Հերթական հակասահմանադրական քայլին ականատես եղանք իշխող քաղաքական ուժի կողմից. Գարեգին Երկրորդ Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան
13
Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվեն ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ. պատրաստեք փչովի նավակները, սուզանավերն ու լաստանավերը Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Պատերազմ Արցախում
Հերթական հակասահմանադրական քայլին ականատես եղանք իշխող քաղաքական ուժի կողմից. Գարեգին Երկրորդ Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվեն ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ. պատրաստեք փչովի նավակները, սուզանավերն ու լաստանավերը Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն աջակցություն են ստացել «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագծի շրջանակներում (տեսանյութ) Հայաստանում կայացավ բնույթով բացառիկ՝ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ ոսկե մեդալակիր Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պոնչիկ-պեռաշկի ուտողի «կառավարած» երկրում կրիմինալ ռազբորկաները չեն դադարում Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի ուղերձը՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Հնարավոր «կոռուպցիոն ռիսկով» «ՔՊ-ի Պողոսյանի» նոր սուպերմարկետի բացման մասին խոսքի վրա Փաշինյանը պահանջեց «սուս» մնալ Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 887 տոննա դիզելային վառելիք Ողբերգական վթարի ֆոնին Փաշինյանն ազդարարում է, որ ավտոբուսի սիգնալն ինքն է տալիս Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ ավտոբուսի մասնակցությամբ Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Դարձել է քայլող աղետ Աղետաբեր «ագռավի» կռկռոցը լսվում է մեր երկրի տարբեր մարզերում Վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ-ից Ընկել են «օրենքով գողերի» հետևից Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին, հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ»

2021-2023թթ. պետական միջնաժամկետ ծախսային ծրագիր. խոստացան, եկան, ձախողեցին․ Թադևոս Ավետիսյան

ՀՀ կառավարության 2020թ. հուլիսի 10-ի N 1212-Ն որոշմամբ հաստատվել է 2021-2023թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (ՄԺԾԾ):

2023թ.-ին ավարտվում է նաև ՀՀ կառավարության ծրագրի ժամկետը, որի 4.2-րդ բաժինը վերաբերում է սոցիալական պաշտպանության ոլորտին:

Պետական այս երկու հիմնական ծրագրերի բովանդակային համադրմամբ առանձնացրել ենք ուշագրավ փաստեր, որոնք վերաբերում են սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված իշխանության ականջահաճո խոստումների փաստացի ձախողումներին: Մասնավորապես.

1. Հաջորդ երեք տարիներին պետական բյուջեից սոցիալական պաշտպանության ոլորտի համար նախատեսված միջոցները գրեթե չեն աճելու, տարեկան աճը աննշան՝ շուրջ 1,5 տոկոս: Ավելին, այս միջոցների հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ նվազելու է տարեկան 0,5 տոկոսային կետով՝ չնայած խորացող սոցիալական խնդիրներին:

Ընդհանուր առմամբ ակնհայտ է՝ սոցիալական պաշտպանության ոլորտի պետական ֆինանսավորման միջնաժամկետ փոփոխությունները համարժեք չեն տրված խոստումներին և չեն կարող ապահովել դրանց գոնե նվազագույն կատարումը:

2. ՀՀ կառավարության ծրագրով նպատակադրված է նվազագույն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացում, սակայն ՄԺԾԾ-ով մինչև 2023թ. նվազագույն աշխատավարձի չափի բարձրացում նախատեսված չի: Վարձու աշխատողների շուրջ քառորդ մասն էլ շարունակում է աղքատ մնալ: Իսկ պետական բարձրաստիճանների իրական վարձատրությունն արդեն կրկնապատկվել է և առնվազն այդ չափով շարունակելու է պահպանվել:

3. «Նպաստից դեպի աշխատանք» հիմնական նպատակադրման ներքո կառավարությունը խոստացել է՝

- մինչև 2023թ. վերացնել ծայրահեղ աղքատությունը, էապես նվազեցնել աղքատությունը,

- բարձրացնել զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի հասցեականությունը, ներդնել նոր ծրագրեր:

Նախ՝ անապահովության նպաստների չափերը չեն ավելացել 2018-2020թթ. և չեն ավելանալու նաև 2021-2023թթ.: Պետական բյուջեից անապահովության նպաստներին հատկացվող միջոցները 2021-2023թթ. նույնպես մնալու են անփոփոխ՝ պահպանելով 2020թ. ցուցանիշը: Իսկ նպաստի ամսական միջին չափը շուրջ 31000 դրամ է, որը կրկնակի ցածր է նույնիսկ մեկ անձի հաշվով կենսապահովման նվազագույն զամբյուղի ամսական արժեքից: Պաշտոնական վիճակագրության վերջին ցուցանիշների համաձայն՝ 2018թ. աղքատության մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել է ընդամենը 2,2 տոկոսային կետով՝ կազմելով 23,5 տոկոս: Իսկ 2017թ. աղքատության մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել է 3,7 տոկոսային կետով, որն էապես գերազանցել է 2018թ. ցուցանիշը:

Մյուս կողմից, զբաղվածության պետական աջակցության ծրագրերի համար 2021-2023թթ. նախատեսվում է տարեկան հատկացնել շուրջ 2 միլիարդ դրամ, որը 14,3 տոկոսով կրճատվելու է 2020թ. համեմատ:

Իսկ 2019թ. դեկտեմբերի 5-ին հաստատված «Աշխատի՛ր, Հայաստան» ռազմավարությամբ կառավարությունը թիրախավորել էր զբաղվածության պետական ծրագրերին հատկացվող միջոցների տարեկան աճ՝ առնվազն 5 տոկոսով: 2018թ. հետո զբաղվածության պետական աջակցության որևէ նոր ծրագիր չի ներդրվել, այն նախատեսված չի նաև 2021-2023թթ.: Ընդ որում, այս ծրագրերն ապաշնորհ պետական կառավարման հետևանքով 2018թ. թերակատարվել են աննախադեպ չափով՝ շուրջ 75 տոկոսով, իսկ 2019թ.՝ շուրջ 50 տոկոսով:

4. Կառավարությունն իր ծրագրով խոստացել է պարբերաբար բարձրացնել պետական կենսաթոշակների չափերը՝ ապահովելով գնաճի նկատմամբ միջին կենսաթոշակի չափի առաջանցիկ աճ:

Իրականում միջին ամսական կենսաթոշակների չափերը միջինը 30-40 տոկոսով ցածր են մեկ անձի հաշվով կենսապահովման նվազագույն զամբյուղի ամսական արժեքից: Չնայած սպասվող գնաճին (հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների գծով)՝ միջին ամսական կենսաթոշակների չափերը 2021-2023թթ. չեն ավելանալու:

Կենսաթոշակային ապահովության ոլորտի հիմնական ցուցանիշները պահպանելու են 2020թ. արժեքները, մասնավորապես`

- աշխատանքային և զինվորական կենսաթոշակը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 18000 դրամ,

- աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը` մինչև 10 տարվա ստաժի համար` 950 դրամ, իսկ 10 տարուց ավելի ստաժի համար` 500 դրամ,

- զինվորական ծառայության մեկ տարվա արժեքը՝ 1600 դրամ,

- նվազագույն կենսաթոշակի չափը՝ 26500 և այլն:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող,

տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>