Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան Դարձել է քայլող աղետ
12
Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն աջակցություն են ստացել «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագծի շրջանակներում (տեսանյութ) Հայաստանում կայացավ բնույթով բացառիկ՝ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ ոսկե մեդալակիր Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պոնչիկ-պեռաշկի ուտողի «կառավարած» երկրում կրիմինալ ռազբորկաները չեն դադարում Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի ուղերձը՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Հնարավոր «կոռուպցիոն ռիսկով» «ՔՊ-ի Պողոսյանի» նոր սուպերմարկետի բացման մասին խոսքի վրա Փաշինյանը պահանջեց «սուս» մնալ Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 887 տոննա դիզելային վառելիք Ողբերգական վթարի ֆոնին Փաշինյանն ազդարարում է, որ ավտոբուսի սիգնալն ինքն է տալիս Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ ավտոբուսի մասնակցությամբ Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Դարձել է քայլող աղետ Աղետաբեր «ագռավի» կռկռոցը լսվում է մեր երկրի տարբեր մարզերում Վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ-ից Ընկել են «օրենքով գողերի» հետևից Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին, հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան

Ինչո՞ւ «5-րդ շարասյունը» չի հանդարտվում

«Թուրքիան ՆԱՏՕ-ի գնահատված անդամն է»․ ահա այն միակ ուղերձը, որ լսեցինք այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի Թուրքիա կատարած այցի ընթացքում։ Իհարկե նաև կոչեր հնչեցին կողմերին՝ դադարեցնել մարտական գործողությունները, մտահոգություն հայտնվեց էներգետիկ ենթակառուցվածքների անվտանգության վերաբերյալ, բայց այդպիսի կոչերի պակաս այս օրերին բոլորն են անում, իսկ պատերազմը շարունակվում է։

Յենս Ստոլտենբերգի այս այցի մասին հայտարարվել էր դեռ մի քանի օր առաջ, երբ ամբողջ միջազգային հանրությունը, այդ թվում և ՆԱՏՕ-ի անդամ երկրներ ահազանգեցին, որ արցախյան ճակատում բացահայտ կռվում է այդ կազմակերպության անդամ երկիր Թուրքիան։ Թե ի՞նչն էր Ստոլտենբերգին խանգարում անմիջապես մեկնել Թուրքիա և տեղում տաք հետքերով պարզել իրավիճակը, դժվար է ասել, բայց ակնհայտ է որ երեք օրվա «միջանցքը» հնարավորություն տվեց Թուրքիային «մաքրել» բոլոր հանցանշանները և ռազմաքաղաքական դաշնակցի առաջ կանգնել որպես «գնահատված» գործընկեր։ Ստոլտենբերգը հիմա կարող է անցնել հաջորդ փուլ՝ ապագա բանակցային գործընթացում Թուրքիայի համար ներկայություն ապահովելու գործընթացին։ Իհարկե դա առայժմ հնչում է որպես «ինչ-որ կերպ նպաստել պատերազմի դադարեցմանը» բանաձևի տեսքով, բայց ակնհայտ է, որ պատերազմի դադարեցմանը նպաստող կողմը հայտ է ներկայացնելու նաև խաղաղ կարգավորմանը մասնակցել։

Բավական չէ, որ ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահներից երկուսը ՆԱՏՕ-ի անդամ են, հիմա էլ հող է նախապատրաստվում Թուրքիայի ակտիվացման համար։ Հարկավոր է հատուկ ընդգծել, որ Թուրքիան այս պատերազմի հիմնական հրահրողն ու ակտիվ մասնակիցն է և ոչ մի իրավական ու բարոյական հիմք չունի մասնակցել դրա խախաղ կարգավորմանը։ Այդ մասին մոռանում է հենց Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլին, երբ իր երկրի շահերը առաջ տանելոց զատ բողոքում է Ֆրանսիայի խաղաղարար գործողությունների դեմ՝ նրան մեղադրելով անաչառության մեջ։ Դա առիթ տվեց Ադրբեջանի նախագահին հայտարարելու, որ կգնա բանակցությունների, եթե դրանում ներգրավվի նաև Թուրքիան։

Թուրք-ադրբեջանական կողմը այս պատերազմով մի քանի խնդիր է լուծում՝ ետ բերել առաջին պատերազմում կորցրած տարածքները և իրականացնել իրենց պանօսմանական ցեղասպան քաղաքականությունը, իսկ եթե դա չստացվի ապա գոնե հնարավորություն տալ Թուրքիային լեգալ ներկայություն ունենալ տարածաշրջանում կամ բանակցային գործընթացում։ Սակայն անհասկանալի է, որ Հարավային Կովկասում Թուրքիային որոշակի դեր են առանձնացնում նաև ներհայաստանյան որոշ ուժեր, ովքեր կարծում են, որ պետք է բանակցել այդ երկրի հետ։ Երբ դրա մասին առաջին անանուն հրապարակումը եղավ «Հայկական ժամանակ» պարբերականում, այն հուժկու քննադատության արժանացավ։ Բայց մեկ օր անց այդ թեզը քիչ ձևափոխված կրկին նետվեց լրահոս, երբ Հայաստանի հեռուստատեսություններից մեկի եթերում հայտարարվեց, որ, իբր ակամա, արդեն որոշ հարաբերություններ (թեկուզ՝ պատերազմական հարաբերություններ) կան Հայաստանի և Թուրքիայի միջև և դա կարող է պլատֆորմ լինել այլ քաղաքական զարգացումների համար։ Ի դեպ, Հայաստանում նաև որոշակի ուժեր կան, որոնք Ստոլտենբերգից ոչ պակաս մտահոգված են Ադրբեջանի էներգետիկ ստրատեգիական օբյեկտների անվտանգությամբ և դրա մասին բացեիբաց հայտարարում են արդեն որերորդ անգամ:

Այս օրերին, երբ Հայկական երկու պետությունները և ամբողջ աշխարհի հայությունը ակտիվ դիվանագիտական աշխատանք են կատարում դաշնակիցներ գտնել այս հյուծիչ պատերազմում, այդպիսի տրամադրությունները թիկունքից հարվածում են մեր ջանքերին։ Մեր պոտենցիալ դաշնակիցները որոշակի գործուն քայլեր անելուց առաջ նաև այս տրամադրություններն են քննարկում և նրանցից ոչ մեկին չի գոհացնում այն իրողությունը, որ Հայաստանում այսքանից հետո դեռ քննարկում են Թուրքիայի հետ բանակցելու, միգուցե նաև Էդողանի հետ սելֆի անելու հնարավորությունները։

Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>