«Սա ուղիղ հանձնարարական էր». փաստաբանները՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին Բռնակալության դեմ գիտակցված պայքարն է կարող Հայաստանի ապագայի իրական հիմքը կառուցել Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան
8
Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Պատերազմ Արցախում
«Սա ուղիղ հանձնարարական էր». փաստաբանները՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին Ճղճիմ է ու զազրելի Վրեժ են լուծում առյուծի գլուխն ուտելով Բռնակալության դեմ գիտակցված պայքարն է կարող Հայաստանի ապագայի իրական հիմքը կառուցել Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Նիկոլոն (Մաքիավելլին) ընդդեմ Նիկոլի Էդուարդ Սպերցյանը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ֆուտբոլային ակումբի հետ Իշխանափոխությունը կլինի մի քանի արարով, դա կլինի վերջնական. Նարեկ Կարապետյան Ես չեմ հիշում որևէ գործ, որ այս կարգի դատարկ, մտացածին, ուռճացված լինի. Իվետա Տոնոյան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Անկումը՝ 74,5 տոկոս․ գյուղմթերքի և ծաղկի հունիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ դատարանի բակում Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. Երեմ Սարգսյան Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Այս վարչախմբի ամեն հաջորդ հակահայկական և հակապետական քայլ բախվելու է աճող դիմադրության. Չալաբյանը՝ ՔԿՀ–ից Ուժեղ քամին երեկ վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում. ՆԳՆ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Արմավիրի մարզում կարկուտից ու ուժգին քամուց տուժած մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Մարգարա–Վանաձոր–Տաշիր ճանապարհը Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Փաշինյանի բռնատիրական ռեժիմը Ծառուկյանի դաստակի չափով «նարուշնիկ» չունի. օրվա կադր «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ» Միշուստինը սառն է ընդունել Փաշինյանին. ձեռնունա՞յն հետ կգա Ռուսաստանից. News.am Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին. Ո՞վ է դատավորը Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները…

Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր բուժհաստատությունները ջեռուցվում են. քաղաքապետի տեղակալ

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը ներկայացրել է առողջապահության, առևտրի և սպասարկման, տեխնոլոգիաների, արտաքին ձևավորման և գովազդի ոլորտներում Երևանի քաղաքապետարանի ծրագրերով 2016 թվականին իրականացված աշխատանքների տարեկան ամփոփ հաշվետվությունը, ինչպես նաև 2017 թվականի համար նախանշված ծրագրերը: Այս համատեքստում, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի ենթակայության թվով 31 բուժհաստատություններում մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն ու համալիր բարեփոխումներին ուղղված լայնածավալ աշխատանքներ են իրականացվում: Առողջության պահպանման առաջնային օղակ հանդիսացող 22 պոլիկլինիկաներին հիվանդությունների վաղ շրջանում ախտորոշման և բուժման համար 2013-2016 թվականներին համայնքային բյուջեի միջոցներով 143 անուն սարքավորումներ են տրամադրվել, ինչը նաև պոլիկլինիկաների սեփական եկամուտների ապահովման խթան հանդիսացավ: Դրա շնորհիվ 2 տոկոսով աճել է նաև առաջնային օղակի բուժհաստատություններում գրանցված քաղաքացիների թիվը:

Երևանի քաղաքապետի տեղակալը նշել է, որ ոլորտի գերակա խնդիրներից էր ջեռուցման համակարգերի անցկացումը և շենքային պայմանների բարելավումը:

«Այսօր մայրաքաղաքում Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր բուժհաստատությունները ջեռուցվում են, ինչը մեր ամենամեծ ձեռքբերումներից մեկն է: Գրեթե 50 տոկոսով էլ ապահովել ենք նոր պատուհանների տեղադրումը, ինչի ուղղությամբ աշխատանքները կավարտենք 2017 թվականին» ,- նշել է Դավիթ Օհանյանը:

Մասնավորի հետ համագործակցությամբ հիմնանորոգվել է Քանաքեռ-Զեյթուն պոլիկլինիկան, որն անվանափոխվել է «Կառլեն Եսայան»: Այն հագեցվել է սարքավորումներով և մնացել որպես համայնքային ենթակայության բուժհաստատություն, որի օրինակին, ըստ քաղաքապետի տեղակալի, կհետևեն մյուսները: 2017 թվականին համապատասխան գույքով համալրվելուց հետո Քանաքեռ-Զեյթունում կբացվի նաև քաղաքապետարանի կողմից հիմնանորոգված ծննդատունը:

Սկսած 2013 թվականից՝ համայնքային բյուջեից միջոցներ են հատկացվում նաև համակարգչային դժվարամատչելի ծառայությունների մատուցման ուղղությամբ: 2016 թվականին համակարգչային նման հետազոտության է ուղեգրվել 200 քաղաքացի:
Դավիթ Օհանյանը հատկանշել է 2013-2016 թվականներին իրականացված սոցիալական, առողջապահական բազմաթիվ ծրագրերը:

«Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ 2013-2016 թվականներին իրականացված սոցիալական ուղղվածության առողջապահական բազմաթիվ ծրագրերի ընթացքում 59844 քաղաքացի անցել է հետազոտություն: 3587 քաղաքացի անվճար վիրահատվել է, մյուսները ստացել են տարբեր տեսակի բուժծառայություններ: Բացի այդ, որոշակի սոցիալական խմբերի 2013-2016 թվականներին տրամադրվել է ստացիոնար բուժման 4705 ուղեգիր, ևս 1353 քաղաքացիների նույն ժամանակահատվածում տրամադրվել է պետության կողմից երաշխավորված առողջարանային ուղեգիր»,- նշել է Դավիթ Օհանյանը:

Երևանի քաղաքապետի տեղակալը նաև տեղեկացրել է, որ 185 բժիշկ և 155 բուժքույր ուղարկվել է վերապատրաստման: Այդպիսի նախաձեռնություններ փորձի փոխանակման նպատակով կյանքի են կոչվել նաև քույր և գործընկեր քաղաքների, մասնավորապես Մարսելի և Սանկտ Պետերբուրգի հետ: Ընթացիկ տարում նախատեսվում է ձեռք բերել 80 անուն նոր բուժսարքավորումներ և պարագաներ` 78 միլիոն դրամ ընդհանուր արժեքով: 20 միլիոն դրամ էլ կհատկացվի քաղաքացիների դժվարամատչելի համակարգչային հետազոտությունների իրականացմանը պետպատվերի շրջանակում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>