Հոկտեմբերի 15-ին շարունակվելու են «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի պայթեցման աշխատանքները
Դիտել նաև
Արևմուտքի փարիսեցիության վախճանը. մեկնարկը տրված է․ Ձյունիկ Աղաջանյան
Սա Ադրբեջանի հերթական պահանջն է, իսկ արևմուտքը ամեն կերպ ճնշելու է այս իշխանություններին. Ձյունիկ Աղաջանյան
Մեզ Մեղրիով երկաթգիծ պետք չէ. դա միայն անվտանգային սպառնալիք է ստեղծելու. նախկին դեսպանը հակադարձում է Փաշինյանին (տեսանյութ)
Արցախն ստացավ ու սկսեց հարաբերությունները լավացնել Իրանի, Ռուսաստանի հետ
«Մեր հայրենիքը, մեր ազգն այսօր դրվել է զոհասեղանին՝ արևմտյան գերտերությունների շահերի սպասարկման նպատակով». Ձյունիկ Աղաջանյան
2020 թվականի հոկտեմբերի 15-ին, ժամը 12:00-ին «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շարունակվելու են Երևանի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ» սառնարանային համալիրի շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքները։
Պայթեցման աշխատանքների և ազգաբնակչության անվտանգությունն ապահովելու համար ժամը 11։30-ից մինչև 12։30-ը Քրիստափորի և Սևանի փողոցների խաչմերուկից մինչև Արշակունյաց պողոտա-Սևանի փողոց հատվածներում կսահմանափակվեն ճանապարհային երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը։
Պայթեցման աշխատանքների ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ կիրականացնի հերթապահություն:

