Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան Դարձել է քայլող աղետ
12
Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հայաստանում կայացավ բնույթով բացառիկ՝ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ ոսկե մեդալակիր Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պոնչիկ-պեռաշկի ուտողի «կառավարած» երկրում կրիմինալ ռազբորկաները չեն դադարում Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի ուղերձը՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Հնարավոր «կոռուպցիոն ռիսկով» «ՔՊ-ի Պողոսյանի» նոր սուպերմարկետի բացման մասին խոսքի վրա Փաշինյանը պահանջեց «սուս» մնալ Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 887 տոննա դիզելային վառելիք Ողբերգական վթարի ֆոնին Փաշինյանն ազդարարում է, որ ավտոբուսի սիգնալն ինքն է տալիս Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ ավտոբուսի մասնակցությամբ Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Դարձել է քայլող աղետ Աղետաբեր «ագռավի» կռկռոցը լսվում է մեր երկրի տարբեր մարզերում Վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ-ից Ընկել են «օրենքով գողերի» հետևից Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին, հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել

Պետք է անհապաղ հրաժարվել «մի քանի օր էլ ու վերջ» մտայնությունից, և երկրի տնտեսությունը դնել պատերազմական ռելսերի վրա. Կարեն Վրթանեսյան

Չունեմ ինչ-որ մեկին ընկճելու կամ վախեցնելու նպատակ, երբ գրում եմ, որ պատերազմը կարող է դեռ երկար տևել (գուցե և ոչ այս կարգի ինտենսիվությամբ)։

Հարցը պետությունը, տնտեսությունը պատերազմական ռելսերի վրա դնելն է, ինչը կօգնի շատ ավելի արդյունավետ օգտագործել մեր երկրի առանց այն էլ շատ սուղ ռեսուրսները։ 

Մի օրինակ, որպեսզի պարզ լինի, թե ինչ նկատի ունեմ...

Առաջին օրերին, ազգային արդարացի ցասման ալիքի վրա շատ մարդիկ՝ անկախ իրենց կարգավիճակից, պաշտոնից կամավորագրվեցին ու գնացին ռազմաճակատ։ Կամ զինկոմիսարիատից իրենց կանչեցին։ Այդ թվում ընկերությունների տնօրեններ, հաշվապահներ ևն։ Մարդիկ, որոնց աշխատանքից տասնյակ, իսկ երբեմն հարյուրավոր ընտանիքների ապրուստն է կախված։

Հիմա ամսվա վերջ է, շուտով գալու է ժամանակը ամիսը «փակելու», աշխատավարձ տալու, հարկեր վճարելու ևն։ Նույնիսկ եթե ենթադրենք, որ ղեկավար անձնակազմի բացակայությունն աշխատանքային գործընթացի վրա չի ազդել, կան գործառույթներ, որ միայն տնօրերնն ու հաշվապահները կարող են անել, նամանավանդ փոքր ընկերություններում։

Կամ, ասենք՝ առողջական խնդիրներով մարդիկ կան, որ գնացել են առաջնագիծ՝ վերցնելով իրենց հետ 1–2 շաբաթվա դեղերի պաշար։ Հիմա այդ մարդկանց որոշ դեպքերում հաջողվում է ինչ-որ ձևերով դեղերը հասցնել, որոշ դեպքերում չի հաջողվում։

Սրանք խնդիրներ են, որոնք պետք է այսօր լուծվեն, որպեսզի տնտեսությունը չկանգնի։ Կարելի է տնտեսությունը կանգնեցնել 1–2 շաբաթով, բայց ոչ ամիսներով։ Ընտանիքները չեն կարող առանց աշխատավարձ ամիսներով նստել։ Հիմնարկները՝ այդ թվում մասնավոր, թեկուզ պատերազմական ռեժիմով, բայց պետք է աշխատեն, մարդկանց ապրուստն ապահովեն + բյուջե հարկեր վճարեն։

Կամ, ասենք՝ համայնքապետների կամ կառավարության անդամների կամավոր գնալը... Կներեք, ախր այս մարդիկ շատ կարևոր գործ ունեն անելու հենց իրենց կաբինետներում...

Թո՛ղ սխալվեմ ու պատերազմն արագ վերջանա։ Կարծում եմ դա հիմա հնարավոր է միայն միջազգային շատ ակտիվ միջամտության պարագայում (ինչը դեռ փաստ չէ, որ մեր օգտին է լինելու)։ Եւ, անկեղծ ասած, չեմ տեսնում այդպիսի գործունյա միջամտության նախադրյալներ։ Համոզված եմ. պետք է պատրաստվել այն սցենարին, որ առնվազն մինչև գարնան վերջ ռազմական գործողությունները կարող են շարունակվել, ներառելով նաև ՀՀ տարածքը։ Գումարած նաև տասնյակ հազարավոր փախստականների և կովիդի օրեցօր ահագնացող համաճարակի առկայությունը։

Եւ ըստ այդմ պետք է անհապաղ հրաժարվել «մի քանի օր էլ ու վերջ» մտայնությունից, և երկրի տնտեսությունը դնել պատերազմական ռելսերի վրա։ Հնարավոր չէ ռազմաճակատն ամիսներով պահել, եթե պատերազմող երկրում հասարակությունը և տնտեսությունը տոտալ մոբիլիզացված չեն պատերազմի խնդիրները լուծելու համար։ Ընդ որում այդ մոբիլիզացիան պետք կլինի պահպանել որոշ ժամանակ նաև հետպատերազմյան փուլում երկիրը վերականգնելու համար։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>