ԱՄՆ-ի հայ երիտասարդները ԼՂ հակամարտության հարցում իրենց ձայնը լսելի դարձնելու համար հացադուլ են սկսել
Դիտել նաև
Փետրվարի 28-ից բանակի բոլոր ստորաբաժանումները գտնվում են մարտական պատրաստության վիճակում. Էրդողան
Ըստ ամերիկյան The Washington Post-ի՝ Վաշինգտոն այցի ընթացքում Ալիևի թիկնապահները «իրենց վատ են պահել»
Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Արևմուտքը փորձում է Թուրքիայի մեծացող դերը թուլացնել Միջին Արևելքում. ինչո՞ւ նույնպես պարզ է
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Փաշինյանը համաձայնվել է Սյունիքի մի մասը հանձնել Ադրբեջանի վերահսկողությանը։
Էրդողանը կայցելի Ադրբեջան
ԱՄՆ-ում Հայ երիտասարդների ֆեդերացիայի անդամները, որպես Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ իրականացվող գործողությունների թույլ արձագանքման բողոքի նշան, հացադուլ են սկսել:
Բողոքի ակցիայի հիմնական պահանջները Արցախի ճանաչումը, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումն է․ այս մասին ասվում է Հայաստանի երիտասարդների ֆեդերացիայի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։ Փոխանցում է Tert.am-ը։
Նշվում է, որ հացադուլից առաջ հայ համայնքը քայլերթ է իրականացնել դեպի ԱՄՆ-ում ադրբեջանական հյուպատոսարանի շենք։ Հաղորդվում է, որ հացադուլ իրականացնելու մտադրություն ունեցող ամերիկահայ երիտասարդները պայքարելու են այնքան մինչև հասնեն Արցախի ճանաչմանը և Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուն։

