուրի հաշվով ինչպես երևում է՝ այլ պլաններ ունի․ Նիկոլը 2020-ին բերել է պատերազմ, Եռաբլուր են բերվել հազարավոր տղերք, 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ունեցել ենք պատերազմ, 225 զոհ, տղերքին բերել են Եռաբլուր, 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ունեցել ենք պատերազմ, հարյուրավոր զոհերի մասին են խոսում։ Ու հիմա, էս մարդը, որի քաղաքականությունը, գործողությունները, բերել են այդ հազարավոր մահերը, դեռ կանգնում բողոքում է՝ նախկինում Եռաբլուրի հողերի սեփականաշնորհումի՞ց։ Այսինքն որ մահեր ես բերել անդադար, դա հեչ, այ որ գերեզմանատեղերը ոնցոր սպառվում են, այ-այ-այ՝ հանցագործ էին նախկինում։ Ասում եմ, անգամ իր դեպքում, ապշեցուցիչ է այդ մոտեցումը։
Առողջ տղուն ճանապարհում են բանակ, հետո զանգում եք ծնողին, ասում եք արի գնա ԴՆԹ թեստ հանձնի, որովհետև քո տղու դիակը անճանաչելի է։ Զեկուցում են, որ տղերքը շրջափակման մեջ անտառներում պախկվել են թշնամուց, պատասխանում ես՝ դե 40 օր դժվար սովին դիմացած լինեն, ոչինչ չեք անում, իսկ տղերքը հետո պարզվում է՝ սպասելուց են եղել, դիմացել են․ չեք փրկում, վերջը սպանվում են։ Նրանց արյունը ո՞ւմ ձեռքերին է։
Փաշինյանը երեկ ասում էր քաղաքական գործիչներին հիմա չեն սպանում պադեզդնեում։ ՔՊ-ական մի կին պատգամավոր էլ թութակի պես կրկնել է։ Ինձ շատ է հետաքրքրում, ո՞ւմ նկատի ունեն Նիկոլն ու այդ կինը։ Մտածեցի, կարող է՞ նկատի ունեք լրագրող Տիգրան Նաղդալյանին, որը սպանվեց 2002 թվականին՝ ծնողների բնակարանից դուրս գալիս։ Իսկ ո՞վ սպանեց, տիկին Պալյան կամ Նիկոլ, հուշե՞մ պատվիրատուի անունը, ընտանիքի մի անդամի հետ կոալիցիա եք կազմել Երևանի քաղաքապետարանում, պայքարում եք «նախկին բարքերի դեմ»։ Ուզում եմ հիշեմ էլ ով, չեմ մտաբերում, անկեղծ․, դե գիտեք՝ ասեք, խնդրեմ։ Ինչ են արել նիկոլենք տարիներ շարունակ․ ինչպես որ Քոչարյանի կառավարման տարիներին բացված բոլոր գործարանները, բիզնեսները հայտարարել են, թե իրեն են պատկանում, նույն տրամաբանությամբ, ով էդ տարիներին մահացել ա, ասել են Քոչարյանի օրոք ա եղել, այսինքն՝ ժողովուրդ, մտածիր՝ Քոչարյանը սպանեց։ Պադեզդներում սպանում էին արտահայտությունն անելով, ըստ երևույթին նկատի ունեն քաղաքական հնչերանգով մահերը։ Բայց անգամ էդ դեպքում ասեք՝ ում նկատի ունեք, Խնածախ գյուղի գյուղխորհրդի նախագահ Արմեն Ալեքսանյանի և նրա հետ ևս 8 հոգու սպանությո՞ւնը, Բերդաձորի պաշտպանության հրամանատար Անդրանիկ Հարությունյանի սպանությո՞ւնը, Աշտարակի Գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանի սպանությո՞ւնը, դատախազ Լևոն Գաբոյանի սպանությո՞ւնը, հրամանատար Շահեն Մեղրյանի սպանությո՞ւնը, Աշտարակի գինու գործարանի տնօրեն Գրիշա Միկոյանի սպանությո՞ւնը, երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանի՞նը, Մարիուս Յուզբաշյանի՞նը, Համբարձում Գալստյանի՞նը, թե՞ գեներալ Արծրուն Մարգարյանինը։ Եթե սրանք նկատի ունես, կարող ես սրանց կեսով հարցերդ տալ էս սպանությունների ժամանակ բավականին բարձր ու պատասխանատու պաշտոն զբաղեցրած Քոչարյան Անդրանիկին,․քո թիմակիցն ա, կարող ա հետաքրքիր բաներ ասի պադեզդներում սպանելու մասին, բայց դա Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակ չէր, Տեր-Պետրոսյանի վախտով էր, իր Ներքին Գործերի նախարարն էլ Վանոն էր, որը․․․ Դե գիտեք, չընկնեմ իրենց օրը, բոլորդ էլ լավ գիտեք։ Ի դեպ, էսօր դեկտեմբերի 7-ն է, կարող եք Անդրանիկ Քոչարյանին հարցնել նաև աղետի գոտին թալանվելու մասին, կարողա մի քանի բան լսած լինի՝ պատմի։
Բայց քանի որ կասկածելի մահերից եք խոսում, հարցնեմ, Նիկոլ Փաշինյանի համար կասկածելի չէ՞ր ՊՊԾ նախկին պետ Հրաչյա Հարությունյանի մահը 2021 թվականի ապրիլին, կասկածելի չէ՞ր 2020թ․ հունվարի 17-ին ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահը, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի մահից է՞լ բան չունես ասելու։ Էդ քո օրոք ԱԱԾ ղեկավար կազմը տենց իրան-իրան մահանում է՞։ Երևանի նախկին ոստիկաապետ Աշոտ Կարապետյանի մահից մի քիչ կպատմե՞ք, ինչ եղավ էդ մարդուն կամ ՀՀ նախկին  ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին քո օրոք հայտնաբերելուց։ Քո օրոք կասկածելի հանգամանքներում մահացել են ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, ՀՀ նախկին ոստիկանապետ,  ՊՊԾ նախկին պետեր, պաշտպանության նախկին փոխնախարար և այլն և այլն։ Ապարանում երեք երիտասարդ սպանվեց, ասացին՝ Նիկոլին հայհոյելու համար է, ՔՊ-ական փոխմարզպետի ու պատգամավորի ազգականների անուններ էին տալիս, ի՞նչ եղավ էդ գործը։ Նոյեմբերի 10-ի գիշերը, էն որ Ղարաբաղը հանձնեցիք, մարդիկ ոտքի կանգնեցին, մտան ԱԺ, մեկը նստել էր Արարատ Միրզոյանի աթոռին, օրեր անց մոստի տակ գտան դին, էդ ո՞նց եղավ։ Քո իշխանության առաջին զոհը հիշում ե՞ս ով է եղել, էնքան շատ են, որ երևի չես էլ հիշի, Մհեր Եղիազարյանն էր լրագրող, 2018թ,․ դեկտեմբերին կալանավորեցիք, 2019 թվականի հունվարին մահացավ, բերդում։ Երկրորդ զոհիդ հիշում ե՞ս։ Փոխգնդապետ Արա Մխիթարյանն էր, դաժան ծեծի էր ենթարկել մարզպետիդ թայֆանն, 4 տարի կոմայում գտնվելուց հետո, այս տարվա հուլիսի 27-ին մահացավ։ Հայ սպան, ձեր օրոք մահացավ ոչ թե թշնամու գնդակից, այլ՝ ՔՊ-ականների ձեռքով։ Արմեն Գրիգորյանի մահը ո՞ւմ խղճին է, Ալեն։ Շուտով մեկ տարին կլրանա սառնասիրտ դաժանության, որ մեր 15 տղերքը խրճիթում վառվեցին, որովհետև ձեր ՊՆ-ն նորտարվա բանկետի համար փող դուրս գրել էր, բայց զինվորին զորանոց չէր սարքել։ Էդ տղերքի մոխրացած արյունը ու՞մ ձեռքին է։
Ձեր օրոք մի բան աճել ա քառանիշ տոկոսով՝ ձեր ունեցվածքը, 3 բան էլ աճել ա երկիշ տոկոսով՝ գները, պետական պարտքը, գերեզմանները։ Գիրք կա սարսափ, որ մի գյուղում մի շաբաթում 20 մարդ է անհասկանալի պատճառով զոհվում, լուծումը չեն կարողանում գտնել, ասում են սատանան է մտել գյուղ։ Նման է, ինչ խոսք։ Մահերի մեքենան խոդի են տվել ու գցել Հայաստանի տարածքում, սրանք ելնում սեփականաշնորհած հողերից են խոսում, Առագաստ սրճարանից են խոսում, մեկ էլ ինչոր պադյեզդներում սպանություններից․ որը ման ես գալիս չես գտնում, որին էլ գտնում ես, էլի իրենց հետ կապված գործ է։
Կարճ ասած՝ 100 հազար բնակչի հաշվով զոհերի թվով երևի աշխարհում առաջատար կլինենք՝ պատերազմ, վատ կառավարված վիրուս, վատ կառավարվող երթևեկություն, բանակում բարդակ, հրադադարի խախտում, պայթյուններ, կամրջից իրենց նետող քաղաքացիներ․․․ Աշխարհում զոհերը 50 պլյուս-մինուսով հաշվելը մենակ մեր երկրում կա, դուք եք հաշվում։ Երևի պետք է նոր վիճակագրական կոմիտե ստեղծել միայն ձեր օրոք մահերը հաշվելու համար»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan