Նույնիսկ Ալիևը այլևս չի հանդուրժում Փաշինյանի ստերը Նիկոլն Ալիևի «ատամի փերին» է (տեսանյութ) Հայաստանը հանելու ենք աշխարհաքաղաքական զnհի վիճակից. Սամվել Կարապետյան
22
Որտե՞ղ պարտվեց Փաշինյանը. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ապուշացման տեխնոլոգիան և նիկոլական քարոզը․ Անդրանիկ Թևանյան Ինչո՞ւ Փաշինյանը հենց այս պահին որոշեց սրել հարաբերությունները եկեղեցու հետ և ո՞րն է նրա գլխավոր նպատակը Քաղբանտարկյալ Ռուբեն Հակոբյանի նամակը՝ կալանավայրից «Դատարանը դատի՜». Բագրատ Սրբազանի փաստաբանը խոստանում է նոր հայցեր՝ նախարարի, պատգամավորի, «պեչատով զրպարտիչ»-ների դեմ հայցերից հետո ՔՊ ու «Հանրապետություն» կոալիցիոն թալանչիների հերթական «արարը» Կաթողիկոսին խելապակասը ոչինչ անել չի կարող․ կարող է ընդամենը վարկաբեկել Կոչ ենք անում մեր ժողովրդին պատրաստ լինելու օրինական միջոցներով կանխարգելելու ծրագրված հանցագործությունն ու պաշտպանելու մեր սրբության սրբոցը. ՀՅԴ Կրոնական ազատության պաշտպանները կոչ են անում Հայաստանին՝ դադարեցնել հարձակումները Եկեղեցու դեմ Հորդորում ենք իշխող քաղաքական ուժին դադարեցնել հակաեկեղեցական, անօրինական արշավը և լծվել երկրի առջև ծառացած լրջագույն հիմնախնդիրների հաղթահարմանը. Մայր Աթոռ Պատերազմ Արցախում
Ղեկավարությանը հաճոյանալու ձեր բարձր ունակությունը գերազանցում է ձեր գիտելիքներին․ Տեր Գաբրիելը՝ Ռուբինյանին Չկա ավելի ծանր երևույթ, քան զոհվածի հորը բանտում տեսակցելը. Վահան Հովհաննիսյան Նույնիսկ Ալիևը այլևս չի հանդուրժում Փաշինյանի ստերը 28 վարչապետի հրաժարական․ ո՞ր մեկի օրինակին կհետևի Նիկոլը ․ «Կարճ ասած» Նիկոլն Ալիևի «ատամի փերին» է (տեսանյութ) Որտե՞ղ պարտվեց Փաշինյանը. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հայաստանն ու Մայր Աթոռը վկա՝ դա կդառնա քո տղամարդության, ոչ՝ մարդության իրական սաղմոսը և երկրպագությունը. Րաֆֆի Հովհաննիսյան Դիանա Գասպարյանի սկեսրոջը մեղադրանք են առաջադրել. նա հարցաքննվել է Նուբարաշենի հոգեբուժարանից փախուստի դիմած երկու հարկադիր բուժվողներից մեկը հայտնաբերվել է Ապուշացման տեխնոլոգիան և նիկոլական քարոզը․ Անդրանիկ Թևանյան Ինչո՞ւ Փաշինյանը հենց այս պահին որոշեց սրել հարաբերությունները եկեղեցու հետ և ո՞րն է նրա գլխավոր նպատակը Վրաստանն արտաքսել է ապօրինի ներգաղթյալների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների Քաղբանտարկյալ Ռուբեն Հակոբյանի նամակը՝ կալանավայրից «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնից 2 հոգի դիմել է փախուստի «Դատարանը դատի՜». Բագրատ Սրբազանի փաստաբանը խոստանում է նոր հայցեր՝ նախարարի, պատգամավորի, «պեչատով զրպարտիչ»-ների դեմ հայցերից հետո Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան Թանկացված «աղբահանություն» ՔՊ ու «Հանրապետություն» կոալիցիոն թալանչիների հերթական «արարը» Կաթողիկոսին խելապակասը ոչինչ անել չի կարող․ կարող է ընդամենը վարկաբեկել ԱՆպատասխանատուների իշխանություն Փաշինյանն ուզում է, որ իր հոգին «փառավորվի». «Փաստ» Դատարանը 9 մլն դրամի կալանք է դրել Արսեն Թորոսյանի հաշիվների վրա. «Հրապարակ» ՀԷՑ-ում «թեժ» լինելու պարագայում՝ Պետրոսյանը երկար կմնա այդ պաշտոնում, իսկ ՊՎԾ-ն՝ առանց ղեկավարի Թաղապետարաններում հրաժարվում են գրոհի դուրս գալ Ուզում են մարդկանց «աչքը վախեցնել». «Փաստ» Վստահեցնում եմ՝ ՀՅԴ-ն լինելու է Եկեղեցու կողքին ոչ միայն հայտարարություններով, այլև ֆիզիկապես՝ իր համակիրներով, իր շարքերով. ՀԱԵ-ն պետք է պաշտպանել երիտքպական արշավանքից. Իշխան Սաղաթելյան «Հայ Առաքելական եկեղեցին․ երեկ, այսօր, վաղը». զրույց առաջին Կոչ ենք անում մեր ժողովրդին պատրաստ լինելու օրինական միջոցներով կանխարգելելու ծրագրված հանցագործությունն ու պաշտպանելու մեր սրբության սրբոցը. ՀՅԴ Կրոնական ազատության պաշտպանները կոչ են անում Հայաստանին՝ դադարեցնել հարձակումները Եկեղեցու դեմ Ալիևը փակագծեր է բացում․ ի՞նչ են բանակցել Աբու Դաբիում․ «Կարճ ասած»

Արցախն ստացավ ու սկսեց հարաբերությունները լավացնել Իրանի, Ռուսաստանի հետ

«Հրապարակը» գրում է «Բանակցային գործընթացը կարծես թե դասավորվում է ոչ ի շահ Հայաստանի։ Ալիևը բոյկոտեց Գրանադայում հնգակողմ հանդիպումը, որտեղ Նիկոլ Փաշինյանին կարող էին աջակցել Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները, նորից խոսվում է 3+3 ֆորմատն աշխատեցնելու մասին, որտեղ Հայաստանը գրեթե աջակից չունի, եւ Ալիևը մեկնում է Բիշքեկ, ուր չի մեկնում Փաշինյանը։ Առաջիկայում հանդիպում է պլանավորված Բրյուսելում՝ Ալիև-Փաշինյան-Շառլ Միշել կազմով։
ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանն ասում է, որ բրյուսելյան ձևաչափում որեւէ փոփոխություն չկա, դրանում մի բացառություն է եղել՝ 2022 թ․ հոկտեմբերին, որին ներկա է եղել նաև Մակրոնը, և որի ժամանակ տխրահռչակ պրահյան հայտարարությունն է եղել, որը սկիզբ դրեց Արցախի շրջափակմանն ու էթնիկ զտման միջոցով ցեղասպանության իրականացմանը։ «Ձևաչափն ինքնին էական փոփոխություն չի կրել, ուղղակի խնդիրն այն է, որ կան որոշակի հանձնառություններ և երաշխավորներ՝ այդ հանձնառությունները կատարողների տեսակետից, և այս առումով Եվրամիությունն ինքն իրենով չի կարող որևէ բան անել, որովհետեւ ԵՄ-ն կազմակերպություն է՝ այն գործում է իր անդամ պետությունների միջոցով։ Այդ շարքում ամենախոշոր դերակատարներն են Ֆրանսիան եւ Գերմանիան, որոնք իրենց ներկայությամբ պիտի փաստական երաշխավոր դառնային ձեռք բերված հանձնառությունների իրականացմանը։ Դա էր խնդիրը, որը բերեց այդ հնգակողմ հանդիպմանը՝ սկզբում Մակրոնի մասնակցությամբ, հետո Շոլցին ներգրավեցին՝ որպես ԵՄ-ում ծանրակշիռ դերակատարներ, որ իրենք երաշխավոր դառնան՝ այն հանձնառությունների կատարման համար, որն ամրագրված է այդ հայտարարություններում»,- ասաց Աղաջանյանը։
Եվ քանի որ Ֆրանսիան՝ Մակրոնը, նշանակված է, այսպես ասած, «Հայաստանին քավորություն անելու»՝ դեպի Եվրոպա, դեպի Արևմուտք մեր շրջադարձը հանրության համար ընդունելի, ընկալելի եւ ցանկալի դարձնելու համար, բնականաբար, ֆրանսիական կողմը դրսևորել է հայամետ պահվածք։ Նման պարագայում Ադրբեջանի համար դա ցանկալի չէր, և Ադրբեջանը սկսեց դեմ հանդես գալ Մակրոնի մասնակցությանն այդ ձևաչափում։ Հետո փորձ արվեց Շոլցին ներգրավել՝ որպես երաշխավոր, ու որպեսզի ընտրության առաջ չկանգնեին՝ Ֆրանսիա, թե Գերմանիա, որոշվեց հնգակողմ ձևաչափը որդեգրել։
«Հիմա հասկանանք, թե ինչու Ադրբեջանը չմասնակցեց Գրանադայի հնգակողմ հանդիպմանը։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանը ստացավ այն, ինչին ձգտում էր՝ ի դեմս հայաթափված Արցախի։ Այս պարագայում նա մի խնդիր ունի՝ մեծացնելու թուրքական դերակատարումը, ծանրացնելու թուրքական գործոնը և իր աջակցությունը, որովհետեւ ինքը միայնակ, հաշվի առնելով այն հանցագործությունն ու ագրեսիան, որ իրականացրել է, ինքն արդեն թիրախավորված է եվրոպական համայնքի համար։ Որպեսզի կշեռքի իր նժարը ծանրացնի, պահանջել է Թուրքիայի մասնակցությունը, նաև՝ որպես տարածաշրջանային խոշոր դերակատար և հարցեր լուծողի հավակնություն ունեցող։ Բնականաբար, եվրոպական կողմը չէր կարող համաձայնել նման մասնակցության․․․ Այդ պարագայում Ադրբեջանը չգնաց, որովհետեւ արդեն ստացել էր Արցախն ամբողջությամբ եւ այդ ֆորմատից ստանալիք չուներ, բացի այն, ինչը նա պիտի ընդուներ, որի ցանկությունը բացարձակ չուներ, այդ թվում՝ նաև որոշակի տարածքային ամրագրումներ, ինչի վերաբերյալ հստակ հայտարարություններ են անում։ Եվ երկրորդը․ «դուք խոստացել եք՝ դուք պիտի տաք» պահանջը ներկայացնելով, հաշվի առնելով հեռահար հակաիրանական ծրագրերը, որ իր հետ կապված դեռ կան՝ պլացդարմի առումով։ Հիմա նա փորձում է հնարավորինս ծանրացնել կշեռքի իր նժարը և արդեն թեքվելով դեպի ռուսական կողմ՝ մրցակցության մեջ դնել ռուսական զիջումները եվրոպական հնարավոր զիջումներին, որոնք, ցավոք սրտի, լինելու են Հայաստանի հաշվին»,- նշեց դեսպանը։
Արդյոք Ալիևը վտանգի տակ կդնի՞ Ադրբեջանն ու իր իշխանությունը՝ Իրանի դեմ հարձակման պլացդարմ դառնալով։ Աղաջանյանը շեշտեց, որ ի սկզբանե Ալիևը դա խոստացել է, ինչի դիմաց էլ Արցախը նվեր են տվել նրան։ «Դա է եղել պայմանը, որի համար նա 2020 թ․ պատերազմի ընթացքում իր վերահսկողության տակ հայտնված տարածքներում ակտիվորեն ե՛ւ ճանապարհաշինական, ե՛ւ ռազմական բազաների, ե՛ւ իսրայելական ներկայության, տարբեր ուժային ու վարձկանական ներկայության արագացված ամրապնդում է իրականացնում։ Այդ էր պատճառը, որ նա շատ ակտիվորեն անցյալ տարվա վերջից սկսեց հարաբերությունները վատացնել Իրանի հետ։ Եվ եթե հիմա նայենք այսօրվա վիճակին, երբ նա Արցախն ամբողջովին ստացավ, հանկարծ սկսեց հարաբերությունները լավացնել Իրանի հետ և անգամ զինավարժություններ անցկացնել համատեղ Կասպիական ավազանում։ Այսինքն, այդ թեքումը դեպի ոչ արեւմտյան դերակատարներ՝ հստակ երևում է։ Նա ստացել է Արցախը եւ ցանկություն չունի բացարձակապես իր տարածքը դարձնել երկրորդ Ուկրաինա։ Բայց ինքը դա խոստացել է Արեւմուտքին, և դա է պատճառը, որ Արևմուտքը ոչ միայն ամբողջ ժամանակահատվածում զինել է Ադրբեջանին, այլև աչք է փակել Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունների վրա՝ թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ էթնիկ զտման ու ցեղասպանական գործողությունների այս վերջին շրջանում․․․ նա դեռ պարտք ունի վճարելու Արևմուտքին»,- ասաց դիվանագետը։
Նա կարծում է, որ Ալիևն ի վերջո չի կարողանա խուսանավել, որովհետև Արեւմուտքը շատ լծակներ ունի Ադրբեջանի վրա, և այն կեղծ թեզը, որ շրջանառվում է, թե իբր նա էներգետիկ առումով վստահելի գործընկեր է, բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ այդ գազային, նավթային մատակարարումները հիմնականում ռուսական են՝ հոսում են ադրբեջանականի անվան տակ։ Ուկրաինական դաշտում խնդիրների կարգավորումից հետո ադրբեջանական հեղինակության հետքն էլ չի մնալու, բայց նրանք այլ լծակներ էլ ունեն՝ ալիևյան կլանի եւ մնացածների ֆինանսները, ունեցվածքը գտնվում են արևմտյան բանկերում, և Արեւմուտքն էլ հսկայական մասնաբաժին ունի այդ երկրում։ «Այստեղ խնդիր է, թե իրենք ինչ լծակներ կօգտագործեն, և եթե Ադրբեջանը նժարը շատ թեքի դեպի Ռուսաստան ու Իրան և փորձի լրիվ ձերբազատվել եվրոպական ճնշումից, նրանք շատ հանգիստ կարող են վայրկյանական այդ սանկցիաները կիրառել և ստիպել Ադրբեջանին՝ կատարել իր հանձնառությունը։ Ինձ մոտ կասկած կա, որ Գազայի իրադարձությունները պատահական չեն, և այդտեղ բավականին մեծ դերակատարում ունի Թուրքիան, որը նման քայլով փորձ է անում շեղել Ադրբեջանի պարտադրանքից և հանձնառություններից»,- նկատեց Ձյունիկ Աղաջանյանը։ Դեսպանի կարծիքով՝ ՀԱՄԱՍ-ի ստեղծման եւ ֆինանսավորման հարցում թուրքերը մեծ դերակատարում են ունեցել։ Եվ պատահական չէ, որ նույն ձեռագիրն է նկատվում՝ թե՛ էթնիկ զտումներ իրականացնելը, թե՛ տոտալ շրջափակման մեջ դնելը։ Իսկ ՀԱՄԱՍ-ն Իրանի հետ կապելու փորձերը կրում են հակաիրանական ճակատ ձեւավորելու և Իրանին պատերազմական գործողությունների մեջ ներքաշելու տրամաբանություն»։
Լուսանկարը՝ «Հրապարակ»-ի կայքից: 



Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan