UEFA-ն ադրբեջանական ակումբին պատժել է ռազմական ողջույնի համար
Դիտել նաև
Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից
Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
Ադրբեջանում սահմանել են բնակչությանն իրազեկելու կարգը՝ հնարավոր միջուկային սպառնալիքի հետ կապված
Ադրբեջանը զորահավաք է հայտարարել եւ զորամասերը հանել է մարտական դիրքեր
UEFA-ն պատժել է ադրբեջանական «Քարաբախ» ակումբին ռազմական ողջույն ցուցադրելու համար: Այս մասին հաղորդել է եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության կայքը:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել լեհական «Լեգիայի» դեմ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի փուլի խաղից հետո:
Ադրբեջանական ակումբի ֆուտբոլիստները, մարզչական շտաբն ու ակումբի մյուս ներկայացուցիչները կիսաշրջան են կազմել և ռազմական ողջույն են տվել՝ աջ ձեռքը դնելով քունքին:
Նկատողության տեսքով կարգապահական պատիժ է ստացել 13 ֆուտբոլիստ:
Zham.am

