Հերթական հակասահմանադրական քայլին ականատես եղանք իշխող քաղաքական ուժի կողմից. Գարեգին Երկրորդ Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան
12
Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվեն ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ. պատրաստեք փչովի նավակները, սուզանավերն ու լաստանավերը Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Պատերազմ Արցախում
Հերթական հակասահմանադրական քայլին ականատես եղանք իշխող քաղաքական ուժի կողմից. Գարեգին Երկրորդ Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվեն ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ. պատրաստեք փչովի նավակները, սուզանավերն ու լաստանավերը Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն աջակցություն են ստացել «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագծի շրջանակներում (տեսանյութ) Հայաստանում կայացավ բնույթով բացառիկ՝ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ ոսկե մեդալակիր Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պոնչիկ-պեռաշկի ուտողի «կառավարած» երկրում կրիմինալ ռազբորկաները չեն դադարում Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի ուղերձը՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Հնարավոր «կոռուպցիոն ռիսկով» «ՔՊ-ի Պողոսյանի» նոր սուպերմարկետի բացման մասին խոսքի վրա Փաշինյանը պահանջեց «սուս» մնալ Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 887 տոննա դիզելային վառելիք Ողբերգական վթարի ֆոնին Փաշինյանն ազդարարում է, որ ավտոբուսի սիգնալն ինքն է տալիս Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ ավտոբուսի մասնակցությամբ Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Դարձել է քայլող աղետ Աղետաբեր «ագռավի» կռկռոցը լսվում է մեր երկրի տարբեր մարզերում Վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ-ից Ընկել են «օրենքով գողերի» հետևից Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին, հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ»

Ռացիոնալ դառնալ է պետք, առաջ շարժվել ու լինել ստեղծարար

Հայաստանի Երրորդ Հանրապետության 29-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Քոչարյանի շնորհավորական ուղերձը ոչ այլ ինչ է, քան կարևորագույն առաջնահերթությունների այն հանրագումարը, որպիսիք պարտադիր են ոչ միայն անկախության տոնի առթիվ ուրախանալու, այլև անկախությունն ամրապնդելու, գալիք սերունդներին առավել ուժեղ ու հզոր Հայաստան ժառանգելու համար։
 
Պետական գործչին հատուկ լայնախոհությամբ ու հեռատեսությամբ, դուրս քաղաքական այսօրեական նպատակահարմարություններից, պառակտումներից, յուրայինների ու օտարների տարանջատումներից՝ Նախագահը մաղթում է համերաշխություն, միասնություն, խաղաղություն ու բարեկեցություն աշխարհասփյուռ հայությանը. այս խոսքերի ճշմարտացիության լավագույն առհավատչյան նրա՝ «Իմ կուսակցությունն իմ ժողովուրդն է» երբեմնի կարգախոսն է, որպիսի տրամաբանությամբ էլ ապրել է Հայաստանը քոչարյանական տասնամյակում և որով էլ ամրապնդվել է Հայաստան ֊ Արցախ ֊ Սփյուռք եռամիասնությունն՝ ի շահ հայ ժողովրդի ու Հայոց Պետականության և որի կարիքը մենք այսօր ունենք ինչպես երբևէ՝ 2018թ. գարունը, որ խոստումնալից էր ժպիտներով ու երջանկությամբ, մեր հասարակությանը բերեց մաղձ ու ատելություն, թույն ու պառակտում, սևերի ու սպիտակների ճամբարավորում, մինչդեռ մեզ համար միասնությունը կենսական անհրաժեշտություն է, վերջապես նեգատիվ տրամադրված, փոխադարձ թշնամանքի մթնոլորտում ապրող հանրությունն անկարող է լինել ստեղծար ու արարող. բոլոր հաջողություններին ու հաղթանակներին մենք հասել ենք հենց միասնական ու բռունցքված լինելու դեպքում, ուժերի մեկտեղման ժամանակ, իսկ «բաժանիր և տիրիր» սկզբունքը միայն ջուր է՝ ջրաղացին մեր թշնամիների։
 
Թվում է՝ այս ամենը մենք լավագույնս պիտի գիտակցենք ու թույլ չտանք, քանզի մեր անկախության ուղին մեկնարկել է չափազանց բարդ ու դժվարին կետից՝ երկրաշարժ, պատերազմ, սոցիալ ֊ տնտեսական ճգնաժամ, սակայն հենց ազգային մտքի վերածննդի և ազգային միասնության շնորհիվ իննսունականների դժոխային իրականությանը եկավ փոխարինելու հաղթանակաների ամրապնդումը, հանրային բարեկեցությունը, ազգային պետության զարթոնքն։ Այժմ ևս մեր պետությունն իր լավագույն շրջանը չի ապրում՝ հասարակությունը բզկտված է, տնտեսությունն անկում է ապրում, թշնամական հոխորտանքներն ավելի ու ավելի վտանգավոր և իրական են դառնում, համաճարակն ու դրա դեմ մեր անճարակությունը միայն թուլացնում են մեզ, իսկ ազգային միտքը խորը թաղվել է մեր հիշողության մեջ, սակայն մի՞թե հայի դարավոր երազանքն՝ անկախ պետությունը մի քանի տասնամյակում վատնելու ու մսխելու համար է, այն պետք է զարգացնել ու հզորացնել հատկապես, երբ ունենք այդ պոտենցիալն՝ ի դեմս Նախագահ Քոչարյանի՝ անկախության կերտման գործում անուրանալի ավանդ ունեցող ու հսկայական հեղինակություն վայելող, սկզբունքային և գաղափարական գործիչներ, պետական շինարարության անասելի փորձառություն ունեցող մարդիկ, ազգային պետության գաղափարով ոգենշչված երիտասարդություն, հանուն հայրենյաց կռվի զոհասեղանին մինչևիսկ սեփական կյանքը հայրերի օրինակով ամեն պահ նվիրաբերելու պատրաստ հայորդիներ, այլ խոսքով՝ անհրաժեշտ մտավոր և նյութական բոլոր այն ռեսուրսները, որոնք պետք է մեկտեղել, կոորդինացնել, ուղղել ազգային ուժեղ պետության կայացմանն ու այդ պարագայում անկասկած է՝ հաջողելու ենք և հաջողությունների այդ ուղին պետք է սկսվի տնտեսության հզորացումից ու Հայաստան-Արցախի անվտանգության ապահովումից, անհրաժեշտ է ոչ թե պարզապես ականջահաճո ու այսրոպեական գործողություններ, այլ հստակ մշակված ազգային պետության ամրապնդման ծրագիր ու ռազմավարություն, որի ամեն կետի իրականացումը պետք է մեզ առավել կայուն, առավել պինդ ու անխոցելի դարձնի, վերջապես մենք մեկ ամգամ արդեն դուրս ենք եկել խորը ճգնաժամից, ամուր կանգնել ոտքի վրա, թշնամուն պարտադրել խաղաղություն ու ապահովել բարեկեցիկ կյանք մեր ժողովրդի համար, ի՞նչն է խանգարում մեզ կրկնելու այդ հաջողությունը, ոչի՛նչ, թերևս պետք է ամեն մեկս իրավիճակը ճիշտ գնահատենք, առերեսվենք ունեցած իրականությանն՝ առանց խուսափելու խոստովանել՝ խաբվել ենք, սին հույսեր ենք կապել, լավատեսություններս անհիմն է եղել. առհասարակ մեղանչելը հեշտ է, առավել բարդ է մեղա գալը, բայց թե մեղա գալ է պետք, ապա ամեն մեկս ինքներս մեր առջև, և ռացիոնալ դառնալ է պետք, առաջ շարժվել ու լինել ստեղծարար, մնացյալ բոլոր ճանապարհները միայն ուղիներ են դեպի աշխարհի քաղաքական քարտեզից Հայոց Պետականության վերացում։
 
Ուրեմն խորհրդանշական այս օրն ականջալուր լինենք նրան, ով պատերազմ է հաղթել, ներգաղթ ապահովել, Հայաստանը դարձրել «Կովկասյան վագր», լռեցրել թշնամուն և այսօր՝ երկամյա կենաց-մահու պայքարից հետո, վերստին պատրաստ է մաքառել՝ հանուն նախնյաց երազանքի ու գալիք սերունդների ապահով ու բարեկեցիկ կյանքի։
Վերստին շնորհավորանքնե՜րս, անկախության արժեքն իրապես գիտակցող, սեփական գալիքն արժանապատվորեն կերտելու պատրաստ իմ հայ ժողովովու՜րդ։
 
Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>