Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան Դարձել է քայլող աղետ
12
Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հայաստանում կայացավ բնույթով բացառիկ՝ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ ոսկե մեդալակիր Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պոնչիկ-պեռաշկի ուտողի «կառավարած» երկրում կրիմինալ ռազբորկաները չեն դադարում Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի ուղերձը՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Հնարավոր «կոռուպցիոն ռիսկով» «ՔՊ-ի Պողոսյանի» նոր սուպերմարկետի բացման մասին խոսքի վրա Փաշինյանը պահանջեց «սուս» մնալ Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 887 տոննա դիզելային վառելիք Ողբերգական վթարի ֆոնին Փաշինյանն ազդարարում է, որ ավտոբուսի սիգնալն ինքն է տալիս Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ ավտոբուսի մասնակցությամբ Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Դարձել է քայլող աղետ Աղետաբեր «ագռավի» կռկռոցը լսվում է մեր երկրի տարբեր մարզերում Վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ-ից Ընկել են «օրենքով գողերի» հետևից Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին, հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել

Ադրբեջանն Իտալիայից է ստանում իր նավթադոլարների 30 տոկոսը

Այլևս փաստ է՝ Թուրքիայի և Ադրբեջանի մարդակեր ղեկավարները Ադրբեջանի նավթահեն, թերզարգացած տնտեսությունն ամնեակարճ ճանապարհով մտցրեցին անդառնալի ճգնաժամի փուլ:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս մարդակերների կողմից պարբերաբար սանձազերծվող պատերազմները կործանարար հարվածներ են հասցնում ադրբեջանական տնտեսության ողնաշարին, որի ջախջախումն այս օրերին մոտենում է կայծակնային արագությամբ: Ակնհայտ է՝ Ադրբեջանի տնտեսական համակարգի ողնաշարը նավթամուղներն ու գազամուղներն են, որոնց կայուն և անվտանգ շահագործումը նման իրավիճակում ուղղակի դարձել է անհնար:

Ադրբեջանին սպասվող հետևանքները չեն ուշանալու՝

Թուրքիայի կողմից ադրբեջանական տնտեսության վերջնական գաղութացում և իր աշխարհաքաղաքական ծավալապաշտական շահերի սպասարկմանը ծառայեցում,

նավթարդյունահանման ոլորտից օտարերկրյա ներդրումների փախուստ,

ՀՆԱ-ի շուրջ 50 տոկոսի, իսկ արտահանման շուրջ 90 տոկոսի կրճատման իրական նախադրյալներ,

խորացող աշխարհաքաղաքական մարտահրավերներ, տարածաշրջանային և միջազգային լիակատար մեկուսացում, միջազգային տնտեսական պատժամիջոցներ,

քաղաքական անկայունություն, հեղաշրջումներ, երկարաժամկետ անկառավարելի իրավիճակ,

սոցիալական լարվածության աննախադեպ խորացում և բախումներ,

ի վերջո, արտաքին պատերազմի վերաճում ներքին՝ քաղաքացիական պատերազմի:

Այս իրողությունը ստիպված են հաշվի առնել Ադրբեջանի արտաքին տնտեսական գործընկերները, որոնք անսահման օգտվում են ադրբեջանական նավթի և գազի գերարդյունահանումից և արտահանումից: Օտարերկրյա ներդրումները այս ոլորտում ունեն անհամեմատ ավելի բարձր, չկառավարվող իրական ռիսկեր, քան օրինակ խաղատներում կատարված խոշոր խաղադրույքները:

Իսկ գերշահույթներ ունենալու համար Ադրբեջանին վճարվող նավթադոլարները սնում են Թուրքիայի պարտադրանքով և Ադրբեջանի ձեռամբ պարբերաբար սանձազերծվող պատերազմները մեր տարածաշրջանում: Օտարերկրյա վճարողներն էլ դառնում են անուղղակի մասնակիցը դեռևս տարածաշրջանային ընդգրկում ունեցող այս մարդակեր գործընթացների:

Այս վերջին պնդումը հատկապես վերաբերելի է այն երկրներին, որոնք իրականում ոչ տնտեսական գործոններով պայմանավորված գերօգուտներ ստանալու նպատակով ներգրավված են ադրբեջանական նավթի արդյունահանման ոլորտում և այդ նավթը շարունակում են ձեռք բերել շուկայականից անհամեմատ էժան գնով՝ պարբերաբար ականատեսը լինելով այս մահաբեր գործարքների անմարդկային իրական հետևանքներին:

Այս տեսնակյունից առկա իրողությունները փաստարկելու նպատակով շարունակում ենք Ադրբեջանի արտաքին առևտրի ապրանքային և աշխարհագրական կառուցվածքների ուսումնասիրությունը (աղբյուրը):

Այսպես՝ Իտալիան ադրբեջանական արտահանման ամենախոշոր ներկրողն է: Ադրբեջանի արտահանման աշխարհագրական կառուցվածքում Իտալիայի բաժինը ամենամեծն է՝ շուրջ 30 տոկոս կամ տարեկան շուրջ 5,7 միլիարդ ԱՄՆ դոլար: Դեպի Իտալիա ադրբեջանական արտահանման ապրանքային կառուցվածքում նավթի և գազի տեսակարար կշիռը գրեթե 100 տոկոս է:

Հատկանշական մեկ այլ փաստ. նախորդ չորս տարիներին (2016թ. ապրիլյան քառօրյա և 2020թ. սեպտեմբերի 27-ից վերսկսած պատերազմների միջանկյալ ժամանակահատված) դեպի Իտալիա ադրբեջանական նավթի և գազի տարեկան միջին արտահանումն աճել է շուրջ 2,5 անգամ՝ 2015թ. համեմատ:

Ուշագրավ է նաև այն, որ Ադրբեջանի ներմուծման աշխարհագրական կառուցվածքում ևս Իտալիան ունի առաջատար դիրք՝ գտնվում է առաջին տասնյակում: Ավելին՝ 2016-2019թթ. Իտալիայից Ադրբեջանի ներմուծումն աճել է տարեկան միջինը 10 տոկոսով:

Իհարկե, շարունակվող և թռիչքաձև աճող այս մահաբեր առևտրի տնտեսական գերօգուտները բաժին են հասնում նաև Իտալիային:

Եվ այսն հիմնական շարժառիթով պայմանավորված՝ Իտալիան օրերս դեմ արտահայտվեց ԵՄ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ Հունաստանի առաջարկին:

Այնուամենայնիվ, անհրաժեշտ է գիտակցել.

հարմար առիթի դեպքում թուրք-ադրբեջանական տանդեմը, օգտագործելու է Ադրբեջանի կուտակած նավթադոլարները և առանց վարանելու խոցելու է նաև Իտալիայի խաղաղ բնակչությանը, հիվանդանոցները, եկեղեցիները:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>