Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը
10
Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Պուտինն ամեն ինչ բառացի է ասել․ ի՞նչ է սպասվում Նիկոլին Մոսկվայում․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել Հ2, TV 5, «Ազատության» անդրադարձերը քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանույանի «գործով» երեկվա դատավարությանը Փաշինյանն ասել էր, որ իր արձանը պետք է Բաքվում կանգնեցնեն. «Հրապարակ» Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով «Հրապարակ». Հայաստանին նոր հեղափոխություն պետք չէ, Հայաստանին նոր իշխանություն է պետք Էդիկ Մինասյանը տնային կալանքից ազատ է արձակվել «Իրավունք». «Ուժեղ Հայաստանը» որոշել է խորհրդարանում ներկայանալ յուրովի Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Կողմ լինելով ՔՊ-ին՝ դուք կողմ եք արտահայտվում նրան, որ ձեր բնակավայրեր տեղափոխվեն և ձեր հարևանությամբ ապրեն ադրբեջանցիներ Բաքվում քրիստոնեական խորհրդանիշներ կրող հայերին են կտտшնքների ենթարկում, իսկ Հայաստանում հոգևոր հայրերին՝ եկեղեցին ու նրա արժեքները պաշտպանելու համար. Աբրահամյան Գնացել է «տիեզերական գագաթաժողովի», համ էլ Արցախը թուրքին տալու գծով մտերիմ գորընկերոջը կտեսնի Զինված հետապնդում՝ «Բյուրեղ» թաղամասում Փաշինյանը չի անցկացնի Եվրամիությանը միանալու վերաբերյալ հանրաքվե, քանի որ վախենում է պարտվելուց․ Զատուլին Մինչ օդանավում Փաշինյանը բարևում է քաղաքացիներին, նրա պատճառով մարդիկ հայտնվել են կիլոմետրանոց խցանման մեջ Երբ այս ամենն ավարտվի...

Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է

168.am-ի անդրադարձը.
Նիկոլ Փաշինյանը հավանաբար չէր էլ պատկերացնում, որ Լուկաշենկոյի ինադու իր աշխարհաքաղաքական կողմնորոշումներն ի ցույց դնելու հետևանքով՝ այսքան արագ կանգնելու է ծանր երկընտրանքի, իսկ Հայաստանի տնտեսությունը կանգնեցնելու է լրջագույն ռիսկերի առաջ։

Խոսքը, մասնավորապես, տնտեսության արտահանելի հատվածի համար վերջին ամիսներին ի հայտ եկած ռիսկերի ու ճգնաժամային իրավիճակի մասին է։ Տնտեսական այն աճերը, որոնք արձանագրում է պաշտոնական վիճակագրությունը, պետք չէ շփոթել իրական զարգացումների հետ։ Դրանք հիմնականում 2 ոլորտների՝ շինարարության ու ծառայությունների հաշվին են։

Փոխարենը՝ տնտեսության արտադրական հատվածը, որն ամենակարևորն է, ճգնաժամային ռեժիմում է։ Ճգնաժամի խորացման ռիսկերն օր օրի ավելանում են։

Նախորդ մի քանի ամիսների փորձը ցույց տվեց, որ եվրոպական շուկաներն առաջվա նման անհասանելի են մնում ռուսական շուկա արտահանման արգելանքի տակ հայտնված հայկական ապրանքների համար։ Իսկ այն մանր-մունր արտահանումները, որոնք շատ դեպքերում ցուցադրական բնույթ են կրում, ոչնչով չեն թեթևացնում արտադրողների հոգսերը։

Դեռ լավ է, որ արգելված ապրանքները ռուսական շուկա հասցնելու որոշ սողանցքներ պահպանվում են։

Եթե դրանք էլ փակվեն, իրավիճակն ավելի դրամատիկ կդառնա։

Հայկական ապրանքների համար ռուսական շուկայում խնդիրներն արագ լուծելու Նիկոլ Փաշինյանի հավաստիացումները սին դուրս եկան։ Ասում էր՝ ես շատ մեծ լծակներ ունեմ ԵԱՏՄ-ում, շատ արագ լուծելու եմ բոլոր հարցերը։ Բայց փաստը ցույց տվեց, որ նրա ինչպես շատ այլ ասածներ, այս մեկն էլ մերկապարանոց դուրս եկավ։

Ընտրություններից 2 ամիս հետո էլ ռուսական շուկան շարունակում է փակված մնալ Հայաստանի տնտեսության առաջ։

Այս իրավիճակի ստեղծման գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, ինչքան էլ փորձի դա թաքցնել ինքնիշխանության քողի տակ։ Հայաստանի տնտեսությանն ու արտադրողներին նա է կանգնեցրել ճգնաժամի առաջ ու հուսահատ փորձեր է անում՝ իր արածի հետևանքներն ինչ-որ կերպ մեղմելու համար։  Խոսքն ամենևին էլ տրամադրվող սուբսիդիաների մասին չէ, որոնց պարագայում անգամ արտահանման խնդիրները չեն լուծվում, չնայած դրանից պետական բյուջեն տասնյակ-միլիոնավոր դոլարների վնասներ է կրում։

Այդ վնասները բյուջեին բերել են օրվա իշխանություններն ու մի օր պատասխանատվություն պիտի կրեն նաև դրա համար։

Հիմնական իրացման շուկաներից զրկված արտադրատեսակների արտահանումը սուբսիդաների միջոցով փրկելու միջոցառումները շոշափելի արդյունք չեն տալիս, ռուսական շուկայի սահմանափակումները չեն կարողանում հանել, փորձում են այլ միջոցների դիմել՝ շանտաժ են անում։ Երկաթուղու կառավարումից ռուսական կոնցեսիոներին զրկելու ու միլիարդավոր դոլարների փոխհատուցում պահանջելու վերաբերյալ վիճահարույց հայտարարություններ են անում։

Օրերս էլ որոշեցին «հայելային» քայլի դիմել. Արգելեցին Հայաստան տոմատի մածուկի ներմուծումը։ Նպատակը՝ ոչ միայն տեղական տոմատի մածուկի սպառման ծավալները ներքին շուկայում ավելացնելն էր, այլև լոլիկի մթերման հետ կապված խնդիրները մեղմելը։ Բայց դա, իհարկե, չլուծեց ու չի էլ կարող լուծել լոլիկի մթերումների հետ կապված խնդիրը։

Համատարած դժգոհություններ են հնչում՝ ինչպես մթերումների, այնպես էլ՝ ցածր գների վերաբերյալ։

Երբեմն-երբեմն գյուղացիները նաև հարկադրված ճանապարհ են փակում, սակայն դա էլ խնդրի լուծում չէ, որովհետև ներքին շուկայում, առանց արտահանման, անհնարին է լինելու իրացնել ամբողջ բերքը։

Այս ամենը հետագայում անպայման ազդելու է գյուղացիների՝ գյումթերքներ արտադրելու մտադրությունների վրա։

Լավ է, որ գոնե արգելք չկա վերամշակվող արտադրանքի վրա։ Այլապես համատարած սնանկացման փաստի առաջ կարող են հայտնվել ոչ միայն գյուղմթերքներ արտադրողները, այլև մթերող ձեռնարկությունները։

Մթերումներն այս տարի շատ զգայուն թեմա են վերամշակող ընկերությունների համար։ Ոչ մեկը չի կարող երաշխավորել, որ վաղը նրանք չեն կանգնելու իրացման հիմնական շուկայից զրկվելու փաստի առաջ։ Ինչպես ցույց տվեց փորձը, շուկաները վերաբացելու Նիկոլ Փաշինյանի հավաստիացումներն առոչինչ էին։

Նա չկարողացավ ոչ միայն հանել հայկական ապրանքների վրա դրված արգելանքը ռուսական շուկայում, այլև չկարողացավ եվրոպական շուկան բացել հայկական ապրանքների համար։ Ու տարբեր ձևերով փորձեր է անում՝ արդարացնելու իր անկարողությունը։ Այնտեղ է հասել, որ անգամ հայկական ապրանքների որակն է կասկածի տակ դնում։ Ի լուր աշխարհի՝ հայտարարում է, թե հայկական աճեցված ձկնամթերքը շատ կասկածելի է, անբնական, ինչ-որ ճարպեր են հոսում վրայից, ինչը տարօրինակ և անտրամաբանական է։

Ի՞նչ ազդակ էր սրանով Նիկոլ Փաշինյանը փորձում հաղորդել այն շուկաներին, որտեղ ձկնարտադրողները, բազում դժվարությունների միջով անցնելով՝ փորձում են իրացման հնարավորություններ գտնել։ Այսպիսի հայտարարություններից հետո այդ շուկաների և ինչո՞ւ միայն այդ, այլև ներքին շուկայի սպառողներն ինչքանո՞վ են հակված լինելու սպառել այդքան «կասկածելի» հայկական ձկնամթերքը։

Հետո ինչքա՞ն ջանքեր են պետք լինելու, որպեսզի արտադրողները կարողանան իրենց արտադրանքի վրայից հանել նման արատավոր հայտարարության հետևանքներն ու հաղթահարել անվստահությունը։ Տարօրինակ է, որ որևէ մեկն այդպես էլ չհամարձակվեց հակադարձել Նիկոլ Փաշինյանին, առավել ևս՝ դիմել դատարան, իրենց անունը արատավորելուց պաշտպանելու համար։

Այդքանից հետո, քանի՞ դրամի արժեք ուներ այն աջակցությունը, որը սուբսիդավորումների միջոցով կառավարությունը որոշեց տրամադրել ձուկ աճեցնողներին։ Այդ գումարով ձկնաբույծները գուցե դեռ կարողանան որոշ ժամանակ էլ մնալ ջրի երեսին։ Բայց եթե շուտով իրացման շուկայի հարցը չլուծվի՝ շատերն են սնանկանալու։

Համատարած բոլորը վարկերի տակ են ու այդ վարկերը պետք է սպասարկվեն, վճարումները չեն կարող անընդհատ հետաձգվել։ Շատերը դեռ հույս ունեն, որ ռուսական շուկան վերաբացվելու է։ Դրա համար էլ այստեղից-այնտեղից միջոցներ են հայթայթում՝ չխորտակվելու համար։ Բայց դա էլ ժամանակի հարց է։

Անհնար է այդպես անվերջ գոյատևելը, մինչդեռ՝ դրսից եկող ազդակները լավ բանի մասին չեն։ Ռուսաստանը ոչ միայն չի պատրաստվում բացել իր շուկան արգելված հայկական ապրանքների առաջ, այլև մտադիր է առաջիկայում արգելափակել անհամեմատ ավելի մեծ քանակությամբ ապրանքների մուտքը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>