Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում. ՍԴ «Թևանյանի գործը մեծ սուտ է․ մեղադրանքի առարկա չկա»․ Դերենիկ Մալխասյան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը
22
Ազատությո՛ւն Անդրանիկ Թևանյանին, ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին. 50 մտավորականների հայտարարությունը Պարալիզացված է «7or.am» կայքի աշխատանքը. դատապարտում ենք իրավապահ մարմինների այս մոտեցումը․ հայտարարություն Տրանսպորտի գինը թանկանալու է՝ գանձարանները համալրելու խնդիր կա. Մանուկ Սուքիասյան Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը Ապօրինի կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը հանրամատչելի բացատրում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է հայտնվել Հայաստանը Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Պատերազմ Արցախում
Ազատությո՛ւն Անդրանիկ Թևանյանին, ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին. 50 մտավորականների հայտարարությունը Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում. ՍԴ Կարկուտը մեծ վնասներ է պատճառել Ոսկեվանին.Բաղանիսին, Կոթիին «Թևանյանի գործը մեծ սուտ է․ մեղադրանքի առարկա չկա»․ Դերենիկ Մալխասյան Պարալիզացված է «7or.am» կայքի աշխատանքը. դատապարտում ենք իրավապահ մարմինների այս մոտեցումը․ հայտարարություն Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Քաղաքական հաշվարկ․ ԿԸՀ-ն ասում է՝ չի ազդել, ԲՀԿ-ն՝ հակառակը․ ի՞նչ կլիներ, եթե 3 տեղամաս չզրոյացվեր Երևանում հնչած կրակngների հետևանքով 4 անձ հոսպիտալացվել է, 1 անձ ձերբակալվել է Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր․ Ձյունիկ Աղաջանյան Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Տրանսպորտի գինը թանկանալու է՝ գանձարանները համալրելու խնդիր կա. Մանուկ Սուքիասյան Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Երևանում թիվ 46 համարի ավտոբուսը վթարի հետևանքով ջարդուփշուր է եղել. Կան տուժածներ Ապօրինի կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը հանրամատչելի բացատրում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է հայտնվել Հայաստանը Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Բաքուն չի էլ թաքցնում, որ «Արևմտյան Ադրբեջանը» իր համար ռազմավարական նպատակ է. Տիգրան Աբրահամյան Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը «Եթե ՍԴ-ն մակերեսորեն մերժի դիմումները, դա կարող է ճանապարհ բացել ցնցումների համար»․ Սուրեն Սուրենյանց Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Գեղարքունիքի մարզում Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Շիրակի մարզի գյուղ Հայկավանում այսօր տեղացել է հավկիթի մեծության կարկուտ Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության․ Արա Զոհրաբյան Փաշինյանը կորցրել է իշխանության մենաշնորհը. Փոստանջյան Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան

Գիտեմ, թե որքան շատ բան են արել Ստեփանակերտի բժիշկները. Ալան Կավալը պատմել է իր հետ կատարվածի մասին

Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Մարտունի քաղաքի հրետակոծության ժամանակ ծանր վիրավորված ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրող Ալան Կավալը ներկայացրել է իր հետ կատարվածը և շնորհակալություն հայտնել իր կյանքը փրկած անձանց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  Ալան Կավալը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ հոկտեմբերի 1-ին իր գործընկեր լրագրող Հերմինե Վիրաբյանի, ֆոտոլրագրող Ռաֆայել Յագոբզադեի հետ շփման գծից ոչ հեռու գտնվող Մարտունի քաղաքում իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու ժամանակ Ադրբեջանը սկսել է ռմբակոծել քաղաքը:

«Կեսօր էր, եւ բնակելի փողոցում քայլելիս մենք լսեցինք  ադրբեջանական դիրքերից մեզ վրա արձակված «Գրադ»-ի արկերի ձայնը: Նրանք ռմբակոծում էին քաղաքը, և կրակի ու մետաղի անձրև էր գալիս մեզ վրա: Մարտունու քաղաքապետարանի աշխատակից Գրիշա Նարինյանը, ով մեզ ցույց էր տալիս նախորդ հարձակումների վայրերը, տեղում մահացել է: Նա 28 տարեկան էր: Ես ամեն օր մտածում եմ նրա և նրա ընտանիքի մասին: Գրիշան մահացել է, քանի որ ցանկացել է, որ աշխարհը իմանա, թե ինչ ապրումներ ունի իր ժողովուրդը: Թող նա խաղաղությամբ հանգչի այդ հարվածի ժամանակ զոհված երեք այլ քաղաքացիական անձանց հետ»,- գրել է Կավալին:

Լրագրողը գրել է, որ վարորդը՝ Արմեն Սայյանը, թեթև վիրավորվել է, բայց դեռ գլխացավեր ունի:

«Իմ գործընկեր Հերմինեն, ում ես շատ եմ գնահատում, բարեբախտաբար, մնաց անվնաս: Իմ ընկերն ու գործընկեր Ռաֆայելը վիրավորվել էր գլխի եւ ոտքի շրջանում: Եթե  ճիշտ եմ հասկացել, իմ մարմնի տարբեր հատվածներում տասնյակ բեկորներ էին հայտնվել։ Բեկորների մի մասը խոցեցին իմ որովայնը: Հիմա ես վերականգնվում եմ քայլ առ քայլ, օրեցօր ,սակայն ես չէի կարող գրել այս խոսքերը, եթե չլինեին այն  մարդիկ, որոնք փրկեցին ինձ Մարտունիում, Ստեփանակերտում, Երևանում և Փարիզում: Նրանց մի մասը հայտնի են, մի մասը իմ ընկերներն են, մի մասին ես երբեք չեմ ճանաչել: Նրանց մեջ կան մարտունեցիներ, որոնք վճռորոշ դեր են խաղացել առաջին րոպեներին. նրանք ձգտել են մեզ անվտանգ տեղ հասցնել: Թույլ տվեք շնորհակալություն հայտնել իմ գործընկեր լրագրողներին, ովքեր ինձ վերցրին այնտեղից և տեղափոխեցին քաղաքի բժշկական կենտրոն: Թույլ տվեք շնորհակալություն հայտնել իմ մյուս գործընկերներին, ովքեր այնտեղ էին եւ Փարիզին տեղեկացրեցին ստեղծված իրավիճակի մասին, հատկապես շնորհակալ եմ Հերմինեին և Ռեջիս Գենտեին: Թույլ տվեք շնորհակալություն հայտնել Մարտունիի բժշկական կենտրոնի բոլոր աշխատակիցներին, ովքեր իրենց քաղաքի վրա հարձակման պահին ժամանակ են գտել փրկել երկու օտարերկրացու: Թույլ տվեք շնորհակալություն հայտնել Մարտունիից ինձ ոլորապտույտ ճանապարհներով սլացող հին շտապօգնության մեքենայով Ստեփանակերտի հիվանդանոց տեղափոխած մարդկանց: Ես գիտեմ, թե որքան շատ բան են արել Ստեփանակերտի հիվանդանոցի աշխատակիցները ՝ ինձ փրկելու համար: Ես դեռ չեմ հասցրել  իմանալ բոլոր նրանց անունները, բայց ես խորապես երախտապարտ եմ նրանցից յուրաքանչյուրին: Ես նաեւ խորապես երախտապարտ եմ Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի եւ Ֆրանսիայի իշխանություններին, որոնք ուղղաթիռով ապահովեցին մեր տեղափոխումը Երեւան: Իհարկե, այս ամենը հնարավոր չէր լինի առանց Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, ով հրապարակավ խոսել է մեր գործի մասին և անհնարինը արել մեզ դուրս բերելու համար, և առանց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանի», -գրել է Կավալը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>