Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան Դարձել է քայլող աղետ
12
Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն աջակցություն են ստացել «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագծի շրջանակներում (տեսանյութ) Հայաստանում կայացավ բնույթով բացառիկ՝ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ ոսկե մեդալակիր Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պոնչիկ-պեռաշկի ուտողի «կառավարած» երկրում կրիմինալ ռազբորկաները չեն դադարում Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի ուղերձը՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Հնարավոր «կոռուպցիոն ռիսկով» «ՔՊ-ի Պողոսյանի» նոր սուպերմարկետի բացման մասին խոսքի վրա Փաշինյանը պահանջեց «սուս» մնալ Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 887 տոննա դիզելային վառելիք Ողբերգական վթարի ֆոնին Փաշինյանն ազդարարում է, որ ավտոբուսի սիգնալն ինքն է տալիս Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ ավտոբուսի մասնակցությամբ Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Դարձել է քայլող աղետ Աղետաբեր «ագռավի» կռկռոցը լսվում է մեր երկրի տարբեր մարզերում Վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ-ից Ընկել են «օրենքով գողերի» հետևից Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին, հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան

Այս հումանիտար հրադադարը վերաբերում է մի քանի լոկալ տարածքի, որտեղ մարմինների փոխանակում կլինի, հակառակորդը շարունակելու է, և տեսանք՝ շարունակում է իր ագրեսիվ գործողությունները. Լ. Ալավերդյան

Հումանիտար հրադադարը, իհարկե, անհրաժեշտ է, բայց ոչ բավարար. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով երեկ Մոսկվայում ՀՀ, ՌԴ և ԱՀ ԱԳ նախարարների 11 ժամ տևած բանակցություններից հետո արված հայտարարությանը, թե այսօր ժամը 12:00-ից հումանիտար հրադադար է հաստատվում արցախա-ադրբեջանական գոտում:

«Միշտ էլ պատերազմներից հետո հազարամյակներ շարունակ նման բան տեղի է ունեցել, երբ մարտերից հետո, ելնելով մարդկային, մարդասիրական չգրված, իսկ հիմա արդեն գրված նորմերից, հրադադար է հաստատվում շատ լոկալ տարածքներում, այն տարածքներում, որտեղ պետք է տեղի ունենա մարմինների երկկողմանի վերադարձը»,-պարզաբանեց նա, հավելելով, որ սա ամբողջ պատերազմի հետ որևէ կապ չունի, այդ լոկալ տարածքները շատ փոքր միջանցքներ են:

Լարիսա Ալավերդյանն ընդգծեց, որ եթե նկատենք, ապա ժամանակի առումով ոչ մի բան չեն ասել, թե քանի օրով, ինչը, ըստ նրա, նշանակում է հենց դա ավարտվի, այլևս այդ հրադադարն ուժի մեջ չի լինելու անգամ այդ լոկալ վայրերում:

Դիտարկմանը, թե ՊԲ-ն, ՊՆ-ն հայտարարեցին, որ հակառակորդը օդային հարվածներ է սկսել ԱԹՍ-ներով, սա ինչի՞ մասին է խոսում, հիմա էլ Կապանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ են հարվածներ հասցվել, վիրավորներ, անգամ զոհ կա, Ալավերդյանն արձագանքեց. «Կրկնում եմ՝ այս հրադադարը չի վերաբերում բոլոր վայրերին, այլ միայն այն մի քանի վայրերին, որտեղ տեղի են ունենալու մարմինների փոխադարձ վերադարձը: Դա ոչ մի բան չի նշանակում ընդհանուր ռազմական գործողությունների համար: Հակառակորդը շարունակելու է և արդեն տեսանք, որ շարունակում է իր ագրեսիվ գործողությունները: Չի բացառվում, որ նա մի որոշ պահերի ավելի ուժգին հարվածներ է հասցնելու: Սա իր համար որևէ զսպող բան չի նշանակում ընդհանուր գործողությունների մեջ»:

Հարցին՝ ըստ նրա, ինչու բանակցությունները տևեցին այդքան երկար՝ 11 ժամ, բայց ընդամենը հումանիտար հրադադարի մասին որոշում կայացվեց, Ալավերդյանն ասաց, որ կրծես հենց սկզբից էլ խոսքը դրա մասին է եղել՝ հանդիպեն հենց այդ նպատակով: «Այն, որ 11 ժամ տևեց, դա նշանակում է, որ այդ մինիմալ կետերին էլ մեծ դժվարությամբ է ադրբեջանական կողմը գնացել: Չնայած՝ հայտարարվել էր, որ այդ հանդիպումը պետք է տեղի ունենար զուտ հումանիտար հարցերի շուրջ, ես համոզված եմ, որ ադրբեջանական կողմը փորձում էր լուծել այլ ռազմաքաղաքական հարցեր»,-ասաց նա:

Անդրադառնալով բանակցություններից հետո ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այն հայտարարությանը, թե Մինսկի խմբի համանախագահությունը մնում է այն միակ ձևաչափը, որը միջազգայնորեն ճանաչված հարթակն է բանակցությունների և խաղաղ գործընթացի համար, և որևէ այլ ուժ, մասնավորապես՝ Թուրքիան, այդ առումով որևէ դերակատարություն ունենալ չի կարող, նա ասաց, որ Թուրքիան Մինսկի խմբի անդամ է, ոչ թե համանախագահ. «Այդ առումով այս հայտարարությունը նշանակում է, որ Թուրքիան մնում է Մինսկի խմբի անդամ պետություններից, այնպես որ շատ ողջունելի է, որ հստակեցրել է՝ համանախագահների այդ ձևաչափն է մնում»:

Լարիսա Ալավերդյանն ընդգծեց, որ այստեղ կան այլ խութեր: «Դա նշանակում է, որ Արցախի՝ բանակցություններին մասնակցելու մասին խոսք չկա: Թեկուզ առերևույթ, բոլորը տեսնում են, որ ՀՀ բանակը չի մասնակցում և տեղի են ունենում ռազմական գործողություններ Արցախի և Ադրբեջանի միջև, բայց արի ու տես, որ պատերազմի գործողություններն անորոշ են համանախագահների համար, և նրանք չեն ուզում որևէ կտրուկ որոշում մտցնել՝ վերադարձնեն Արցախը ուղղակի բանակցային ձևաչափի մեջ, թեկուզ Արցախը երբևիցե ամբողջովին դուրս չի մղվել, որովհետև ամեն անգամ ընդգրկվում էր նա առանձին-առանձին հանդիպումների ժամանակ, համանախագահները, եթե այցելել են Բաքու, Երևան, ապա այցելել են անպայման նաև Ստեփանակերտ»,-ասաց նա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>